RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4176, Տպվել է` 635, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ՖԵՅՔ» ԱՃԸ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները

Համաձայն պաշտոնական վիճակագրության, հունվար-հունիս ամիսներին, այսինքն տարվա առաջին կիսամյակում, Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը կազմել է 4,7 տոկոս: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ, ապա վեց ամիսներին ցուցանիշները առավել ընդգրկուն են ներկայացնում տնտեսական ցուցանիշները: Սակայն ընդգրկուն դեռ չի նշանակում օբյեկտիվ, եւ խոսքը այստեղ հատկապես գյուղատնտեսության ցուցանիշներին է վերաբերում:

Վերջին տարիներին գյուղատնտեսությունը գտնվում է անկման մեջ: 2018 թ.-ի առաջին ամիսներին այն աճի նշաններ ցույց տվեց, բայց «թավշյա հեղափոխության» բացասական հետեւանքները այն կրկին թաղեցին շատ ավելի խորը ճգնաժամի մեջ: Ոլորտն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ գործնական քայլեր ներկայիս կառավարությունը չի իրականացնում: Ավելին, դադարեցվեցին գյուղացիներին վառելիքով, պարարտանյութով սուբսիւդավորման, սերմացուների տրամադրման նախորդ իշխանության ծրագրերը եւ փակվեց գյուղատնտեեսության նախարարությունը: Եվ այս ամենից հետո, վիճակագրական կոմիտեն «հանկարծ» գյուղատնտեսության մեջ այս տարվա առաջին վեց ամիսներին «ֆեյք» (կեղծ)ՙ 1,7 տոկոս աճ է ցույց տալիս: Սա այն դեպքում, երբ այս տարվա բերքն էապես ավելի քիչ է, քան նախորդ տարվանըՙ մոտ կրկնակի ավելի քիչ է արտահանվել, իսկ Հայաստանում էլ միրգն ու բանջարեղենը շատ ավելի թանկ գներով են վաճառվում, քան անցյալ տարի այս ժամանակահատվածում: Այսինքն, ակնառու են գյուղատնտեսությունում անկում ցույց տվող միտումները, որոնք վիճկոմի հնարքով վերածվում են աճի: Նպատակը նույնն էՙ հնարավորինս ցածր տնտեսական անկում «ստանալ»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մյուս ճյուղերից արդյունաբերությունում արձանագրվել է 1,5 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ: Սակայն արդյունաբերությունում աճի տեմպն աստիճանաբար նվազում է:

Շինարարությունում ամենամեծ անկումն է 23,4 տոկոս: Սա այն ոլորտն է, որտեղ վարչապետ Փաշինյանը անցյալ տարվա սկզբին «բում» էր խոստանում:

Առեւտրում անկումը 11,1 տոկոս է: Սա այն ոլորտն է, որտեղ 2018 թ.-ի երկրորդ կեսից շրջանառության ծավալները սկսեցին նվազել, բայց վիճկոմը այդ նվազումը սկսեց տեսնել միայն վերջին երկու-երեք ամիսներին: Ծառայությունների ոլորտում անկումը 6,4 տոկոս է:

Ինչ վերաբերում է միայն հունիս ամսվա ցուցանիշներին, ապա նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսական անկումը 7,5 տոկոս է կազմել: Տնտեսության բոլոր ճյուղերում հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ անկում է արձանագրվելՙ արդյունաբերությունումՙ 2,4 տոկոս, շինարարությունումՙ 23,3 տոկոս, առեւտրումՙ 12,4 տոկոս, ծառայություններումՙ 15,9 տոկոս:

Մայիսի համեմատ, սակայն, հունիսին աճ է գրանցվել: Դա բացատրվում է նրանով, որ մինչեւ մայիսի 18-ը տնտեսության ճյուղերի մեծ մասը գտնվել են կարանտինով պայմանավորված պարապուրդի մեջ, իսկ հունիսին ողջ ամսվա ընթացքում գործունեություն են ծավալել:

Արտաքին առեւտրի անկումը կազմել է 10,7 տոկոս: Այս ցուցանիշը մոտավոր պատկերացում է տալիս տնտեսական անկման իրական ցուցանիշի մասին: Ի դժբախտություն վիճակագրական կոմիտեի եւ նրա հաղորդած ցուցանիշներն ուղղորդող վարչապետի, այստեղ իրական պատկերը դժվար է խեղաթյուրել: Այդ ցուցանիշը հնարավոր է համադրել երկրների վիճակագրության հետ: Արտաքին առեւտրից արտահանումը նվազել է 6,5 տոկոսով, ներմուծումըՙ 12,9 տոկոսով:

Եվ վերջապես աշխատավարձերի մասին: Տնտեսական անկման, մարդկանց եկամուտների նվազման եւ սոցիալական վիճակի կտրուկ վատթարացման համատեքստում 8,3 տոկոսով բարձրացել են պետական աշխատավարձերը: Այս ցուցանիշի մեջ են ընդգրկված ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների կառավարության ղեկավարի գաղտնի որոշմամբ բարձրացված աշխատավարձերը, այնպես էլՙ նրանց աստղաբաշխական պարգեւավճարները:

Հիշեցնենք, որ այս այս տարվա համար կառավարությունը կանխատեսել է 2 տոկոս տնտեսական անկում: Տարվա առաջին կիսամյակում այն արդեն 4,7 տոկոս է: Ակնհայտ է, որ անկման անգամ ներկայիս տեմպի պահպանման դեպքում տարեկան տնտեսական անկման ցուցանիշը կգտնվի առնվազն 8-10 տոկոսի սահմաններում, դժբախտաբար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ