RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020



Տեղադրվել է` 2020-05-14 22:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 770, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ «ԲՌՆՑՔԱՄԱՐՏ»Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ԹԵ ՕՏԱՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ...

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ

Մինչ միջազգային հանրությունը, Հայաստանի բարեկամներն ու թշնամիները, աշխարհատարած Սփյուռքը զբաղված էր կորոնավիրուսի մահասփյուռ համաճարակի դեմ պայքարով եւ տնտեսական խիստ ճգնաժամի մտահոգիչ անդրադարձներով, բոլորն ականատես եղան մի խայտառակ ողբերգա-կատակերգության ՀՀ Ազգային Ժողովում: Անմիջապես, Լիբանանի թե լիբանանահայության, արաբական աշխարհի, ընդհանրապես Մերձավոր Արեւելքի եւ մեր ոխերիմ թշնամիներ Թուրքիայի ու Ադրբեջանի հեռուստաալիքները, համացանցի եւ սոցիալական ցանցերի էկրանները, նույնիսկ հռչակավոր Google-ը անդրադարձան ՀՀ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի, նաեւ «բռնցքամարտ»ին խառնված պատգամավոր-«թասիբ պահող»ների խայտառակ, ամոթալի տեսարանին: Նաեւ, բոլորը զարմացած էին, տեսնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չքանալը» թատերաբեմից, ապա վերստին հայտնվելը եւ յուրահատուկ բառապաշարով, անարգալից խոսքեր շպրտելով ինչպես Էդմոն Մարուքյանի եւ «Լուսավոր Հայաստան»ի, այնպես էլ Հայաստանի ընդդիմության եւ յուրայինների, սոցիալական ցանցերում մահվան սպառնալիքներ հղող «ուրվականների» հասցեին:

Որպես իրադարձություններին մոտիկից հետեւող լրագրողի, որ իր կյանքի կեսը անցկացրել է Հայաստանում, բազմաթիվ հեռախոսազանգեր,whatsapp-եր, դիմատետրի հաղորդումներ ստացանք մեր լիբանանցի, արաբ, լիբանանահայ, սիրիացի, քուրդ եւ ասորի, գերմանիացի, Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայով մտահոգ մեր ժողովրդի բազմազգ բարեկամներից, հասնելով մինչեւ ԱՄՆ, Կանադա, Արգենտինա... Բոլորը խիստ ապշածՙ վախենալով, որ 1999 թ. Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել եւ մանավանդ 1992-ից մինչեւ այսօր, ՀՀ Ազգային Ժողովի հայ պատգամավորների շարքերում տեղ գտած այսպիսի խուլիգանական տարրերի գործունեության վերաբերյալ: Նրանք սպասում էին, որ 2018 թ. «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում կլինի համերաշխություն, արդարություն եւ բարգավաճում: Սակայն, Մայր Հայրենիքում այսքան իրարատյացություն, սպառնալիքներ, սոցիալական ցանցերում հայհոյանքների հեղեղ, փոխադարձ ատելություն «նորաթուխների» եւ «հնագետների» միջեւՙ խիստ հիասթափեցրել է բոլորին:

Անշուշտ, այս եւ նման բոլոր երեւույթներով ուրախությունից ցնծում են Բաքուն եւ Անկարան, նրանց մանկլավիկները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ