RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020



Տեղադրվել է` 2020-09-10 22:14:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1072, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՊՐԻԼ» ԳՐԱԽԱՆՈՒԹԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՍՑԵ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Գլենդեյլի հայկական համայնքի մտավորականության, քաղաքական գործիչների եւ հոգեւորականների ամենասիրելի հանդիպման վայրը դարձած «Ապրիլ» գրախանութը ստիպված է եղել տեղափոխվել դեկորատիվ արվեստի կենտրոն համարվող Ադամս հրապարակում գտնվող նոր եւ ավելի համեստ մի վայր, կարողանալ շարունակելու համար Երեցյանների մոտ կեսդարյա ժառանգությունը: Այս մասին է տեղեկացնում Անի Դյուզդաբանյան-Մանուկյանը «Միրոր-Սփեքթեյթրի» էջերում նշելով, որ համավարակի պատճառով շաբաթներ շարունակ պարտադիր փակ մնալուց հետո, երբ հնարավոր էր եղել բացել գրախանութը, շենքի սեփականատերն էր այս անգամ վարձավճարի հետ կապված խնդիրներ հարուցել: Տեղափոխվելը միակ ելքն էր գոյատեւելու, հաշվի առնելով, որ մի շարք գրախանութներ (Պերճ Արմենյան) արդեն իսկ փակվել են, կամ կրճատել իրենց աշխատանքային ժամերը եւ ծառայությունները (Սարդարապատ գրախանութ):

«Ապրիլ» գրախանութի ներկայիս տնօրեն Առնո Երեցյանը հույս ունի, որ նոր վայրում ինքը կկարողանա գերդաստանի բիզնեսը կանգուն պահել, մանավանդ որ հայ համայնքը ամեն գնով նեցուկ է կանգնում իրեն եւ չի ցանկանում, որ գրախանութը փակվի:

«Ապրիլը» «Սանտա Մոնիկա բուլվարում» հիմնվել է 1977 թվին, որպես առաջին հայալեզու ամսագիրը Լոս Անջելեսում: Հարութ Երեցյանը ստանձնել է խմբագրական աշխատանքների պաշտոնը, եղբայրըՙ Նուբարըՙ ֆինանսական հարցերի պատասխանատվությունը: Առնոյի մայրըՙ Սիրունը եւ մորաքույրըՙ Սեդան, օժանդակել են նրանց: Գործը առաջ է գնացել եւ ստեղծել են իրենց սեփական տպարանը: Սկսել են տպագրական պատվերներ ստանալ եւ շուտով նաեւ ներմուծել գրքեր Հայաստանից: Այնուհետեւ բացել են գրախանութը, որ դարձել է հավաքատեղի: Հայրենիքում ճանաչված գրողներ ու բանաստեղծներ (Հ. Սահյան, Ս. Կապուտիկյան, Վ. Պետրոսյան եւ ուրիշներ) այնտեղ են անցկացրել իրենց գրքերը ստորագրելու միջոցառումները:

1984-ին Նուբարը անոթների կարծրախտով (սկլերոզ) է սկսել տառապել եւ 1989-ին մահացել: Հարութը ստիպված է եղել գրախանութը տեղափոխել Գլենդեյլ: Բայց քիչ անցՙ 2010-ին իր մոտ հայտնաբերել են քաղցկեղ եւ նա եւս մահացել է անմխիթար թողնելով կնոջն ու որդուն:

«Ես ամեն ինչ զրոյից պետք է սկսեի: Բայց մտերիմների օգնությամբ կարողացա ոչ միայն շարունակել, այլեւ ընդարձակել մեր բիզնեսը», պատմում է Առնոն: Սիրունը սեփականատերն էր «Ռոսլին» պատկերասրահի, որ գտնվում է Գլենդեյլումՙ Կալիֆոռնիա պողոտայում: Երբ գրախանութի կողքի տարածքը ազատվեց, մենք այն վարձեցինք եւ պատկերասրահի վերածեցինք, մեծացնելով մեր գործունեությունը: Իհարկե դյուրին չէր, բայց մենք պայքարեցինք եւ կարողացանք հաղթահարել դժվարությունները: Հույսով եմ, որ այս անգամ էլ կհաղթահարենք», լավատեսական տրամադրությամբ շարունակում է Առնոն, միայն ափսոսանք հայտնելով, որ իր մեկուկես տարեկան դուստրը չի տեսնելու իրենց նախկին, ընդարձակ գրատուն-պատկերասրահը, քանի որ ներկա վայրում գործելու է միայն գրատունը: «Բայց կարեւորը այն է, որ դուստրս եւս մեծանալու է «Ապրիլյան» ոգով: Սա հատուկ վայր է, որ գոյատեւել է 43 երկար տարիներ: Ոգին եւ մթնոլորտը դեռ առկա են: Իսկ ամենահատկանշականը անվանումն էՙ Ապրիլ, որ նշանակում է շարունակել գոյատեւել: Ավելացնեմ նաեւ, որ այդ գրատանն եմ ես հանդիպել իմ ապագա կնոջը», եզրափակում է ասելիքը Առնոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ