RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-08-11 12:12:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 2744, Տպվել է` 391, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Աշխարհի բոլոր քաղաքներն ունեն իրենց հերոսները, պատվարժան մարդիկ, հեղինակավոր, երեւելի ու ճանաչված դեմքերը, եւ հասարակության համընդհանուր գնահատանքին արժանանալու համար, հաճախ, պետք է մի ամբողջ նշանակալից կյանք ապրել, թեեւ այս հարցում լինում են նաեւ երջանիկ բացառություններ: Այսօրվա գրիչ վերցնելուս առիթը այդ երջանիկ բացառություններից մեկի մասին էՙ մեր արժանապատիվ հայրենակցի, ով ավելի քան երեք տասնամյակ Հայաստանից հեռու բնակվելովՙ հասցրել է իր բարի գործերով համընդհանուր սիրո եւ ճանաչման արժանանալ թե այդ հեռուներում, թե Հայաստանում, եւ թե աշխարհի բազմաթիվ երկրներում:

Վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկում զետեղված մի հրապարակում անմիջապես գրավեց ուշադրությունսՙ «Մեր քաղաքի դեմքերը» վերնագրով: Սանկտպետերբուրգցի լրագրողը հպարտորեն տեղեկացնում էր, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց քաղաքի մետրոպոլիտենում, շարժասանդուղքների տեսանելի հատվածներում, հազարավոր ուղեւորների ուշադրությունն են գրավում լուսային մեծադիր ցուցավահանակները, որոնցում Սանկտ Պետերբուրգի պատվավոր մարդկանցից մեկիՙ ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, «Տարվա մարդ 2020» մրցույթի դափնեկիր ՀՐԱՉՅԱ ՄԻՍԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ դիմանկարն էՙ իր մշտական բարի եւ գեղեցիկ ժպիտով:

«Այս իրողությունը հաճելի է եւ ինչ որ տեղ նաեւ անսպասելի, ինչպես Հրաչյա Պողոսյանի, այնպես էլ յուրաքանչյուրի համար, ով ծանոթ է նրա գործունեությանը»,-նշել է ռուսական պարբերականն ու տեղեկացրել, որ ցուցավահանակները տեղադրվել են «Տարվա մարդ 2020» մրցույթի կազմակերպիչների կողմից, որի հաղթողն էր Հրաչյա Պողոսյանըՙ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվություն» անվանակարգում:

Միանգամից տեղեկացնեմ, որ այս անչափ հաճելի իրողությունը նաեւ երջանիկ զուգադիպություն ունիՙ տարեդարձ է, եւ այն էլՙ ոչ սովորական: Օգոստոսի 11-ին Հրաչյա Պողոսյանը տոնում է կեսդարյա հոբելյանը:

Մեր այս բարդ, բազմաթիվ անտես եւ տեսանելի վտանգներով լի հարափոփոխ ժամանակներում հասարակություններին լավ մարդկանց օրինակներ շատ են անհրաժեշտ: Անվերապահորեն կարող եմ ասել, որ նրանցից մեկը Հրաչյա Պողոսյանն է: Ամենայն հարգանքի եւ դրվատանքի է արժանի նրա անցած ուղին: Հրաչյա Պողոսյանի անսահման սիրով լեցուն սիրտը բաբախում է հանուն Հայաստանի եւ Ռուսաստանի բարօրության, հանուն հայ-ռուսական անկեղծ բարեկամության: Ասվածի վկայությունները կյանքի կոչված հարյուրավոր ինքնատիպ գործերն են: Այո, միայն նաՙ Ռուսաստանի հյուսիսային սառնաշունչ մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ կրծքի տակ չափազանց ջերմ սիրտ կրող Հրաչյա Պողոսյանը կարող է մեկը մյուսից ինքնատիպ նախաձեռնություններով հանդես գալ եւ չափազանց հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել:

Ուզում եմ ընթերցողին հիշեցնել, որ իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակիցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով անցյալ տարի պարգեւատրվել էր պետական պարգեւովՙ «Բարեգործության համար» շքանշանով:

Մեր հայրենակցի անունը քաջ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում, այլ նաեւ Տիեզերքում, քանզի նա արդեն երկար տարիներ լայն հանրությանն է ներկայանում իր սրաթռիչ մտքի եւ արտասովոր երեւակայության ամենավառ դրսեւորումներով եւ նրա գործունեությանն ուշի ուշով հետեւողների մոտ արդեն կարծիք է կազմվում, որ այս զարմանալի հայը իր դրվատելի նախաձեռնություններով Երկիրը «նվաճելուց» հետո հիմա էլ սկսել է Տիեզերքի նվաճման գործընթացը:

«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ի նշանավորումն 2018-ի մեր հոբելյանական տարեդարձներիՙ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100 եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակներիՙ Հայաստանի եւ Երեւանի դրոշները Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի արդյունքում 195 օր հանգրվանել էին տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Հրաչյա Պողոսյանը, ով, ի դեպ, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ է, բարեգործական էլի բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտին աջակցելու գործում: Եվ հավանաբար նաեւ այդ էր պատճառը, որ որոշեց Հայաստանի անունը կապել նաեւ տիեզերագնացության եւ տիեզերքի հետ:

Ճանաչված բարերարի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից կյանքի կոչված գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Նրա գործնեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է տարբեր գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի: Աշխատանք, որը տեսնում եւ գնահատում են հարյուր հազարավոր մարդիկՙ հասարակության ամենալայն շերտերը, նրան մոտիկից ճանաչողները, ընկերները: Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ ճանաչված բարերարի ընկերն ու ազգանվանակիցըՙ Սանկտ Պետերբուրգում հայտնի բժիշկ Սարգիս Պողոսյանը, ով երջանկություն էր ունեցել բարձրանալու մեր սրբազան լեռանՙ Արարատի գագաթը, այնտեղ ծածանել իր հետ տարած եռագույնը, ապա դրոշը բերել տունՙ Սանկտ Պետերբուրգ, տեղեկանալով ընկերոջ առաջիկա հոբելյանի մասինՙ Արարատով սրբագործված եռագույնը նվիրում է նրան եւ ասում.

- Տիեզերքում ծածանված Հայաստանի եւ Երեւան քաղաքի դրոշները դու նվիրեցիր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ես էլ Մասիսի գագաթին իմ ծածանած դրոշը, որը մեր տան թալիսմանն էր, նվիրում եմ քեզ, դու դրան արժանի ես, այն քեզ ավելի է սազում

Հրաչյա Պողոսյանը դեռս բազմաթիվ նպատակներ ու երազանքներ ունի այս կյանքում, նրա պրպտուն ու սրաթռիչ միտքն ամենուր է եւ ամեն անգամ նա հանրությանը զարմացնում է իր անհավանական եւ աննախադեպ գաղափարներով ու ծրագրերով, որոնք օր օրի կյանք ու ավյուն են ստանում, հայտնվում մեր կողքինՙ դառնալով մեզ շրջապատող աշխարհի բաղկացուցիչ մասնիկները:

Ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ իմ եւ մեր խմբագրակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդի արժանի զավակին, իր գործի նվիրյալին եւ բարերարինՙ ցանկանալով, որ իր երկրորդ կես դարն էլ մեր պատվարժան հայրենակցի համար լինի նույնքան արդյունաշատ, արգասավոր եւ առավել քան երջանիկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ