RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3775, Տպվել է` 323, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

«Թուրքիանՙ իր պատմության ողջ ընացքում հատուկ տեղ է հատկացել իր հետախուզության գործունեությանը»,- այս արտահայտությամբ սկսեց իր ելույթը Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հետախուզության շինության (MIT) նոր մասնաշենքի բացման արարողությանը Անկարայում, այս տարվա հունվար ամսին:

«Ազգային հետախուզության» գործունեությունը հատուկ նշանակություն ունի հատկապես մեր երկրի եւ ամբողջ աշխարհի ճգնաժամային վիճակում: Այսօր «MIT»-ը մեզ պետք է ինչպես երբեք: Բոլորիս է հայտնի, որ Թուրքիայի ազգային անվտանգությունը այսօր լուրջ սպառնալիքներ ունի: Հենց դրա համար այսօր մենք պետք է անենք ամեն ինչ մեր ազգային հետախուզությունը հզորացնելու համար:

Այսօր հետախուզության շնորհիվ Անկարան ուժեղացրել է իր միջազգային դիրքերը: Հետախուզության շնորհիվ, այսօր Թուրքիան կարող է գործել եւ պաշտպանել իր շահերը ամբողջ աշխարհում առանց երրորդ կողմի օգնության:

Մեր նպատակն է ունենալ այնպիսի հետախուզություն, որը կարող է մեծ թվով օպերատիվ գործառույթներ անցկացնել արտասահմանում: Դրա համար հետախուզությունը պետք է զինվի ամենաժամանակակից տեխնիկական սարքերով»: Իսկ ամենակարեւորը նախագահ Էրդողանը հայտարարեց, որ երկրում հաստատված է նոր Ազգային Խորհուրդ հետախուզության աշխատանքների կարգավորման նպատակով: Խորհուրդը ղեկավարելու է անձամբ ինքըՙ Էրդողանը:

«Թուրքիայի հետախուզությունը հաջողությամբ է իրականացնում իր առաքելությունը Սիրիայում եւ Լիբիայում»

Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) հիմնադրվել է 1965թ.:

2009թ. Հետախուզության լուրջ վերակառուցմամբ զբաղվեց MIT խորհրդական Էմրե Թաները: Վերջինիս ճակատագրի մասին այժմ ոչինչ հայտնի չէ:

Օգտվելով առիթից հայտնեմ, որ Թուրքիայի հետախուզության հիմնական խնդիրները , որոնք ամփոփված են կառավարության 2937 հրամանագրում, հետեւյալն են.

Բազմակողմանի օժանդակություն թուրքական դիվանագիտությանը

Աջակցել եւ համակարգել պաշտպանական արդյունաբերությանը

Տնտեսական եւ գիտա-տեխնիկական աշխատանքների հետախուզության իրականացում

Պայքար երկրի արտաքին սպառնալիքների եւ ներքին թշնամիների դեմ

Տեղեկատվության հավաք, վերլուծություն եւ օբյեկտիվ գնահատում, այդ թվում եւ բաց աղբյուրներից

Տեղեկատվական պատերազմի մեթոդների մշակում

Հետախուզական գործառույթների հակահետախուզական ապահովումը եւ այլն, եւ այլն:

Այժմ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը ղեկավարում է խորհրդական, գիտությունների դոկտոր Հաքան Ֆիդանը: Ըստ հաստիքային ցուցակի, նա ունի հինգ տեղակալներ, որոնք ղեկավարում եւ հսկում են արտաքին հետախուզության, հակահետախուզության, տեխնիկական հետախուզության, վերլուծաբանական-տեղեկատվական, ներքին անվտանգության ոլորտները եւ այլն: Բացի այդ MIT-ը ունի նաեւ մեծ ուսումնական կենտրոն: Այդտեղ պատրաստվում եւ վերապատրաստվում են նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի հոտուկ ծառայությունների երիտասարդ կադրերը: Ինչպես գրել եմ հոդվածներիցս մեկում, 2010 թվականից Թուրքիայի ազգային հետախուզությունը ղեկավարում է խորհրդական Հաքան Ֆիդանը: Նա կրթություն է ստացել Թուրքիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Մերիլենդի ու Բիլքենթի համալսարաններում;

Հետախուզության պետ (խորհրդական) Ֆիդանը նշանակվեց այն ժամանկվա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Դավութօղլուի միաձայն որոշմամբ:

2016թ. Թուրքիայում տեղի ունեցած զինվորական խռովության ժամանակ, Հաքան Ֆիդանը հավատարիմ մնաց նախագահ Էրդողանին եւ շարունակեց ծառայել իր պոստում:

2020թ. հունվարի 3-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո իսրայելական մամուլը («Մակոր Ռիշոն» լրագիրը) որոշ զուգահեռներ տարավ Սոլեյմանիի եւ Հաքան Ֆիդանի միջեւ: Մասնավորապես հոդվածում նշվում էր, որ Ֆիդանի ղեկավարության ներքո գտնվող թուրքական հետախուզությունը աշխատում է գրեթե նույն մեթոդներով, ինչ որ օգտագործում էր Ղասեմ Սոլեյմանին եւ նրա հատուկ ստորաբաժանումը: Հոդվածի հեղինակը նկատի ուներ միջնորդավորված պատերազմների մեթոդները եւ միջոցները: Լրագիրը (ընդ որում «Մակոր Ռիշոն» գտնվում է վարչապետ Նաթանյահուի ազդեցության ներքո) հրավիրում է իսրայելական հետախուզության Մոսսադի ուշադրությունը Հաքան Ֆիդանի գործունեության վրա հետեւյալ հայտարարությամբ. «Հիմա երբ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դին հանձնվել է հողին, ժամանակն է կենտրոնացնել նրա երկվորյակ եղբոր Հաքան Ֆիդանի շուրջը»:

Հարկ է նշել, որ իր կենդանության օրոք Սոլեյմանին նույնպես երբեմն զուգահեռներ էր անցկացնում իր եւ Ֆիդանի գործունեության միջեւ:

Չի բացառվում, որ անկախ քաղաքական իրավիճակից Սոլեյմանիի եւ Ֆիդանի միջեւ կար օպերատիվ կապ:

Թուրքիայի քաղաքական գործիչները գտնում են, որ իսրայելական մամուլը ուղղակիորեն սպառնում է Հաքան Ֆիդանին:

Դե ինչ կա որ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի, արաբական երկրների հետախուզությունները լավ են ճանաչում Թուրքիայի հետախուզության հատուկ ծառայությունների աշխատանքային ոճը, նրա նպատակներն ու խնդիրները. Գուցե ինչ-որ տեղ նրանք նաեւ համագործակցում են այդ ուղղությամբ:

Հայաստանի հատուկ ծառայությունները ի վիճակի չեն միայնակ կանգնել թուրք-ադրբեջանական հետախուզական վիթխարի մեքենայի առաջ, նամանավանդ....

Նկար 1. Էմրե Թաներ

Նկար 2. Հաքան Ֆիդան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ