RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 17:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1134, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅԱ ՍՈՖԻԱՅԻ ՎԵՐԱԾՈՒՄԸ ՄԶԿԻԹԻ ՎՐԴՈՎԵՑՐԵԼ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Շվեյցարական SICPA ընկերությունը փոխատուցում է պահանջում

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ հայտարարեց նախարարների խորհուրդի 1934 թ.նոյեմբերի 24-ի Այա Սոֆիան թանգարանի վերածող որոշումը: նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն օրը ստորագրեց համապատասխան հրամանագիրը եւ 86 տարի հետո Այա Սոֆիան կրկին դարձավ մզկիթ: Հուլիսի 24-ին արդեն տաճարը կանոնավոր նամազի համար կբացվի մահմեդականների առջեւ: Բյուզանդական հրաշակերտ այս տաճարի վերածումը մզկիթի բուռն հակազդեցություն առաջ բերեց աշխարհում: Փաստին վրդովմունքով արձագանքեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Նահանգների կրոնական ազատության հանձնաժողովըՙ USCIRF-ը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Եվրոպական Միությունը, ընդհուպ պահանջելով Թուրքիայից չեղարկել Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխության որոշումը:

Հակազդեցության հարցում այս կազմակերպություններին միացան Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, ԵՄ-ի անդամ բազմաթիվ այլ պետություններ եւ Անգլիանՙ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Հուլիսի 12-ին, ցավ հայտնելով փաստի առթիվ, թուրքական իշխանությունների որոշումը դատապարտեց նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Հունաստանի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները Թուրքիայի ղեկավարության որոշումը որակեցին սադրանքՙ ուղղված ողջ աշխարհին, իսկ գյուղատնտեսության նախարար Մարկիս Վորիդիսը կառավարությանն առաջարկեց Այա Սոֆիայի դիմաց Պոնտոսի հույների ցեղասպանության թանգարանի վերածել Սալոնիկի այն տունը, որտեղ 1881թ. ծնվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Հուլիսի 6-7-ին նախքան Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը, Ռուս ուղղափառ եկեղեցին, Կրեմլը եւ Պետական Դուման համատեղ ջանքերով փորձեցին կանխել այդ նախաձեռնությունը: Համայն Ռուսաստանի պատրիարքությունը, համարելով դա անիմաստ, զգուշացրեց, որ չի կարելի միջնադար վերադառնալ, Կրեմլը դիմեց թուրքական իշխանություններին, իսկ Դումանՙ նամակով Թուրքիայի ազգային մեծ ժողովին: Որոշման ընդունումից հետո Ռուս եկեղեցու պատրիարքարանը ցավով արձանագրեց, որ դա ավելի կխորացնի հակասությունները կողմերի միջեւ, իսկ Կրեմլը հայտարարեց, թե Այա Սոֆիան Թուրքիայի ներքին խնդիրն է: Կրեմլի այս դիրքորոշումը հստակեցրեց ՌԴ արտգործնախարարի օգնական Սերգեյ Վերշինինը : Հուլիսի 13-ին նա «Հյուրրիյեթի» վկայությամբ հայտարարեց, որ Այա Սոֆիա տաճարի վերածումը մզկիթի Թուրքիայի իրավասության տակ է եւ որեւէ այլ երկիր, այդ թվում Ռուսաստանը, իրավունք չունի խառնվելու այդ գործին:

Հաջորդ օրը պարզվեց, որ Այա Սոֆիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը տրամագծորեն հակադարձ այս փոփոխությունը պայմանավորված է թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի հետ: Թեեւ թուրքական թերթերը նշում են, որ այդ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիային եւ Լիբիային առնչվող խնդիրներ, սակայն Վերշինինի հայտարարությունը հիմք է տալիս հեռախոսազրույցի ընթացքում նաեւ Այա Սոֆիայի հարցի քննարկման ենթադրությունների համար: Քննարկումը տվյալ դեպքում սակարկություն է նշանակում, պարզապես չգիտենք, թե Էրդողանը ինչպիսի՞ զիջում է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ո՞ր հարցում:

Համենայն դեպս, ինչպես Այա Սոֆիայի վերածումը մզկիթի վրդովեցրել էր միջազգային հանրությանը, այնպես էլ մեծ տերությունների հակազդեցությունը վրդովեցրեց թուրքական կողմին: Մինչ թուրք հեղինակները գանգատվում էին իսլամական աշխարհից, թե մահմեդական ոչ մի պետություն չի ողջունում Այա Սոֆիայի առնչությամբ ընդունված որոշումը, հուլիսի 11-ին ասպարեզ է իջնում Իրանը եւ ի զարմանս թուրքական մամուլի, որոշման համար քննադատում Թուրքիային, նաեւ Էրդողանին, որդեգրած «օսմանիզմի» քաղաքականության եւ ընտրողների շրջանում կորցրած դիրքերն Այա Սոֆիայի միջոցով վերականգնելու նկրտումների համար:Այդ ամենի մասին նշել է իրանական «Էթեմադ» թերթը, ընդգծելով, որ տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի նախաձեռնությունը վիճարկման առարկա է դարձել ոչ միայն քրիստոնյա Արեւմուտքում, այլեւ Թուրքիայի ներսում:

Խնդիրը, սակայն, սոսկ Արեւմուտքի հակազդեցությունը կամ հարցի նաեւ Թուրքիայում վիճարկումը չէ, ոչ էլ էրդողանի հայտարարությունը, թե Այա Սոֆիան հնարավոր եղավ մզկիթի վերածել շնորհիվ իրենց վճռականության, այլ շվեցարական SICPA ընկերության հետ ստորագրված համաձայնագիրը: Այս ընկերությունը, հաղթելով 2018-ին հայտարարված միջազգային մրցույթում, ստացել էր Այա Սոֆիա թանգարանի գործարկման արտոնագիր: Քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է 2027-ին, իսկ տաճարն այլեւս թանգարան չէ, ուստի Թուրքիան պարտավոր է ընկերությանը վճարել գործարկման 7 տարվա հասույթի գումարը, ինչպես վճարել էր Ստամբուլի «Աթաթուրք» օդակայանի պարագայում: Գրելով այդ մասին հուլիսի 13-ի համարում, «Ջումհուրիյեթը չի նշում գումարի չափը, ուղղակի տեղեկացնում է, որ Այա Սոֆիա թանգարանի տարեկան եկամուտը կազմում էր շուրջ 400 մլն.թուրքական լիրա: Իսկ ինչ վերաբերում է այցելուներին, նրանց թիվն էլ տարվա կտրվածքով 3.8 մլն. է, իսկ տոմսի արժեքըՙ զբոսաշրջիկների համար հարյուր լիրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ