RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԵՐ ԿԱՑ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԻՐ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ»

Հ.Ծ.

Վերոնշյալ կոչով «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը դիմել է Ամերիկայում ապրող հայ քաղաքացիներին նշելով, որ մինչ այժմ չունենք ամերիկաբնակ հայերի ճշգրիտ թվաքանակը: Որոշ տվյալների համաձայն, այն հասնում է մի քանի միլիոնի, մինչդեռ 2010-ին հրատարակված ամերիկյան հասարակության մարդահամարի ամփոփագրում նշված են ընդամենը 474,559 հայեր, իսկ 2017-ի միջանկյալ ամփոփագրում երկկողմանի կամ միակողմանի հայկական նախնիներ ունեցողների թիվը կազմում է 485.970:

Սա խիստ անհանգստացնող է, գրում է Արքունը եւ ավելացնում, որ ճշգրիտ թվային տվյալներ ունենալը մեծապես օգտակար է լինելու, որպեսզի հայկական հաստատությունները կարողանան ավելի արդյունավետ աշխատել եւ ավելի նպատակաուղղված օժանդակություն ցուցաբերել հայ համայնքի կարիքներին: Դրանք նաեւ որոշ չափով մեծացնելու են համայնքի քաղաքական ներգրավվածությունն ու տեղական եւ ֆեդերալ կառավարության ծրագրերից օգտվելու հնարավորությունները: Կրթական օջախները գումարային ավելի մեծ ֆինանսավորում են ստանալու, իսկ մեծահասակներն էլ ավելի շատ բժշկական օժանդակություն:

Արամ Արքունը ցավով նշում է, որ ցարդ հայկական համայնքի կողմից ոչ մի նախաձեռնություն չի եղել (անհատական թե խմբակցային) անցկացնելու հայերիս համար այդքան կարեւոր հաշվառում: Ճիշտ է, նման հաշվառում կատարելը թանկ հաճույք է, բայց արդյունքում ձեռքբերումները շատ ավելին են լինելու, հավատացած է նա:

Այս տարվա արտակարգ պայմաններում անցկացվող մարդահամարի թերթիկներում շատ ավելի կոնկրետ հարցեր կան պարզելու մասնակիցների ծագումը, եւ սա առիթ է, հավաստիացնում է Արքունը, ճշգրտելու մեր իսկական թվաքանակը այս հսկայական երկրում: Տեղեկությունը խիստ գաղտնի է, եւ այնտեղ չկան քաղաքացիության կամ ներգաղթյալների կարգավիճակի մասին հարցեր: Հարցաթերթիկները կարելի է լրացնել առցանց, փոստային առաքումների կամ հեռախոսազանգերի միջոցով: Թերթիկիՙ ցեղի մասին 9-րդ հարցին, օրինակ, կարելի է «սպիտակամորթ» պատասխանի տակ ավելացնել նաեւ «Արմինյն» (հայ) ազգությունը բնորոշող բառը:

«Սա հիանալի առիթ է, եւ մենք պարտավոր ենք օգտվել մեզ ընձեռված հնարավորությունից: Այնպես որ, վեր կացեք եւ մասնակցեք մարդահամարին», հորդորում է Արամ Արքունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ