RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020



Տեղադրվել է` 2020-08-27 22:26:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 3258, Տպվել է` 164, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՄՈ-Նՙ ՆԱԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան կայքը տեղեկացնում է, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Թումոյի թվով 3-րդ միջազգային կենտրոնի պաշտոնական բացումը: Genome Ventures ընկերության հետ համագործակցության շնորհիվ` Մոսկվայի պատանիները նույնպես կստանան Թումոյի կրթական ծրագրին ծանոթանալու եւ ամենաժամանակակից ոլորտներում հմտանալու հնարավորություն:

Ռուսական մի քանի լրատվական կայքեր եւս անդրադարձել են այս ողջունելի իրադարձությանը: Բացմանը ներկա է գտնվել նաեւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նշվում է, որ կրթական կենտրոնում ամեն ամիս կարող են ուսանել 12 - 17 տարեկան 2 հազար երեխաներ` թե՛ առկա, թե՛ առցանց ուսուցմամբ: Իսկ առավել տաղանդավոր 100 պատանու հնարավորություն կընձեռվի անվճար ուսում ստանալ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրել է Սեմ Սիմոնյանը 2011 թվին Երեւանում: Միջազգային կենտրոններ ունի նաեւ Փարիզում, Բեյրութում: Նախատեսվում է նաեւ Բեռլինում, Տոկիոյում, Քալիֆորնիայում նոր միջազգային կենտրոնների ստեղծումը:

Մոսկվացիները ԹՈՒՄՈ Մոսկվա կարող են այցելել սեպտեմբերին, բաց դռների օրը: Դասերը Թումո Մոսկվայում կմեկնարկեն հոկտեմբերին, իսկ դրանց հետ կապված բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքից` www.tumomoscow.ru:

Բարի երթ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ