RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-09-03 22:04:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1248, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԶ ՊԵ՞ՏՔ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ժամանակին, 1994 թվականին, ինձ էլ բախտ վիճակվեց որպես տուժող հայտնվել քննչական վարչությունում, այն էլՙ կարեւոր գործերի վարչություն: Անծանոթ մարդիկ ուշ գիշերին աշխատանքից վերադարձիս դարանակալելով հարձակվել էին վրաս եւ վերելակ մտնելիս ուղիղ հարվածներ հասցրել դեմքիս: Հարցաքննողը ՀԿԿ քննչական վարչության պետ Սուրեն Գոզալյանն էր, բազմափորձ ու կոլորիտային մի անձնավորություն, որը դատաբժշկական տեղեկանքին ծանոթանալուց, ջարդված ակնոցս զննելուց հետո զրույց սկսեցՙ դեպքի հետ բոլորովին կապ չունեցող հարցերի շուրջ: Եվ հանկարծՙ անսպասելիորեն ուղիղ հարց տվեց. «Որպես լրագրող ի՞նչ կարծիքի եք մեր մասին. օգտակա՞ր ենք աշխատում, թե՞... օգուտով»: Չեմ հիշում ի՞նչ պատասխանեցի, բայց սրամիտ այդ մարդու հարցումը հիշում եմ միշտ եւ տարբեր իրավիճակներում մտքումս նույն հարցն եմ տալիսՙ օգտակա՞ր, թե՞ օգուտով: Ինչպես հիմա:

Հայտնի է, որ Հայաստանում կան եւ գործում են ամերիկյան նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ ստեղծված եւ որպես կենսաբանական բնորոշված 6 կամ 7 լաբորատորիաներ, այսպես կոչվածՙ բիոլաբորատորիաներ: Ո՞րն է դրանց նպատակը, հետազոտական ի՞նչ խնդիրներով են զբաղվում, ինչո՞ւ համար են դրանք գտնվում Մ. Նահանգներից դուրս, մեր երկրում, ո՞րն է պատճառը, որ դրանք, ուզում եմ ասելՙ դրանց նմանները, ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ու հատկապես Եվրոպայում չեն գործում, ո՞վ կամ ովքե՞ր են հետազոտությունների արդյունքներին տիրապետում եւ օգտագործում դրանք, եւ ամենահետաքրքրականըՙ ինչո՞ւ համար են դրանք փակ եւ անմատչելի:

Մեր մամուլում դրանց գոյության մասին ընդհանրապես չի գրվել ու չի գրվում: Միակ բացառությունը, որքան հիշում եմ, եղավ նախորդ տարի, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսներից մեկում բարձրացրեց հարցը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեքստում, թե ինչո՞ւ է Հայաստանը դրանք գաղտնի պահում իրենցից: Հայկական կողմի պատասխանը հնչեց «լղոզված», թե մեր լաբորատորիաները անմատչելի չեն եւայլն, սակայն այդպես էլ Լավրովի ու Զոհրաբ Մնացականյանի միջեւ որեւէ հուշագիր չստորագրվեց դրանց մասին:

Հայտնի է, որ ռուսները շատ են շահագրգռված ամերիկյան լաբորատորիաների հարցով, դրանում տեսնելով սպառնալիքՙ ԱՊՀ երկրների միասնականության եւ Ռուսաստանի անվտանգության նկատմամբ: Բացի Հայաստանից ու Վրաստանից, նման տարրալուծարաններ գործում են նաեւ Ադրբեջանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում եւ Ուկրաինայում, դեռ չհաշված, ուշադրությո՛ւն, Տանզանիայի, Աֆղանստանի եւ Իրաքի նման երկրները: Ժամանակին դրանց մսաին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կարծիք էր հայտնել, որ այդ հիմնարկներում գենետիկական հետազոտություններ են իրականացնում, նաեւ կենսաբանական զենք պատրաստում: Ըստ որոշ պնդումների, դրանց նկատմամբ ռուսների խանդոտ վերաբերումի պատճառով է, որ Հայաստանում 2018 թ. հեղաշրջման նկատմամբ Մոսկվան սառը վերաբերմունք ցույց տվեց, նկատի առնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2011-ին, թե՞ 2012-ին թույլատրել էր այդ հիմնարկների ստեղծումը, առանց զգուշացնելու դաշնակից երկրին:

Սակայն այս պահինՙ հարցերի հարցը,- որի համար էլ գրվում է այս հոդվածը,- ներկա համավարակի պայմաններում այդ գաղտնի հիմնարկներում տարվող գիտական հետազոտությունների օգտակարության (օգգ) խնդիրն է մերՙ հյուրընկալող երկրի համար: Արդյո՞ք դրանք գոնե դույզն չափով նպաստում են covid-19 վիրուսի ճանաչմանը, նրա կենսաբանական հատկանիշներին, տարածման առանձնահատկություններին: Այդ հիմնարկները խորհրդատվությամբ օգնո՞ւմ են մեր համաճարակաբաններին: Միով բանիվՙ նրանց առկայությունը որեւէ կերպ նպաստո՞ւմ է համավարակի դեմ մեր պայքարին: Հազիվ թե: Գոնե մեր մամուլին հայտնի չէ նման տեղեկություն:

Իսկ երկրորդ եւ ավելի կարեւոր հարցը. այդ հիմնարկները որքանո՞վ են անվտանգ մեր ժողովրդի համար եւ ապահովՙ մարդկային կամ տեխնոլոգիական սխալի տեսակետից, կենսաբանական այլեւայլ վտանգներից, որոնց մասին նախազգուշացնում էր, եթե չեմ սխալվումՙ դեռեւս 2018-ին, Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեն, ինչպես նաեւ, հակադիր կողմից, նույնինքն նախագահ Թրամփը մեկ այլՙ Չինաստանի օրինակով, մեղադրելով վերջինիս տարրալուծարանները covid-19-ի ծագման համար...

Իսկ հիմա եկեք կրկնենք այժմ հանգուցյալ Սուրեն Գյոզալյանի հարցը. Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները օգտակա՞ր են աշխատում, թե՞ օգուտով:

Կարծում եմ պատասխանը հստակ է. մեր պետության ու ժողովրդի շահերի տեսակետիցՙ ո՛չ օգտակար, ո՛չ էլ օգուտով... Ուրեմն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ