RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020



Տեղադրվել է` 2020-05-14 22:43:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 668, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԶԳԻ ԳՐՈՂԻ ՎԵՊԸՙ ԱՂՄՈՒԿԻ ԱՌԱՐԿԱ

Ա. Բ.

Ապրիլին լույս տեսած հայազգի ռուսական փաստաբան եւ գրող Ռուբեն Մարգարյանի «Ֆոն Շիրախի դաշույնը» պատմական արկածային վեպն անմիջապես գրավել է Գերմանիայի ուշադրությունը: Չնայած համավարակի ստեղծած իրավիճակինՙ գերմանացիները սպառնում են դատի տալ հրատարակչությանը եւ հեղինակինՙ պատմական փաստերն իբրեւ թե խեղաթյուրելու համար: Ռուբեն Մարգարյանին այս լուրն ուրախացրել է, ինչը նա համարում է գրքի համար լավագույն գովազդ: Վեպի գլխավոր հերոսը ռուս փաստաբան Արտյոմ Կախովսկին է: Պատմությունը կապված է «Հիտլերյունգեն» կազմակերպության առաջնորդ Բալդուր ֆոն Շիրախի դաշույնի հետ:

Մարգարյանը ծնվել է 1968-ին, Տագանռոգում: 1996 թվականին ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան: 1991-1992 ուսանել է Բեռլինի Բիզնեսի եւ կառավարման դպրոցում: Իրավագիտության թեկնածու է, Ռուսաստանի փաստաբանների եւ նոտարների ակադեմիայի պրոֆեսոր, Մոսկվայի հոգեբանության եւ սոցիոլոգիայի քրեական իրավունքի, քրեական դատավարության եւ քրեագիտության ամբիոնի դոցենտ: Ի թիվս այլ գործերի, նա է պաշտպանել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, որը մեղադրվել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջՙ խոշոր վթարի եւ 18 մարդու մահվան ելքով:

Մինչ «Ֆոն Շիրախի դաշույնը» Մարգարյանը հրատարակել է «Օրենքը եւ Ես», «Երդվյալների դատարանը» իրավագիտական գրքերը, «Հիմնական արտահայտություն» վեպը, «Հանգստյան օրվա հեքիաթըՙ խնայիր ատամներդ, Վասյա» (հեքիաթ մեծերի համար)» եւ «Եթե ձեր ետեւից, այնուամենայնիվ, եկել են» (ձեռնարկ-խորհրդատվություն) հատորները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ