RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2408, Տպվել է` 603, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ»

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հուլիսի 29-ին Անթալիայում առցանց կազմակերպված «դիվանագիտական ֆորումում»: Որպես շահարկման դրսեւորում նա մատնանշել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հայատյացության անասնական բնազդով տառապող ադրբեջանցի մարդասպան հրոսակի սադրիչ գործողություններով ծայր առած վերջին կռիվները: Ինչպես երեւում է, դրանց արդյունքներն ադրբեջանցի հրոսակի հետ խիստ մտահոգել են նաեւ նույն բնազդով տառապող թուրք հրոսակին եւս:

Չավուշօղլուի վերոհիշյալ հայտարարությանը ծանոթացել ենք ԿՊոլսո «Հայ Թերթ» կայքէջի միջոցով, որի սկզբնաաղբյուրը թուրքական «Հյուրիյեթ» թերթն է: Ըստ թերթի Չավուշօղլուն ասել է «Համավարակի տարածման պայմաններում, մինչ բոլորն սպասում էին, որ երկիրները միմյանց հետ երկխոսության մեջ կմտնեն եւ կհամագործակցենՙ հաղթահարելու համար համավարակը, Հայաստանն ընդհակառակը հարձակման թիրախ դարձրեց Ադրբեջանի հողերը, թերեւս դրանով էլ շահարկեց համավարակի տարածումն աշխարհում»:

Հայաստանը չէ, բայց Թուրքիան հաստատ շահարկել է, որովհետեւ հայտարարելով ի լուր աշխարհի, թե տարբեր երկրներին որպես մարդասիրական օգնություն դիմակներ եւ թեստավորման սարքեր է տրամադրում, այնինչ դրանք իրականում վաճառում էր: Այդ իսկ պատճառով էլ թուրքական «մարդասիրական օգնությունը» ստացող երկրները , վճարելով օգնության գինը, շնորհակալություն չէին հայտնում: Ի դեպՙ այդ մասին էլ նշել էր «Halk TV» հեռուստատեսությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ