RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020



Տեղադրվել է` 2020-05-14 22:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 498, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԵԾ ԱԴՐԲԵՋԱՆԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԿԱՐՍԻՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Բաքվի Turan լրատվական գործակալությունը հանդես է եկել սենսացիոն նորությամբ: Մոտ ժամանակներս կարող է հայտարարվել «տարագիր Արեւմտյան Ադրբեջան (Իրեւան) Հանրապետության» հռչակման մասին: Այդ մասին հայտարարել է թուրքական Կայսերիի (Կեսարիա) համալսարանի պրոֆեսոր Գաֆար Չախմագլին : Նրա խոսքերովՙ սկզբում կստեղծվի հանրապետության Ազգային խորհուրդ, այնուհետեւ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, եւ, վերջապես, կձեւավորվի տարագիր կառավարություն:

Նրա խոսքերովՙ գլխավոր նպատակը բոլոր պատմական հողերի վերադարձն էՙ ներառյալ Երեւանը, Զանգեբասարը, Գոյչան, Զանգեզուրը, Գյումրին, Դարալագյազը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում մնացող մյուս բոլոր հողերը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, այնտեղ խոսքը Կարսի եւ երկրի հարավ- արեւելքի մի քանի վիլայեթների մասին է, որտեղ, քրդական տարրի հետ մեկտեղ, նկատելի է ադրբեջանականան էթնիկ տարրի ներկայություն:

Բացի դրանից, գոյություն ունեն նաեւ Արեւմտյան Հայաստանի ու Թուրքական Քրդստանի նախագծեր եւ դրանց իրականացման ծրագրեր:

Նշենք, որ Չախմագլին Կայսերիի Արջիյաս համալսարանում դասավանդել է հայերեն, ինչպես նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի նորագույն պատմությանը նվիրված մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ է:

Նկատի ունենալով Վաշինգտոնի եւ Թեհրանի ներկայիս լարված փոխհարաբերությունները, տրամաբանական կլիներ ենթադրել ադրբեջանական խաղաքարտի կիրառում Իրանում, այլ ոչ թե Թուրքիայում: Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, դա պայմանավորված է քրդական գործոնով եւ այն ենթադրություններով, թե Անկարան չի կարողանա իր վերահսկողության տակ պահել քրդերով բնակեցված հարավ-արեւելյան որոշ վիլայեթներ:

Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզոմ Ահմեդօղլուն ասել է. «Հայերի հետ հարկավոր է այսպես խոսել: Եթե մենք սկսենք նրանցից պահանջել Իրեւանը (Երեւան), Զանգեզուրը եւ Թուրքիայում Կարսի մարզին սահմանակից մասերը, որոնք նույնպես պատմականորեն պատկանում են Ադրբեջանին, ապա նրանք կազատեն մեր գրավյալ տարածքները եւ Զանգեզուրը: Իսկ մենք մեր հերթին նրանց կթողնենք Երեւանը եւ այն մասերը, որոնք սահմանակից են Թուրքիայի Կարսի մարզին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ