RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
2020-08-12 14:05:44Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 5 օրերին
2020-08-12 13:53:45Վարչապետ Փաշինյանը՝ սահմանափակումների մեղմացման մասին (տեսանյութ)
2020-08-12 12:43:39Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց
#020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 17:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1012, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՌԻՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԻՍԿԱԿԱՆ ՏԱՂԱՆԴ Է

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Այս կարծիքին է արաբ լրագրող Մայդա Նադարը , որ գրում է, թե Ռիտան իր գերդաստանի 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, 15 տարեկան է: Նրա պապն ու հայրը ծնվել են Եգիպտոսում: Բայց պապի հայրը Ցեղասպանությունից մազապուրծ փախել է Թուրքիայից եւ ապաստան գտել Եգիպտոսում: Ռիտայի նկարները արտացոլում են երկու երկրներիՙ Հայաստանի եւ Եգիպտոսի մշակութային հարստությունները: «Հայաստանը իմ հայկական արմատների հայրենիքն է, իսկ Եգիպտոսըՙ իմ ծննդավայրն է, որտեղ ե՛ւ մեծացել եմ, ե՛ւ ապրում եմ ներկայիս», բացատրում է Ռիտան, որ 8 տարեկանից է սկսել զբաղվել նկարչությամբ: Ծնողներն ու դպրոցի ուսուցիչները քաջալերել են, ու պարմանուհին սկսել է ազատորեն կտավին հանձնել ինչպես միջազգային տարողության դեպքեր, այնպես էլ սոցիալական խնդիրներ:

«Փորձում եմ Աստծո ստեղծած ամեն ինչում տեսնել դրականն ու գեղեցիկը, եւ դրանցով բարելավել հասարակությունը: Լավատեսություն եմ ցանկանում տարածել ամբողջ աշխարհում, հատկապես համավարակի մեկուսացման ներկա պայմաններում», շարունակում է Ռիտան զրույցը լրագրողուհու հետ: Ի դեպ, համավարակի թեմայով արդեն ավելի քան 20 կտավ է ստեղծել: Նա նաեւ մեծ ցանկություն ունի հայ մեծանուն արվեստագետներին (Խաչատրյան, Եկմալյան, Կոմիտաս, Սարյան, Ազնավուր) ներկայացնեու օտարներին: Վառ օրինակներ են նրա Մարտիրոս Սարյանի եւ արաբական աշխարհում մեծ ճանաչման արժանացած երգիծանկարիչ Սարուխանի կտավները: Ռիտան հիացած է աշխարհի քաղաքական իրադարձությունների վերաբերյալ վերջինիս մեկնաբանություններով: Վերջերս նա մասնակցել է Ռամադանի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բացի Սարուխանի կտավից, ներկայացրել է նաեւ եգիպտացի ազդեցիկ մարդկանցՙ ինչպես օրինակ գիտնական եւ իրավաբան Մոհամմեդ Մետուալի էլ Շաարուիի եւ երաժիշտ Սայեդ Մեկաուիի դիմանկարները: Անցյալ տարի նա մասնակցել է Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 90-ամյակին նվիրված ցուցահանդեսինՙ 10 կտավով:

Դրանից առաջ մասնակցել է ՀԲԸՄ-ի, հայկական մշակութային կենտրոնների մայրերի օրվան նվիրված, ինչպես նաեւ արաբական «Թալաաթ Հարբ» կրթական կենտրոնի կազմակերած ցուցահանդեսներին: Նկարել է Մարիամ Աստվածածնի, Գարեգին Բ. կաթողիկոսի, Եգիպտոսի նախագահ Էլ Սիսիի դիմանկարները: Մասնկացել է «Մենք` եգիպտահայերս» արաբական ֆիլմի համար անցկացված հարցազրույցներին: Նրա մասին գովասանքով խոսել են ու գրել «Էլ Ղադ», «Ախբար», «Քուլլու Յոմ» «Օո-(HD)» եւ այլ թերթերում ու կայքերում:

Նրա տաղանդը գնահատել են նաեւ արտասահմանում: Միացյալ արաբական Էմիրություններում «հանդուրժողականությանը» նվիրված ցուցահանդեսում Ռիտան առաջին մրցանակ է նվաճել:

Բացի նկարելուց Ռիտան նաեւ երգում է: «Երաժշտությունը ոգեշնչում է ինձ: Ընդհանրապես արվեստը կախարդական, շատ ազդեցիկ զենք է, որի միջոցով բազմաթիվ անելանելի կացություններ կարելի է հաղթահարել», հավատացած է Ռիտան:

Հետագա նորանոր հաջողություններ մաղթենք նրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ