RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Ի ԴԵՊ

Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4064, Տպվել է` 331, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏՈՂՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Մինչ մենք այս վարակավտանգ օրերին ձգտում ենք հնարավորինս տնից դուրս չգալ ու նվազագույնի հասցնել արտաքին շփումները, կան մարդիկ, որոնք մասնագիտական պարտքի ու աշխատանքի բերումով մնում են շարքում, օգնում ու սպասարկում են մարդկանց, օրնիբուն շփվում բոլորի հետ: Այս յուրատեսակ առաջնագծում, անշուշտ, նախ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն են, ապա նաեւ հացի, պարենի խանութների, դեղատների աշխատողները, ուրիշներ:

Օրերս դեղորայք գնելու համար հերթական անգամ այցելեցի Գյումրի քաղաքի մի հին հայտնի դեղատունը, որի մի հատվածը բացվել ու նոր գործում էր ամիսներ տեւած հիմնանորոգումից հետո, իսկ մյուսը պատրաստել էին նման աշխատանք սկսելու: Նորոգված սրահը թարմ, մաքուր, ընդարձակ էր, դեղորայքի ցուցադրման ու այցելուների սպասարկման ավելի լավ հնարավորություններով: Բայց կար նախկինի համեմատ, ըստ իս, մի պակասություն: Առաջ այստեղ դեղ գնող հաճախորդի ու դեղագործ-վաճառողի միջեւ ներքեւից կիսակլոր բացվածք ունեցող թափանցիկ դիմապակի կար, կարծեմ նույնիսկ որոշակի դասավորությամբ երկու շերտով, որը դեղատան աշխատողին ամենայն հավանականությամբ պաշտպանում էր հնարավոր վիրուսակիր հաճախորդների հետ շնչառական շփումից ու օդակաթիլային եղանակով փոխանցվող վարակներից: Եթե նման շփումներից բավարար պաշտպանված լինելը բոլորի ու նաեւ վերը նշված կարգի բոլոր աշխատողների համար խիստ կարեւոր է այսօրՙ վտանգավոր վարակի այս շրջանում, ապա դեղատան աշխատողի պարագայում այդ անհրաժեշտությունը կա միշտ, տարին բոլոր: Որովհետեւ այստեղի այցելուների մեջ շատ են հենց հիվանդ, այդ թվում ամեն տարվա որոշակի շրջանումՙ որեւէ շնչառական հիվանդությամբ վիրուսակիր մարդիկ: Նրանցից վարակվող աշխատողն ինքը կարող է դառնալ վարակի աղբյուր բոլորի համար: Դիմակը, ձեռնոցները պաշտպանության ժամանակավոր միջոց են, իսկ ապակին պաշտպանում էր միշտ:

Այս դեղատանն ինձ սպասարկող երիտասարդ աշխատակցուհին համաձայնեց իմ դիտարկմանը, որ առաջ ապակով պաշտպանված էին, հիմաՙ ոչ, իսկ երբ փորձեցի միտք հայտնել, թե ներկա նախագծողը երեւի ճիշտ պատկերացում չի ունեցել, ասացՙ հիմա Եվրոպայում այդպես է:

Ախր տեղ կա, որ մե՛նք ենք ճիշտ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ