RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020



Տեղադրվել է` 2020-09-03 22:04:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1175, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՎԻ ՆՈՐ ԹԵՄԱՆՙ ՆՈՐ ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Լիբանանահայերի վերաբնակեցումը ՙ ադրբեջանապատկան (հայկական զինուժի կողմից) գրավյալ տարածքներում հայկական կողմի ժողովրդագրական ագրեսիայի գործողություն է», ըստ «Ազերթաջ» ադրբեջանական պետական լրատվական գործակալության սեպտեմբերի 1-ին հրապարակված գերմաներեն տարբերակի, կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Դարյա Գրեվցովան : Ըստ նույն աղբյուրի, Գրեվցովան ասել է, թե «վարչապետ Փաշինյանին ձեռնտու է տարագիր լիբանանահայերին թե որպես էժան աշխատուժ ծառայեցնելը, թե որպես այդ տարածքների պաշտպան օգտագործելը: Ասվածն անշուշտ այն հայերին չի վերաբերում, որ կամենում են Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատել, որ սակայն անտեղյակ են նոր բնակավայրին եւ այն իրողությանը, թե ԼՂ-ում կենսապայմաններն ավելի վատ են, քան Լիբանանում: Դեռ հարց էՙ լիբանանահայերը ցանկություն ունե՞ն Լեռնային Ղարաբաղում վերաբնակվելու, թե՞ ոչ: Հայկական կողմի նման գործելաոճի վերաբերյալ իր առարկությունն է հաղորդել նաեւ ԵԱՀԿ-ի նման ազդեցիկ կառույցը», ըստ «Ազերթաջի» գերմանական տարբերակի իր խոսքն է եզրափակել Գրեվցովան:

Նույն լրատվությունն առավել մանրամասն ներկայացվում է ռուսերեն տարբերակում: Հատկապես աչքառու է Գրեվցովայի հետեւյալ դատողությունը, որ բացակայում է գերմաներեն տարբերակումՙ «պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մարդկանց տարբեր երկրներից վերաբնակեցրել են, վերջիններս մնացել են, բնավորվել տվյալ վայրում, այնուհետ այդ հողերը սեփական են համարել»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի մասին հիշատակմանը, ռուսերեն տարբերակում էլ գերմաներենի նման հստակ մեջբերում չկա, թե այդ կազմակերպությունն ի՞նչպես է արձագանքել խնդրո առարկային, եւ առավել համոզում, թե ԵԱՀԿ-ն գոնե այս հարցի առնչությամբ հրապարակային կարծիք ընդհանրապես չի արտահայտել: Բայց Գրեվցովան, հիշատակելով եվրոպական այս կառույցինՙ պարզում է իր պատվիրատուի նպատակը: «Միայն ԵԱՀԿ-ի կարծիքը բավարար չէ, անհրաժեշտ է, որ դրա մասին տեղեկանա միջազգային ողջ հանրությունը: Ադրբեջանի խնդիրն է իրազեկել աշխարհին այս հարցի մասին, քանզի շատերը տեղյակ չեն անգամ գրավյալ 7 շրջաններից: Այս հակամարտության մասին արդարամիտ տեղեկատվություն տպագրելը դժվար է, քանի որ, ցավոք, Եվրոպայի բազմաթիվ ԶԼՄ-ներ կամ հայկական սփյուռքին են պատկանում, կամՙ խմբագիրը հայկական ծագում ունի: Ադրբեջանը պիտի ստեղծի զանգվածային տեղեկատվական իր ցանցը: Վերջինիս, ինչպես նաեւ միջազգային ֆորումներին մասնակցելու միջոցով պիտի ներկայացնի իր դիրքորոշումը», ըստ «Ազերթաջի» ռուսերեն տարբերակի հուշելէ ռուս քաղաքագետը:

Նույն օրվա ռուսերեն լրահոսում վերոհիշյալ թեմայի մասին եւս երկու կարծիք է ներկայացվում: Ուկրաինացի պատմաբան Օլեգ Կուպչիկը, ինչպես նաեւ Կիեւի քաղաքական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար քաղաքագետ Յարոսլավ Բոժկոն լիբանանահայերի վերաբնակեցմանՙ Հայաստանի քաղաքականությանը կտրուկ գնահատական են տալիսՙ միջազգային իրավունքի կոպիտ խախտում այն որակելով: Պատմաբան Կուպչիկը հիշատակում է, թե նախկինում էլ սիրիահայերին են վերաբնակեցրել ԼՂ-ի տարածքում: Նրա տեսանկյունից, սրանով Հայաստանը ցույց է տալիս, որ չի ցանկանում խաղաղ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն հարթել ԼՂ հիմնախնդիրը: Ուկրաինացի պատմաբանն «անտարբեր» չէ, որ սիրիահայերին ու լիբանանահայերին, իր բառերովՙ «այսպես կոչված» ԼՂ քաղաքացիություն տրամադրել չեն կարող, շեշտադրելով, թե Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել ԼՂ- ն, իսկ ՀՀ քաղաքացիության շնորհումը հավելյալ ապացույց կլինի, որ Հայաստանը հակամարտության մասնակից է: Կուպչիկը նկատել է տալիս, թե Հայաստանն ի զորու չէ ֆինանսավորել վերաբնակեցման գործընթացը, ինչը սակայն ակնկալելի է, որ հնարավոր դարձնի դաշնակիցների աջակցությամբ: Քաղաքագետ Յարոսլավ Բոժկոն էլ կոչ է ուղղում միջազգային կազմակերպություններին, ԵԱՀԿ- ին, որ հստակ դիրքորոշում հայտնեն Հայաստանիՙ «գրավյալ տարածքներում արհեստական վերաբնակեցման» քաղաքականության մասին:

Մեզ մնում է սերտել միջազգային նորմերն այնպես, որ որեւէ հարթակում Բաքվի հանձնարարությունները կատարող պատմաբաններին ու քաղաքագետներին կետ առ կետ բացատրենք իրենց մոլորյալ լինելը: Հակափաստարկները միշտ կան, տվյալ պարագայում դրանք միայն մեր օգտին են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ