RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4409, Տպվել է` 678, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ՏԱԿ Է ՆԱԽԻՋԵՎԱՆԸ, ԵՎ ՄԻՆՍԿԻ ԵՌԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ԱՆՏԵՍՈՒՄ ՈՒ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԱՅԴ ՀԱՐՑԸ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Հայտարարել է Էրդողանըՙ Ադրբեջանին սատարելու մղումով

Վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանը սկսել է Հայաստանի վերաբերյալ հաճախակի հայտարարությոիններ անել: Նրա սադրիչ եւ սպառնալից բնույթի հայտարարություններին ժամանակին արձագանքել են հայաստանյան լրատվամիջոցները: Դրանց հաղորդագրություններով պատասխանել է մեր արտգործնախարարությունը, ի դեմս խոսնակ Աննա Նաղդալյանի, ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հատկանշական է, որ թուրքական թերթերն ուշիմ աշակերտի կարգապահությամբ ներկայացրել են բոլոր պատասխանները, ընդ որում խուսափելով ավելորդ մեկնաբանություններից: Ըստ երեւույթին նրանք նկատի են առել այն, որ հայկական կողմի պատասխանները խելամիտ, դիպուկ եւ ծանրակշիռ էին:

Նյութի բովանդակությունն այնպիսին է, որ պահանջում է գոնե մասնակի հիշեցնել Էրդողանիՙ Հայաստանին հասցեագրած հայտարարությունները: Նախ ապրիլի 24-ին Էրդողանը հերքել էր միջազգայնորեն ճանաչված Հայոց ցեղասպանությունը, թե ցեղասպանություն չի եղել, եղել է տեղահանություն, որը, ըստ իրեն, միանգամայն տրամաբանական է, որովհետեւ «հայերն Արեւելյան Անատոլիայուն սպանում էին մահմեդական բնակիչներին, առանց խնայելու կանանց, երեխաներին ու ծերերին»: Հաջորդ անգամ նա անդրադարձավ Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում բռնկված կռիվներին:

Դրանց վերաբերյալ առաջին հայտարարությունը նա արեց հուլիսի 14-ին միայն, նախարարների խորհուրդի նիստից հետո, մասնավորապես ասելով.«Ուզում եմ խստագույնս դատապարտել բարեկամական եւ եղբայրական Ադրբեջանի դեմ Հայաստանի ձեռնարկած հարձակումները:

Դրանք սահմանի պարզունակ խախտման կռիվներ չեն, այլեւ անմիջականորեն Ադրբեջանին թիրախավորած հարձակումներ: Հայաստանն այդ հարձակումով չափն անցնում է»: Հուլիսի 17-ին Էրդողանն արեց մեկ այլ հայտարաություն, որն ավելի քան տարօրինակ էր, որավհետեւ, որակելով Հայաստանին «զավթիչ», նա բառացիորեն մատնանշեց.«Հայաստանը իհարկե զավթիչ է: Հայկական օկուպացիան տասնյակ տարիների վաղեմություն ունի: Օկուպացման տակ է Նախիջեւանը, եւ Մինսկի եռանախագահող երկրները 25-30 տարի շարունակ անտեսում են այդ հարցը եւ ոչ մի կերպ չեն լուծում»:

Ավելի քան տարօրինակ պիտի համարել նաեւ կռիվներում Թուրքիայի ցուցաբերած աջակցության համար Իլհամ Ալիեւի հուլիսի 21-ի շնորհակալությունն Էրդողանին: Որքան էլ նա շնորհակալություն հայտի, թուրքական հետախուզությունը չէր կարող չիրազեկել Թուրքիայի նախագահին Տավուշի կռիվներում Ադրբեջանի կրած խայտառակ պարտության, կորցրած դիրքերի, սպանված զինվորների իրական պատկերը: Հարցի էությունը չի փոխում Իլհամիՙ Հայաստանի հետ դեմ դիմաց մենամարտելու զառանցանքը:

Խնդիրը սակայն այդ զառանցանքը չէ, այլ Էրդողանի խոսքերը: Սակայն դրանք որքան էլ լեզվի սայթաքում համարվեն, այնուամենայնիվ մտորումների տեղիք պետք է տան Ադրբեջանին, այն առումով, որ Էրդողանը, շփոթելով Նախիջեւանը Արցախի հետ, կա՛մ լուրջ չի վերաբերում ղարաբաղյան հիմնահարցին, կա՛մ Լեռնային Ղարաբաղը չի դիտարկում «Ադրբեջանի մաս», կա՛մ էլ այդ մարզն ուզում է խլել Հայաստանից ոչ թե «ազերի եղբայրների», այլ հենց Թուրքիայի համար: Դեռեւս 1990 թ, երբ Հայաստանն անկախություն ձեռք չէր բերել, Հայաստանին առաջադրվել էին միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ, եւ «Միլլիյեթի» հեղինակ Սեդաթ Էրգինը գրել էր.«Սրանք այն նախապայմաններն են, որոնք եթե հիմա չպարտադրենք Հայաստանին, հետո չենք կարող, որովհետեւ Հայաստանը ոտքի կկանգնի եւ չի ընդունի»:

1991-ին Հայաստանի անկախացումով Թուրքիան արդեն պաշտոնապես առաջադրեց այդ նախապայմանները, որոնք են.չհիշատակել 1915-ի մասին, ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, վերջ դնել սփյուռքահայության «հակաթուրքական» գործունեությանը: 1993-ին դրանց վրա ավելացավ Ձախ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Բյուլենթ Էջեւիթի «Լաչինի միջանցքի փոխարեն Մեղրին Ադրբեջանին զիջելու» նախապայմանը: Քանի որ Հայաստանին առաջադրված նախապայմաններն առ այսօր մնում են ուժի մեջ, ուստի անընդմեջ կրկնվում են Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի մասին Էրդողանի հայտարարությունները: Դրանք գրեթե նույնությամբ կրկնել են նաեւ նրա նախորդները, հետեւաբար նորություն չեն:

Գալով Հայաստանի հանդեպ Թուրքիայի որդեգրած հակահայկական քաղաքականությանը, պետք է ասել, որ դա պետական քաղաքականություն է, այդ իսկ պատճառով որքան էլ սկսած 1991-ից փոխվեն կառավարությունները Թուրքիայում, նրա հայաստանյան քաղաքականությունը մնում է անփոփոխ: Թերեւս դա պայմանավորված է թուրքական պետության առաջդրանքով: Դրա հիմքում ընկած է Մեղրին Ադրբեջանին միացնելու վաղեմի երազանքը, որ հնարավոր լինի Նախիջեւանի տարածքով ցամաքային ուղիղ կապ հաստատել ադրբեջանական պետության հետ, Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելու հեռագնա նպատակներով:

Ակնհայտ է, որ Մեղրիի կորուստը Հայաստանին կդարձնի կամազուրկ պետություն, ավելինՙ հարվածի տակ կդնի ամբողջ Սյունիքը: Այսպիսի մոտեցմամբ Հայաստանը, ինչ խոսք, Անկարայի համար դառնում է «անիծյալ սեպ» Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, ինչի մասին դեռեւս 1920 թ.Ստամբուլի համալսարանում հայտարարել էր հայտնի պանթուրքիստ Յուսուֆ Աքչուրան, որի հայտարարությունը 1992-ին Թեհրանում Թուրքիայի վարչապետի կարգավիճով կրկնեց Սուլեյման Դեմիրելը : Այսինքն Թուրքիայի համար կարեւորը Մեղրին է եւ Հայաստանին կամազուրկ պետություն դարձնելը: Մնացածն արդեն մանրուք է, այդ թվում Նախիջեւանի մասին Էրդողանի տարօրինակ հայտարարությունը:

Ինչ վերաբերում է օգոստոսի սկզբներին Նախիջեւանում եւ Ադրբեջանում նախատեսվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, ապա թուրքական որոշ թերթեր դրանք դիտարկել են «Ադրբեջանին ռազմականապես սատարելու» դրսեւորում, մյուսներն էլ, մասնավորապես «Հյուրիյեթը», «հայերին վախեցնելու թուրքական քայլ», ընդ որում առանց հավելյալ մեկնաբանությունների, թե Թուրքիան Նախիջեւան է մտնում, որովհետեւ քաջ գիտեն, որ թուրքական պետությունն այնտեղից դուրս չի եկել, պահպանելով մշտապես նաեւ ռազմական ներկայություն: Ի դեպ նորություն չեն նաեւ այս զորավարժությունները, այն առումով, որ 2019-ի հունիսին, այսինքն անցյալ տարի նույնպես անցկացվել էին Նախիջեւանում: Ի վերջո ՀՀ Պաշտպանության նախարարությունը քնած չէ, հազիվ թե աչքաթող անի թուրք-ադրբեջանական այդ զորավարժությունները: Դրանք Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնալու տեղը չեն, ոչ էլ իշխանություններին քննադատելուՙ այսպես կոչված ազնիվ մղումով նրանց քաղաքականություն թելադրելու տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ