RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
2020-08-12 14:05:44Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 5 օրերին
2020-08-12 13:53:45Վարչապետ Փաշինյանը՝ սահմանափակումների մեղմացման մասին (տեսանյութ)
2020-08-12 12:43:39Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց
#021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 24-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 23:28:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2312, Տպվել է` 201, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱՆՏԻ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ադրբեջանի հրահրած վերջին ռազմական գործողությունների պատճառով` հանրության լայն շրջանակների աչքից վրիպեց Ֆրանսիայի Նանտ քաղաքում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս տաճարի հրդեհը: Եղան զուտ լրատվական մակարդակի մի քանի մեկնաբանություններ, ոչ ավելին, եւ չասվեց այն, ինչը պետք է ասվեր:

2019թ, Փարիզի աստվածամոր տաճարի հրդեհից հետո, «Ազգ»ում մի հոդված գրեցի` «Հյուգոյի հոգին ծխում է Փարիզի վրա» վերտառությամբ, (Ազգ, 18,04, 2019), որտեղ պնդում էի, որ հրդեհի կազմակերպիչը Թուրքիան է:

Այդ տարվա ապրիլի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ապրիլի 24-ը երկրում հայտարարեց որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր` հավելելով, որ ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում հիշատակի պատարագ կմատուցվի: Դրանից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները կտրուկ լարվեցին, նույնիսկ Թուրքիայից սպառնալիքներ հնչեցին` Ֆրանսիան կրակի մատնելու: Հայտարարությունից մի քանի օր անց` ապրիլի 16-ին, Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհվեց:

Նմանատիպ մի իրավիճակում օրերս հրդեհ բռնկվեց նաեւ Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում: Հուլիսի 17-ի երեկոյան Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները միաձայն դատապարտեցին Ադրբեջանի` Հայաստանի դեմ ծավալած ագրեսիան, միջազգային հանրություններին կոչ անելով զսպել ագրեսորին եւ զենք չվաճառել կամ չտրամադրել նրան: Հաջորդ օրը` հուլիսի 18-ին, արեւի շողերի ներքո կրակը փորձում էր լափել 457 տարում (1434-1891) կառուցված տաճարը, որը երկրի` գոթական ոճի խոշոր եկեղեցիներից մեկն է, եւ բարձրությամբ միայն վեց մետր է զիջում Փարիզի Աստվածամոր տաճարին:

Տաճարի ներսում եղել է հրդեհի երեք օջախ, որը եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այդտեղ արտաքին միջամտություն կա: Զուգադիպությունները, կարծես, շատանում են: Հայոց ցեղասպանության հիշատակի հավերժացումից հետո` Փարիզի Աստվածամոր տաճարը, Հայաստանի դեմ հրահրվող ագրեսիան դատապարտելուց հետո` Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը: Քաղաքական հարցերը վանդալությամբ լուծելը Թուրքիայի համար կարծես կրկին դառնում է հիմնական գործելակերպ:

Այս առումով աշխարհը լուրջ անելիք ունի, քանի որ, նաեւ այս դեպքից հետո, արդեն պարզ է դառնում, որ ադրբեջանական ագրեսիայի թիկունքին կանգնած են թուրքական իշխանությունները: Նրանք տարածաշրջանի քարտեզը վերախմբագրելու լուրջ նպատակ ունեն, որի առաջ, ինչպես տեսանք, մտադիր չեն կանգ առնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 24-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ