RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3915, Տպվել է` 612, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՐԹՎԱ՞Ծ ՉԷ՞

Հ.Ա.

Ես չգիտեմՙ ինչ մասնագիտություն ունի կրթության եւ գիտության եւ այլ բաների նախարար Արայիկ Հարությունյանը: Անշուշտ կարող եմ բացել համացանցը եւ ստուգել, բայց դիտմամբ չեմ բացում, որովհետեւ ինչ մասնագիտություն էլ ունենա, որեւէ երկրի կրթության, առավել եւս գիտության, ե՛ւս առավելՙ ֆիզկուլտուրայի նախարարը, պետք է կատարյալ տիրապետի մայրենի լեզվին: Պատկերացնո՞ւմ եք, Ֆրանսիայիՙ ասենք էկոնոմիկայի նախարարը ֆրանսերենը խոսի սխալներով. ֆրանսացիք չէին էլ հարցնելուՙ նա ի՞նչ բուհ է ավարտել: Այլ պիտի հարցնեինՙ ֆրանսիական բակալորեայի (միջնակարգ դպրոցի) պետական քննություն չի՞ հանձնել...

Նախորդ օրը լսում էի Արայիկ Հարությունյանի հեռուստատեսային ելույթը ընդունելության քննությունները բարձր նիշերով հանձնած, բայց իրենց ընտրած մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից զրկված դիմորդների բողոքի մասին: Նախարարը ճգնում էր համոզել բոլորիս, որ դիմորդները վաղուց, շա՜տ վաղուց իրազեկված են եղել ընդունելության պայմաններին եւ հատկապես չարաբաստիկ 58-րդ կետին: Եվ օգտագործեց «եթերներ» բառը, ակնարկելով իր հեռուստատեսային ելույթներին: Մարդ հայագետ լինելու կարիք չունի ողջախոհությամբ թեկուզ հասկանալու, որ այդ բառը, ինչպես երկինք , տիեզերք , օդ եւ ությունով վերջացող մի շարք նման բառեր հոգնակի չեն լինում: Եթերը, նույնիսկ հեռուստատեսային եթերը, նույնիսկ բազմաթիվ հեռուստաընկերությունների եթերը հոգնակի չի՛ լինում:

Այս մարդը իսկապես իրավունք չունի կրթության նախարար լինելու, ինչպես որ իրավունք չունի ասելու, որ ինքը դիմորդներին զգուշացրել է նախապես իր... ֆեյսբուքյան գրառումներում: Այդ երբվանի՞ց ֆեյսբուքյան էջը դարձավ պաշտոնական ծանուցման ամբիոն, ինչպես հաջորդ օրը արդարացիորեն նկատեցին հասարակական որոշ գործիչներ: Այդ որտե՞ղ է արձանագրված, որ ֆեյսբուքի անձնական էջը համարվի պետական պաշտոնական ծանուցումների հարթակ:

«Եթերներ» մտնելու կարիք չկա, ոչ էլ անձնական-ընկերային հարաբերությունների դաշտ դուրս գալու. նախարարությունն ունի պաշտոնական կայքէջ, վերջապես կան թերթեր եւ հատկապես պաշտոնաթերթ, անգամՙ «Ազդարար» կոչվող պետական վճարովի կայքէջ, մամուլի քարտուղարներ, «հասարակայնության հետ կապերի վարչություններ», նրանց օգնական քարտուղարների եւ քարտուղարուհիների մի մեծ խումբ: Ո՞րն է նրանց գործը: Մարդիկ ստիպվա՞ծ են անընդհատ հետեւելու, թե վարչապետը, նախարարներն ու մյուսՙ այլեւս չքայլող քայլականները ե՞րբ են մտնելու live: Զավզավակությամբ կարելի՞ է պետական գործունեություն ծավալել, կարելի՞ է անգրագիտությամբ պետական մարմին ու մարմիններ կառավարել:

Վերեւում մոռացա ասել, որ «ամոթ» բառն էլ հոգնակիակերտ մասնիկ չի ընդունում: Այլապես պիտի ասեիՙ ամոթներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ