RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020



Տեղադրվել է` 2020-09-10 22:14:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1115, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՍՐՏԻՆ` «ԵՌԱԲԼՈՒՐԻՆ»

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կրկին աղտոտ ձեռք է հպվել Ապրիլյան պատերազմի զոհերից երկուսի` Արմենակ Ուրֆանյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերին: Նմանատիպ մի դեպք էլ եղել էր մեկ տարի առաջ, երբ նույն կամ նման աղտոտ ձեռքը հպվել էր տղաներից արդեն շատերի շիրմաքարերին:

Ես կտրականապես դեմ են այն մտքին, թե շիրմաքարերը պղծել են: Ո՛չ, երիցս ո՛չ: Որեւէ մեկն այս աշխարհում չի կարող պղծել մեր հերոսների շիրաքարերը: Այս պարագայում պղծվողը հենց պայմանական պղծողն է, ով իր ոչնչությամբ դուրս է եկել անհաղթահերլի ուժերի դեմ: Ուստի` մոռանանք այն միտքը, թե ինչ-որ չինքնահաստատված դավաճան կամ սուլթանական հայրենասիրությամբ տառապող մի թուրք կարող է պղծել մեր ազգի հերոսների շիրիմները, եւ դառնանք խնդրի մյուս կողմին:

Ինձ համար անհասկանալի է նաեւ այն տեսակետը, ըստ որի` ազգությամբ հայը (կասկածում եմ, որ մաքրարյուն հայ է) չէր կարող նման բան անել: Իհարկե, դժվար է հավատալ նման բանի, բայց գոնե Հայոց ցեղասպանության բազմահատոր վկայությունները պետք է մեր մեջ սպանած լինեին դավաճան հայի անհետացման մասին սին գաղափարները: Այո՛, դա կարող էր արած լիներ հենց մեկը, ով հայ է կոչվում ձեւով, բայց բովանդակությամբՙ թուրք: Չէ՞ որ մեր մեծերից Նալբանդյանը հստակ զատորոշում էր ձեւային ու բովանդակային մարդուն` գրելով` «Ազգը ձեւն է, ազգությունը` բովանդակությունը»:

Ուստի դուրս գանք ոչինչ չտվող մտորումների դաշտից ու փորձենք հասկանալ` ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի սրտում` Երեւանում, հարվածում են հայության սրտին` Եռաբլուրին, որտեղ թաղված հազարավոր երազների վախճանով ձեռք ենք բերել մեր ամենակատարյալ երազը` անկախությունը: Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ ՊՆ պահպանության տակ գտնվող սրբավայրում շնագայլերը փորձում են իրենց հետքերով աղտոտել առյուծների պանթեոնը:

Հայաստանում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ թիկնազոր ունեն: Հայաստանում խանութները, ավտոկայանատեղիները, բանկերը, գրավատաները, դպրոցներն ու համալսարանները եւ էլի հարյուրավոր օբյեկտներ շուրջօրյա հսկողության տակ են գտնվում, բայց ահա, ամոթ, ամոթ մեզ, որ «Եռաբլուրը» չի հսկվում, ավելի կոնկրետ` պատշաճ չի հսկվում: 19.22 հա տարածք ունեցող պանթեոնը, որքան հայտնի է, հսկվում է մեկ, լավագույն դեպքում երկու հոգու կողմից: Երկու հոգին ֆիզիկապես ուղղակի իվիճակի չեն նման հսկայական տարածք հսկելու, մանավանդ, որ տարածքն կտրտված է, ծառապատ, եւ մի կետից ամբողջը տեսանելի չէ: Լուրջ հսկողության կարիք կա, որը պետք է իրականացվի գոնե տասը հոգու կողմից: Ասենք` ի՞նչն է խանգարում, որ Պաշտպանության նախարարությունը, որի պահպանության ներքո է գտնվում պանթեոնը, կազմակերպի այդ շուրջօրյա վերահսկողությունը` ներգրավելով պատվոպահակային ծառայությանը:

Խնդիրը հրատապ լուծման կարիք ունի, եւ ՊՆ-ը օր առաջ պետք է գործի դնի իր ուժերը: Որքան էլ ոմանք ինչ-որ զգացմունքային փաստերով պնդեն, թե «Եռաբլուրը» հսկողության կարիք չունի, պետք է նկատենք, որ արդեն երկու անգամ տեղի ունեցած դեպքը խոսում է այն մասին, որ տեղում լուրջ հսկողության կարիք կա: Հսկողություն ո՛չ միայն մարդկային ուժով, այլեւ` տեսահսկող սարքերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ