RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020



Տեղադրվել է` 2020-08-27 22:26:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 3125, Տպվել է` 125, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐ» ՈՒՂԵՑՈՒՅՑԸՙ ՆԱԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ

Հ.Ծ.

Ռոբին Ղուլախսզյանը Փարիզում ծնված ֆրանսահայ ճանապարհորդ է: Ավարտել է Սորբոնի համալսարանն ու ESSEC բիզնեսի քոլեջը եւ աշխատել կառավարությունում: Որոշ ժամանակ ապրել է նաեւ Սիրիայում եւ Ռուսաստանում: Տիրապետում է 8 լեզուների: Սիրում է ճանապարհորդել: Ավելի քան հարյուր քաղաքներ այցելելուց հետո նա որոշել է զբոսաշրջային ուղեցույց հրատարակել նվիրված հայկական սփյուռքին: 2018-ին լույս է տեսել ֆրանսերենով իր «Փոքրիկ Հայաստաններ» գրքույկը, որը պարունակում է պատմական, աշխարհագրական եւ զվարճալի ու հետաքրքրական փաստեր աշխարհի 101 երկրներում գտնվող հայկական համայնքների մասին:

Գիրքը Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում եւ Կանադայում գործող ավելի քան 20 հայկական մշակութային կենտրոններում ներկայացվելուց եւ բարձր գնահատականի արժանանալուց հետո, ինչպես նաեւ Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի առաջարկով որոշվել է եւ վերջերս ընթերցողի սեղանին դրվել ուղեցույցի անգլերեն տարբերակը: Նախատեսված է մոտ ժամանակներս Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կազմակերպել գրքի «շրջագայությունը»ՙ ծանոթացնելու նպատակով: Ընթերցողն այնտեղ կգտնի իրեն հետաքրքրող տեղեկությունը եկեղեցիների, մշակութային օջախների, ռեստորանների, շուկաների եւ այլ վայրերի մասին: Տեղեկությունները սպառիչ են եւ թարմ: Գիրքը արժեւորում է սփյուռքում հայերի ներկայությունը եւ կարեւոր նշանակություն ունի զբոսաշրջային ոլորտի աշխատողների համար:

Գրքից օրինակներ ունենալու համար դիմել հեղինակինՙ «koulaksezian@ gmail.com» հասցեով, այցելել նրա դիմագրքույկի (Facebook) կամ ինստագրամի համապատասխան «Littlearmenias» էջերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ