RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2379, Տպվել է` 315, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ COVID-19-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը չի բացառել, որ կորոնավիրուսը չինական Ուհան քաղաքում կարող էր հայտնված լինել ամերիկացի զինծառայողների մեղքով: Այդ մասին անցյալ շաբաթավերջին նա գրեց իր թվիթերյան էջում:

«ԱՄՆ-ում ե՞րբ հայտնվեց զրոյական պացիենտը: Քանի՞ մարդ է վարակված: Ո՞ր հիվանդանոցներում: Հնարավոր է, որ հենց ամերիկացի զինծառայողները համաճարակը բերած լինեն Ուհան: Թափանցիկ եղեք: Հրապարակե՛ք բոլոր տվյալները: ԱՄՆ-ը պարտավոր է ամեն ինչ բացատրել մեզ», ասվում է հրապարակման մեջ: Այնտեղ ներկայացված է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ բարեփոխման նիստից մի դրվագՙ նվիրված կորոնավիրուսի տարածման խնդրին: Տեսագրության մեջ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ռեդֆիլդն ասում է, որ ենթադրաբար գրիպից մահացած որոշ ամերիկացիների օրգանիզմում կրկնակի հետմահու զննության ընթացքում հայտնաբերվել է COVID-19:

South China Morning Post հրատարակության տվյալներով, ՉԺՀ Հուբեյի նահանգում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը կարող էր լինել նահանգի 55-ամյա մի բնակիչ, որի օրգանիզմում կորոնավիրուսը հայտնաբերվեց 2019 թ.նոյեմբերի 17-ին: Ինչպես գրում է թերթը, դրանից հետո վարակը բացահայտվեց մի քանի այլ հիվանդների մարմնում: Թերթի պնդման համաձայն, նոյեմբերին նահանգում բացահայտված ինը հիվանդներից ոչ մեկը առաջինը չէր, այսինքն զրոյական պացիենտը չէր:

Մյուս կողմից, ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը ՉԺՀ տարածքում կորոնավիրուսի տարածմանը ամերիկացի զինծառայողների մասնակցության վերաբերյալ Չժաո Լիցզյանի հայտարարությունը մեկնաբանելով նշել է, որ «միջազգային ընկերակցությունում, այդ թվում ԱՄՆ-ում, տարբեր տեսակետներ կան կորոնավիրուսի ծագման առնչությամբ», եւ «հետեւությունները պետք է արվեն գիտական խոր վերլուծության հիման վրա», նրա խոսքերը մեջբերում է RT գործակալությունը:

Այս տարվա մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի համաճարակը ճանաչեց համավարակ (պանդեմիա): Եթե ՉԺՀ-ում ներկայումս նկատվում է նվազման միտում, ապա մյուս պետություններում հակառակ երեւույթն է արձանագրվում: Հետզհետե ընլայնվում է վարակի տարածման աշխարհագրությունը: Վարակն առկա է նաեւ ղեկավար շրջանակներում:

Վիրուսը հայտնաբերվել է Կանադայի վարչապետի տիկնոջՙ Սոֆի Գրեգուար-Տրյուդոյի մոտ Մեծ Բրիտանիայից վերադառնալուց հետո: Ախտանիշների հաստատումից առաջ վարչապետը որոշեց աշխատել ինքնամեկուսացման ռեժիմով:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին բրազիլական մի պատվիրակության հետ հանդիպումից հետո: Այդ խմբի անդամներից մեկի մարմնում ավելի ուշ հայտնաբերվեց կորոնավիրուս, բայց ԱՄՆ-ի առաջին դեմքերը հրաժարվեցին բուժզննության ենթարկվել: Սպիտակ տան ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը դա բացատրեց նրանով, որ Թրամփը եւ Փենսը պատվիրակության վարակված անդամի հետ շփումներ գրեթե չեն ունեցել, ուստի ստուգում չի պահանջվում:

Վարակվածների թվում է Ավստրալիայի ներքգործնախարար Պիտեր Դատոնը: Իր թվիթերյան էջում նա գրել է, որ, երբ առավոտյան արթնացավ հիվանդության ախտանիշներով, որոշեց COVID-19-ի զննության ենթարկվել, եւ դրական պատասխան ստացավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ