RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 384, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ Ո՛Չ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՅԼ ՏԵՂ ԱՐՏՈՆՅԱԼ ՉԵՆ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Օգոստոսի 10-ին պարետատան նիստի ժամանակ որոշում կայացվեց սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, գեղարվեստի, սպորտի դպրոցներումՙ առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը :

Հայտարարության մեջ նշվում է, որ դասապրոցեսն ընթանալու է դիմակներով: Վերոնշյալ որոշումն ու որոշման մեջ առկա կետերը բազմաթիվ քննարկումների առարկա դարձան: Թե՛ պետական մարմինների ներկայացուցիչները, թե՛ առողջապահական ոլորտի ներկայացուցիչները, թե՛ ուսուցիչներն ու ծնողները չէին պատկերացնում նման ռեժիմով դասապրոցեսը, սակայն ասօր ՀՀ կրթական միջին հաստատությունները կարանտինային պայմաններում հստակ պահպանում են հակահամաճարակային կանոնները, իսկ աշակերտներն էլ պարտաճանաչ կերպով կրում են դիմակ:

Մասնագետների խոսքերով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցում գրված է նաեւ դիմակ կրելու անպատեհությունների եւ հնարավոր վնասների մասին: Այդ թերությունների ու վնասների մեջ 2 առանձին կետով հուշվում է, որ դիմակը երեխաների մոտ խնդիր է: Դիմակ կրելու կանոնների խախտումը բերում է դիմակի հետեւանքով վնասվելու ռիսկերի, իսկ երեխաները հենց այն հավաքակազմն են, որոնք հաճախ դիմակը կրելու կանոնների խախտում են թույլ տալիս:

ԱՀԿ-ն ասում է նաեւ, որ մինչեւ 12 տարեկան երեխայի հետ գործ չունի: Նշում է, որ չի կարող փաստել մինչեւ 12 տարեկան երեխայի հետ կապված դիմակի օգտակարությունը, որովհետեւ երեխաների մոտ կորոնավիրուսի բարդություններն այնպիսին են, ինչպեսՙ սեզոնային գրիպինը:

Երեխաների շրջանում կորոնավիրուսը, որպես այդպիսին, առանձնակի խնդիր չի ներկայացնում, դրա համար ԱՀԿ-ն խուսափում եւ չի ասում, որ դիմակը կարող է օգուտ տալ, սակայն խոսում է հնարավոր վնասի մասին:

Ասում է, որ դրանք երեխաների շրջանում կարող են բերել դիմակ կրելու կարգ ու կանոնը չպահպանելուն, իսկ դա իր հերթին բերում է վարակման ռիսկերի մեծացման: Չհաշված, որ երեխաները դպրոցներում, հատկապեսՙ ցածր դասարանի, նոր բառեր ու նոր լեզու սովորող երեխաները պետք է տեսնեն ուսուցչի շուրթերը, որովհետեւ շուրթերի տեսանելիությունն ուսման մեջ կարեւոր բաղադրիչ է:

Այդ պրոցեսը դիմակով ծածկելը շատ թյուր ընկալումների եւ անորակ կրթության ռիսկ է պարունակում:

Մասնագետների պնդմամբ դիմակ կրելով սահմանափակվում է երեխաների շնչառությունը, եւ քանի որ երեխաների իմունիտետը դեռ լիարժեք ձեւավորված չէ. ապա դժվար է ասել, թե նրանց մարմինը ի՞նչ արձագանք կտա դիմակով խանգարվող նորմալ ֆիզիոլոգիական շնչառությանը: Դա ոչ ոք չի հետազոտել: Ոչ ոք չի ասել, որ դա անվտանգ է:

Ընդհանրապես, մեր պաշտոնատար անձանց մոտ ավանդույթ է դարձել ԱՀԿ ուղեցույցը սխալ մեկնաբանելը կամ իրենց հարմարության տեսակետից մեկնաբանելը, ընդհուպՙ բառացի գրված հանձնարարությանը 100 տոկոսով հակառակն իրագործելը»:

Բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի խոսքերով, հունիսի 5-ից հետո փնտրում են ապացույցներ, որ դիմակը հարց է լուծում եւ առ այսօր, արդեն երեք ամիս է անցելՙ դեռ տվյալ չգտան: Երեք ամիս ամբողջ աշխարհում պատվաստանյութ են պատրաստում, բայց դիմակ կրելու օգուտը դեռ չեն գտել: Մենք դիմակ ենք կրում այն երաշխավորությամբ, որ դա կարող է օգուտ բերել:

«ԱՀԿ ուղեցույցում ամրագրված է, որ դիմակը կրում ենք առանց դրա օգտակարության մասին գիտական ապացույցների», ասում է մասնագետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ