RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020



Տեղադրվել է` 2020-09-10 22:14:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2996, Տպվել է` 163, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

Գ. Մ.

Լրացավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հիմնադրման մեկ դարը: Այն ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության օրոքՙ 1920 թվականի սեպտեմբերի 4-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի սրբատառ կոնդակով: Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը, ինչպես նաեւ Թալինի եւ Արագածի շրջանները: Առաջին թեմակալ առաջնորդը եղել է Արտակ վարդապետ Սմբատյանը, նրան հաջորդաբար փոխարինել են Աշոտ եպիսկոպոս Շախյանը եւ Իսահակ եպիսկոպոս Տեր-Միքայելյանը: Ցավոք, ինչպես երկրի եկեղեցական կառույցները, այնպես եւ նրանք զոհ են գնացել շուտով հաստատված խորհրդային իշխանության եկեղեցահալած քաղաքականությանը: 1938 թվականին Շիրակում բաց է մնացած եղել միայն Սբ. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին:

1990 թվականին թեմից անջատվել են Տավուշն ու Լոռու մի հատածը, իսկ 1996-ից այն ընդգրկում է միայն Շիրակի մարզի տարածքը, սկզբում Գրիգորիս եպիսկոպոս Բունիաթյանի, ապա Փառեն ծայրագույն վարդապետի հոգեւոր առաջնորդության ներքո:

1999 թվականից Շիրակի թեմն առաջնորդում է Միքայել արք. Աջապահյանը: Անցած տարիների ընթացքում այստեղ եկեղեցաշինական, քարոզչական, կրթական ու սոցիալական ծավալուն աշխատանք է կատարվել: Այժմ թեմում գործող եկեղեցիների թիվն անցնում է երեք տասնյակից, նրանցից 15-ում ամեն կիրակի պատարագ է մատուցվում: Թեմին կից գործում են հանրապետությունում եզակի սոցիալ-կրթական կենտրոնը, Սբ. Յոթվերք եկեղեցու երիտասարդական միությունը եւ բարեգործական ջոկատը, քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Սբ. Հակոբ եկեղեցու երիտասարդաց միությունը, 2014 թվականից Գյումրիում աշխատանքն է ծավալել նաեւ հայորդյաց տունը: Այս կառույցներից ամեն մեկի մասին կարելի է շատ բան պատմել:

Սեպտեմբերի 4-ին Առաջնորդ սրբազանին այցելել եւ թեմի 100-ամյակը շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Իսկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հանրույթը, շնորհավորելով հոբելյանը, սիրով տեղեկացրել է, որ հոկտեմբերի 17-18-ին Գյումրիում կանցկացվի միջազգային գիտաժողովՙ նվիրված հոգեւոր այդ մեծ իրադարձությանը: «Հոգեւոր Շիրակ. պատմական ուղի եւ արդիականություն» խորագրով գիտաժողովում զեկուցումներ կներկայացվեն պատմության, ազգաբանության եւ աստվածաբանության թեմաներով, զեկուցումները կհրատարակվեն ամբողջական ժողովածուով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ