Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան (1992-1996 թթ.) տիկին Ֆրանս դ՛Արտինգը,- մի հրաշալի անձնավորություն, որը մամուլի հետ սերտագույն հարաբերությունների շնորհիվ մեր հասարակությանը սովետական կարծրատիպերից ձերբազատելու գործում կարեւոր աշխատանք է կատարել,- դիվանագիտական իր առաքելությունը ավարտելու առթիվ հրաժեշտի հարցազրույց էր տալիս մեր ամենահայտնի հեռուստալրագրողներից Ռոբերտ Մավիսակալյանին: Հարցազրույցի ավարտին Ռոբերտի այն հարցին, թե Հայաստանը ե՞րբ ...
Գերմանական լրատվամիջոցներն այսպիսիՙ գրեթե նույնական վերնագիր դրեցին չորեքշաբթիՙ սեպտեմբերի 23-ին Սպիտակ տանը հրավիրած մամլո ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքի վերաբերյալ, երբ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր հնարավոր պարտության դեպքում իշխանությունը խաղաղ փոխանցելու հարցին ի պատասխան հաստատական պատասխանից խուսափելու ճանապարհն ընտրեց: «Սպասենք, կտեսնենք», ձեւակերպել էր Թրամփըՙ մրցակից դեմոկրատներին առիթ ...
Սեպտեմբերի 16-ին այս վերնագրով վերլուծական հոդված է հրապարակել «Ինֆոտեկա24» ռուսական լրատվական պորտալը: Ըստ հոդվածագրի, վերջին շրջանում թուրք-ադրբեջանական երկյակի ջանքերը հատկապես ուժգին կենտրոնանում են Վրաստանի վրա: Բաքուն բացահայտ հանդես է գալիս Վրաստանի տարածքով Հայաստանին զենքի մատակարարման դեմՙ այն դեպքում, երբ Թուրքիայից եւ այլ երկրներից Վրաստանով մշտապես սպառազինություն ու ռազմական տեխնիկա է ...
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի գիտաշխատող է: Հակառակ պարունակած որոշ սխալներին, հոդվածը մեզ հետաքրքրեց Մ. Նահանգներում մեր դիվանագետների ոչ արդյունավետ աշխատանքի մասին հոդվածագրի քննադատությամբ, Վաշինգտոնում PR աշխատանք տանող մեր կազմակերպությունների միակողմանի գործելաոճի մասին դիտողությամբ: Սակայն ամենաուշագրավը հեղինակի եզրակացությունն է ամերիկյան քաղաքական շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ հետաքրքրությունների թուլացման մասին, ...
Զուգահեռ իրականություններ. այդ խաբկանքի մեջ ապրեցին ու գործեցին նախորդ իշխանություններըՙ տոն օրերին մրցանակաբաշխություններ, պարգեւատրման արարողություններ, բարձրաշխարհիկ ընդունելություններ կազմակերպելով, պետական կոչումներ շնորհելով, պալատական երգիչ-երգչուհիների համերգներով ու հրավառություններով ժողովրդին համոզելով, թե ամեն ինչ հրաշալի է, իսկ դուք ամեն անգամ մեր ուրախությունը, մեր տոնը փչացնում եք: Զուգահեռ իրականություններն այդպես էլ չխաչվեցին, որպեսզի ապահով ...
Հարավկովկասյան երկաթուղու ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբՙ ընկերությունում քննարկվում է գյումրեցի վարպետների ձեռքերով հիմնանորոգված մի էլեկտրաքարշը Համբարձում Ղանդիլյանի անունով կոչելու հարցը: ՀՀ երկաթուղու երկարամյա նախկին պետ, հմուտ կազմակերպիչ, վաստակավոր ինժեներ Հ. Ղանդիլյանի անվան հետ է կապված մեր երկաթուղու զարգացումը 1972 թվականից մինչեւ այդ երախտավոր գործչի եղերական վախճանը 1993 թվականին:
Օրերս շնորհակալությամբ ստացանք վերոհիշյալ վերնագրով ու ենթավերնագրով 2019-ին լույս տեսած գիրքը, որը հրատարակել է Երեւանի Պետհամալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժինը, ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առիթով: Գրքի առաջաբանի հեղինակն ու գիտական խմբագիրն է գ.թ. դոցենտ Վահրամ Պետրոսյանը, որը հանդիսանում է վերոհիշյալ բաժնի, ինչպես նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակ.ի դիվանագիտության ամբիոնի ...
Ռազմավարական հավասարակշռությունը արագորեն փոխվում է Կովկասում: Արեւմուտքը Ռուսաստանին դիտարկում է որպես կարկամած մի իշխանություն: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն եւ Մ. Նահանգները գայթակղել են Վրաստանին, որպեսզի ամբողջովին դուրս գա Ռուսաստանի տիրույթից: Թուրքիան Արեւմուտքին է փոխարինում լրացնելու համար Կովկասում իշխանության պակասող օղակը: Իսկ Ռուսաստանն ու Չինաստանը, իրենց հերթին, սերտացնում են հարաբերությունները միմյանց ...
Օրերս Հայաստանի ներդումային վիճակի մասին լայնածավալ զեկույց է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտը, մասնավորապես նշելով, որ «հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը եւ որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունըՙ որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է»: Չնայած զեկույցում մատնանշվում են նաեւ խնդիրները, սակայն ընդհանուր մոտեցումն այն ...
Հոկտեմբերի 2-3-ը Zoom-webinar-ի առցանց ձեւաչափով Ֆրեզնոյում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով նվիրված Թուրքիայի հանրապետության վաղ շրջանի պատմագրությանը, կազմակերպությամբ Կալիֆոռնիա պետհամալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտչյանի եւ Երուսաղեմի եբրայական համալսարանի դասախոս դոկտ. Ումիտ Քուրդի կողմից:
Մաքուր եւ կենտրոնաձիգ լեզու ունենալու խնդիրը դրված է եղել դեռ շատ վաղուց: Այսօր մեզ թվում էՙ խնդիրը լուծված է, բայց երբ նայում ենք հարցի խորքին, հասկանում ենք, որ ոչ միայն լուծված չէ, այլեւ ավելի է խճճվել: Անկախ Հայաստանի տարածքում հայոց լեզուն չի հարգվում եւ պետության ղեկավարների կողմից հաճախ ստորադասվում է ...
Ուղիղ 320 տարի առաջՙ 1700թ., Մխիթար Սեբաստացին Կ.Պոլսում հիմնեց վանական մի միաբանություն, որը հայ մշակույթին ու մեր մտավոր զարգացման պատմությանը բերած իր նպաստով անհամեմատելի է ազգային որեւէ հաստատության հետ:
Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը լույս է ընծայել արեւմտահայ-սփյուռքահայ մեծանուն գրող, գրաքննադատ եւ ուսուցիչ Հակոբ Օշականի երկերի առաջին հատորը, որը բովանդակում է հեղինակի քերթվածները, արձակ բանաստեղծությունները, պատմվածքները, հեքիաթներն ու պատկերները:
Ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար, բարերար եւ հասարակական գործիչ, Մոսկվայում գործող Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի անփոփոխ հովանավոր Լեւոն Մարկոսի հետ հանդիպեցի Հայաստանի Անկախության տոնի նախօրյակին, մոսկովյան իր գրասենյակում:
Այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում բոլորն են տեղյակ,որ Նիկոլ Փաշինյանը գիշեր ու զօր աներեւակայելիորեն տառապելով ՀՀ ու ԱՀ ճակատագրով, հայ մարդու ամենազանազան հոգս ու կարիքներով, իր ցավագնորեն գերտանջալից սերը համայն ազգի նկատմամբ արտահայտում է հիմնականում ֆեյսբուքյան գրեթե ամենօրյա «լայվաեթերներով»: Ասվածի պերճախոս վկայությունը մենք տեսանք հենց վերջերսՙ արձակուրդի օրերին, երբ ...
Վեց դար ամբողջ անկախութիւն երազող ազգ մը` յանկարծ կը շլմորի անկախութեան իրականութեան դիմաց: Այդպէս է որ մեր ժողովուրդը դիմաւորեց արդի ժամանակներու իր անկախութիւնը 1918ին, ինչպէս իր երկրորդ անկախութիւնը` 1991ին: Փոխանակ ցնծութեան տօնին` ցաւն ու անապահովութիւնը, պատերազմն ու վաղուան անորոշութեան երկիւղը պատած էին մեր ժողովուրդի հոգին, երկու հանգրուաններուն ալ. այն աստիճան ...
Սեպտեմբերի հերթական երկուշաբթին նախորդների պես էր ընթանալու: Առավոտյան, ինչպես միշտ, մարզական քայլքի ելա, անցա ամենօրյա տարածքի որոշակի մասն ու անակնկալի եկա. երեկ այս բնակելիի առաջին հարկի մայթամերձ մուտքի վերեւում «Համայկարգիչների սպասարկում» ցուցանակ էր փակցված, հիմաՙ «Տրիկոտաժ»: Շփոթմունքս ստուգելու նպատակով աջ ու ձախ նայեցի, որտեղ մնացած ամեն ինչն իր տեղում էր, ...
Մեկ տասնամյակ անց կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը վստահ քայլերով սկսում է կերտել իր կենսագրությունը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված կինոնկարն ընդգրկվել է ասիական ամենախոշոր եւ ներկայացուցչականՙ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը): Բուսանի փառատոնը, որը կինոաշխարհում հայտնի է բարձրաճաշակ ...
Խմբագրությունը ցավակցություն է հայտնում իր երկարամյա աշխատակից Հակոբ Ծուլիկյանին, բեյրութաբնակ իր ազգականներիցՙ Սարգիս Զուլիքեանի մահվան տխուր առթիվ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, հետ կարճատեւ հիվանդության, մաղթելով համբերություն եւ մխիթարություն Զուլիքեան, Աբգարեան, Եթերեան, Ումուտեան, Պօզեան եւ Շահպազեան ընտանիքներին: