RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
2020-08-12 14:05:44Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 5 օրերին
2020-08-12 13:53:45Վարչապետ Փաշինյանը՝ սահմանափակումների մեղմացման մասին (տեսանյութ)
2020-08-12 12:43:39Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց
#020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 17:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 952, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԿՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Ադրբեջանն ու Հայաստանը նոր ռազմական գործողությունների թատերաբեմում

Անտանելի շոգ է, կարծես ասֆալտը եռում է: Մի կողմից շոգը, մյուս կողմից համավարակը պատերազմ է հայտարարել աշխարհին, մյուս կողմից էլ այս արտահերթ նիստը: Բաքվում հավաքվել են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, եւ մի բան էլ ավել, օրակարգում արտահերթ հարց է նոր ռազմական առճակատում Հայաստանի հետ: Ճիշտ է, համավարակի պատճառով նիստը կանցկացվի առցանց ռեժիմով եւ ամեն մեկը քիչ թե շատ հարմարավետ կզգա իրեն իր առանձնասենյակում, օդորակիչը միացրած, թեյը պատրաստ, բայց հարցը շատ բարդ է, պատասխանատու, լի անկանխատեսելի հետեւանքներով եւ, իհարկե, ձախողման դեպքում առնվազն կորցնում ես աշխատանքդ, դիրքդ եւ մնացած ամեն ինչը...: Բացի այս ամենը, Առաջինը (Նախագահը) շատ նյարդային է դարձել, մանավանդ վերջին բժշկական միջամտություններից հետո: Բոլորի առանձնասենյակում կախված է նույն վարչաքաղաքական քարտեզները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պայմանանշաններով (բնակավայրեր, սահմաններ, հաղորդակցության ուղիներ եւ այլն): Ըստ օրակարգի զեկուցողները լինելու են պաշտպանության նախարար Զաքիր Ասքեր օղլու Հասանովը, նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը, III բանակային կորպուսի հրամանատար Ռովշար Թելման օղլու Աքպերովը, նույն կորպուսի շտաբի պետ Փոլադ Հաշիմովը , պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիեւը, արտաքին հետախուզության պետ Օրհան Սեդյար օղլու Սուլթանովը, ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, աշխատակազմի ղեկավարը, ռազմական գործերով խսրհրդականները եւ այլք...

Ուշադրություն, Նախագահը արդեն շենքում է, մի քանի րոպեից խորհրդակցությունը կսկսվի...

- Բարի առավոտ բոլորին, հուսով եմ բոլորդ ողջ-առողջ եք եւ աշխատանքային տրամադրություն ունեք: Մեր գործը արդար է այս սուրբ պատերազմում անհավատների դեմ, որոնք իշխում են դեռ մեր հայրենիքի որոշ տարածքներում: Այլեւս ոչ ոք այդ երկրում չպետք է հայտարարի Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ: Հուսով եմ բոլորդ լավ ուսումնասիրել եւ վերլուծել եք ձեր առջեւ դրված խնդիրները: Զեկույցները պետք է լինեն կարճ, փաստարկված եւ հիմնավորված: Ես բացառում եմ եւ անգամ չեմ ուզում պատկերացնել, որ մենք այս անգամ էլ կձախողենք եւ կունենանք այն, ինչ ունեցանք Ապրիլյան պատերազմից հետո: Սկսենք հետախուզության պետից: Ինչ վիճակ է Էրմենիստանում:

- Համավարակի տեմպերը գերազանցեցին բոլոր սպասելիքները , տնտեսության վիճակը ողբալի է, պետության ողնաշարը ճկվել է, հասարակությունը շարունակում է ճեղքումներ տալ, ժողովրդի որոշ հատվածների դժգոհությունը խիստ աճում է, պարտությունները խորանում են արտաքին ճակատում, սպասվում են սեփականության բռնագրավումներ: Քաղաքական ընդդիմությունը փորձում է կայանալ եւ միավորվել:

Վերջին 6-7 ամսում մի քանի անգամ փոխվցին Հատուկ ծառայության ղեկավարները, գնալով այդ ծառայությունը վերածվում է քաղաքական մահակի, նպատակային աշխատանք չկա, մեր եւ մեր ռազմավարական դաշնակցի գործակալական ցանցը հաջողությամբ շարունակում է աշխատել տարածքում:

ԻՆչ վերաբերում է հակերների աշխատանքին, ապա ANTI-ARMENIA կայքը պատրաստ է հարձակումը սկսել DDOS ծրագրով, երկրի վարչապետի, կառավարության եւ էլեկտրոնային կառավարման կայքերի վրա:

- Հասանով, որտեղ եք պատրաստել հերթական պրովոկացիան:

- Պրն. Նախագահ, ըստ Ձեր հրամանի ընտրել ենք մի հատված մեր Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու ավանի եւ Էրմենիների Տավուշի մարզի Չինար, Պառավաքար, Մովսես գյուղերի եւ Բերդ քաղաքի ուղղությամբ:

Այս վայրը որեւէ տրամաբանական կապ չունի առճակատման հետ ոչ ռազմաքաղաքական, ոչ գեոքաղաքական առումով, եւ ձախողման դեպքում հնարավոր չի լինի մեզ մեղադրել...

- Չեմ ուզում ձախողման մասին լսել ոչ մի բան,- ընդհատեց Նախագահը:

- Այստեղ են 3-րդ կորպուսի հրամանատարները: Ես նրանց հարցեր ունեմ տալու քիչ հետո:

- Հիմա ուզում եմ լսել Նագիեւին եւ Էյվազովին: Թեթեւ հուզումներ ու ցույցեր պատրաստել եք:

- Ճիշտ այդպես, պարոն Նախագահ: Ցուցարարները պատրաստ են, կարգախոսները կլինեն «Ղարաբաղը մերն է», «Առաջ զինվորներ», «Գլխավոր հրամանատար, հայտարարիր մոբիլիզացում»,«Շահիդները չեն մեռնում, հայրենիքը չի բաժանվում մասերի» եւ այլն...

***

Այո, հարգելի ընթերցող, որպես փորձագետ մի փոքր ազատություն եմ տվել իմ ֆանտազիային, օգտագործելով գեղարվեստական դետեկտիվի ժանրը, սակայն հավատացեք ինձ, այն հեռու չէ իրականությունից, նամանավանդ որ գործող դեմքերը իրական են եւ աշխատում են մոտավորապես այս ոճով (տառապանքս փորձ ունի):

Կարելի է շարունակել այդ խորհրդակցության սյուժեն եւ մոտավորապես 80-85% ենթադրել ու կռահել գործողություների ծրագիրը, սակայն բավարարվենք եւ տեսնենք, թե ինչ ունենք մենք հուլիս ամսվա ռազմական առճակատումից:

Հուլիսի 12-ին ժամը 12:30 Հայաստանի պետական սահմանի (Տավուշի մարզ) հյուսիս-արեւելյան տեղամասում հայտնվում է սահմանախախտ, ադրբեջանական «Ուազ» մակնիշի մեքենան զինվորական անձնակազմով: Հայկական կողմի արձակած կրակահերթից հետո զինվորնրը թողնում են մեքենան եւ փախչում դեպի իրենց դիրքերը: Մեկ ժամ հետո ադրբեջանական կողմը սկսում է հրետանային ռմբակոծումը տարբեր տրամաչափի զինատեսակներից եւ փորձում է գրավել հայկական հենակետը: Չի ստացվում:

Հուլիսի 13-ին հրետանակոծումը ադրբեջանական կողմից վերսկսվում է: 50-ից ավել արկեր են արձակվում հայկական կողմի ուղղությամբ այդ թվում եւ բնակավայրերի : Հայկական կողմը համարժեք հակահարվածներ է տալիս թշանուն, տեղի են ունենում դիրքային բարելավումներ, ոչնչացվում են հակառակորդի մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները, սպանվում են գեներալ-մայոր Փոլադ Խաշիմովը եւ հրետանու ղեկավար, գնդապետ Իլգար Միրզեւը:

Հուլիսի 14-ին առճակատումը շարունակվում է: Օդում հայտնվում է ադրբեջանական կողմից բացթողնված «Հերմես 900» անօդաչու թռչող սարքը, որը խոցվում է հայկական զինուժի «Oca Ak» հակաօդային հրթիռային համակարգով:

Եվ այսպես, «Հերմես 900» (Hermes 900) տակտիկական անօդաչու թռչող սարք: Կարող է թռչել լավ թե վատ եղանակներին, մշակվել եւ շահագործման է հանձնվել իսրայելական Էլբիթ Սիստեմս (ELBIT SYSTEMS) ընկերության կողմից: Առաջին թռիչքը իրագործել է 2009թ. դեկտեմբերին, սերիական արտադությունը սկսվել է 2010թ. կեսերից:

ԱԹՍ-ը ունի արբանյակային կապի համակարգ, օպտիկա-էլեկտրոնային դիտարկման սարքավորում, ռադիոտեղորոշման սինթեզավորող սարք, շարժվող թիրախներ տեղորոշող կայան, ինֆրակարմիր հաղորդիչ սարքեր, լազերային հեռաչափ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, կառավարման կենտրոնին ռեալ ժամանակահատվածում պատկերները փոխանցող սարք եւ այլն, եւ այլն:

ԱԹՍ-ի կառավարումը իրականացվում է վերերկրյա կայանից (ցամաքային կետ) արբանյակային կապի միջոցով:

Իսկ հիմա ամենակարեւորը «Հերմես 900» կարող է դիտարկել եւ հսկել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային սահմանները, բարձրանում է մինչեւ 9կմ, կարող է կրել 350կգ ծանրության եւ մեկ օպերատորը միաժամանակ կարող է մի քանի թռչող սարքեր կառավարել վերգետնյա կայանից: Սարքը կարող է օդում սավառնել 30 ժամից ավել:

Ադրեջանական ռազմաօդային ուժերը 2016թ. արդեն ձեռք էին բերել 13 հատ «Հերմես 900» ԱԹՍ: Մեկ սարքի արժեքը կազմում է 30 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս անօդաչու սարքերը օգտագործվոլ են ԱՄՆ-Մեքսիկա սահմանահատվածում (սահմանային հսկողություն), հետախուզական նպատակներով օգտագործվել են Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Սուդանում, Լիբանանում, սակայն փաստը մնում է փաստ` առաջին անգամ սարքը խոցվել է հայ մարտիկների կողմից: Բրավո:

ԱԹՍ չի կրում հարվածող զինատեսակներ, նրա խնդիրն է ստանալ հետախուզական տվյալնր, զբաղվել ռադիոալիքակալումով, ռադիոխոչընդոտումներ ստեղծել հակառակորդի ավիացիայի եւ ցամաքային ուժերի համար:

Փառք, պատիվ եւ հավերժ հիշատակ մեր զոհված զինվորներին եւ սպաներին:

Վստահ եմ, որ գոյություն ուներ ավելի բարդ ռազմական պլան, քան այս բռնկումը, բայց այն տապալվեց, եւ Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը ստացավ հերթական պատասխանը զոհերով եւ զինտեխնիկայի կորստով: Հայկական զինուժը փակեց թուրք-ադրբեջանական հերթական երազանքի ճանապարհը...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ