RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #012, 2020-04-02 > #012, 2020-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1828, Տպվել է` 310, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԸ ԽԱԽՏՈՂՆԵՐԸ ԿԿԱՆԳՆԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Աղբյուրը` Ermenihaber.am

Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի բոլոր այն քաղաքացիների հանդեպ, ովքեր չեն ենթարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին եւ սահմանված կարանտինային կանոններին: Հնարավոր է` այդ քաղաքացիները դատապարտվեն 2 ամսից մինչեւ 1 տարի ազատազրկման:

Ermenihaber.com-ը գրում է, որ եթե արտասահմանից եւ այդ թվում Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից (ումրա-փոքր հաջ, ուխտագնացությունՙ մուսուլմանների համար) վերադարձած Թուրքիայի քաղաքացիները չենթարկվեն սահմանված կանոններին, ապա կարող են դատապարտվել Քրեական օրենսգրքի 195)րդ հոդվածով: Կորոնավիրուսի մասով ստեղծվող խուճապը կանխելու համար օրերս Թուրքիայում Զեքերյա Աթաք անունով քաղաքացին ձերբակալվել է Մարաշում կորոնավիրուսի դեպք գրանցվելու մասին իրականությանը չհամապատասխանող գրառում անելու համար:

Նշվում է, որ Աթաքը մարտի 16-ին, Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքի պետական հիվանդանոցում կորոնավիրուսի կասկածով զննվող 2 հիվանդի թեստերը դրական են եղել:

Աթաքի նկատմամբ դատախազությունում գործ է հարուցվել ժողովրդի մեջ վախ ու խուճապ տարածելու համար: Նշվում է, որ ցուցմունք տալուց հետո նա ազատ է արձակվել:

Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ ժպտալով զրուցած Աթաքն ասել է. «Ասել եմՙ 2 հատ կորոնավիրուս է հայտնաբերվել, մի՞թե դա հանցանք է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ