RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



ՇՐՋԱՆՑՈՒՄ

Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4862, Տպվել է` 818, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԵՍ ԹԵՔԵՑ ԵՎՐՈՊԱՅԻՑ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ստամբուլում Այա-Սոֆիա տաճարում տեղի ունեցավ 1934-ից ի վեր առաջին ուրբաթօրյա երկար նամազը: Ներկայումս Եվրոպայում բազմաթիվ ԶԼՄ-ներ եւ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Թուրքիան ավելի քան երբեւէ դրսեւորում է քամահրանք Եվրոմիության հանդեպ եւ շրջվում է իսլամական աշխարհի կողմըՙ հայտնվելով, ինչպես գրում է The Times-ը, պատմական խաչմերուկում: Բայց Թուրքիային հենց դրան էին դրդում ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների տասնամյակները, եւ Եվրոպայից երես թեքելու նրա շարժումը սպասելի էր:

Թուրք մեկնաբաններից մեկն ասել է. «Պետք է պատրաստ լինել քրիստոնեական հուժկու գրոհներին: Քանի դեռ Ստամբուլը մեր հողն է, մեր թոռները ապագա հարյուրամյակներում կենթարկվեն համանման մարտերի: Մեր նամազը մեր հուժկու պատասխանն է իսլամի պաշարմանը»:

Քրիստոնեական եկեղեցիները ծանր վիճակում հայտնվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակեց իր հրամանագիրը Այա Սոֆիայի վերաբերյալ: Ներկայումս 1453 թվականը չէ, երբ Հռոմի հոգեւոր խորհուրդը ի վիճակի կլիներ ազդել պատմության ընթացքի վրաՙ չխոսելով արդեն Եվրոպայի քրիստոնյա տիրակալներին, ներառյալ Մոսկվան, միավորելու նրա կարողության մասին: Այսօր եկեղեցիներին քաղաքական գործիչների «ձեռքեր» են պետք հուժկու ազդանշան ուղարկելու համար: Եվրասիա մայրցամաքում նման ուժեր չգտնվեցին, Էրդողանի որոշումը դատապարտող եկեղեցիները չստացան աշխարհիկ իշխանությունների աջակցությունը:

Անսպասելիորեն պարզվեց, որ նախկին տաճարը պաշտպաններ ունի օվկիանոսից անդին: Հուլիսի 24-ի նախօրեին Սպիտակ տանը Ամերիկայի հունական արքեպիսկոպոսության առաջնորդ Էլպիդոֆորին ընդունել են նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխանագահ Մայք Փենսը: Ինչպես հաղորդում են հունական հրատարակությունները, նախագահ Թրամփը խիստ մտահոգություն է արտահայտել Այա-Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման կապակցությամբ, ինչպես նաեւ հայտարարել է, որ ինքը «Տիեզերական պատրիարքության եւ անձամբ պատրիարք Բարդուղիմեոսի աջակիցն է եւ օգնականը, ինչպես նաեւ առհասարակ հելլենիզմի աջակիցն ու օգնականը»: Դա լուրջ ազդանշան է (եթե, իհարկե, ԱՄՆ նախագահը լուրջ է խոսում), որը դուրս է գալիս ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների շրջանակներից:

Բողոքական Ամերիկան փաստորեն հանդես է գալիս որպես բյուզանդական ուղղափառության եւ անուղղակիորեն հին քրիստոնեության պաշտպան, որը Կոստանդնուպոլսից եւ Հռոմից տարածվեց ավելի հեռուՙ դեպի Եվրոպա եւ Ռուսաստան: Ինչ վերաբերում է Էրդողանին, նա բաժանվում է քեմալական անցյալիցՙ երկրում իրականացնելով հերթական լուրջ փորձարկումը, այն վերադարձնելով իսլամական աշխարհ: Բայց նա կպահպանի՞ արդյոք նախկին քաղաքական ուժը ինչպես երկրի ներսում, այդպես էլ դրսում: Քանզի Ստամբուլում եւ որոշ այլ քաղաքներում այնքան էլ ոգեւորված չեն նրա արդիականացման ուղեգծով, գրում են Ստանիսլավ Տարասովն ու Ստանիսլավ Ստրեմիդլովսկին :

Նկար 1. Նամազ` Այա-Սոֆիայի տաճարում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ