RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Երբ հույսդ դնում ես տուրիզմի վրա....

#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



Տեղադրվել է` 2020-03-12 23:05:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1609, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈԿՏ. ԴԱԴՈՅԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «ԻՍԼԱՄԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ» ԹԵՄԱՆ

Հ.Ծ.

«Իսլամը հայ գրական մշակույթումՙ 7-րդից 21-րդ դար: Տեքստ, կոնտեքստ եւ դինամիկա»: Այս խորագրով մարտի 11-ին Կոլումբիա համալսարանի (Նյու Յորք) «Նոքս» դահլիճում դասախոսություն է կարդացել փիլիսոփայական գիտությունների դոկտ. Սեդա Դադոյանը : Ծրագրի հովանավորներն են համալսարանի հայագիտական կենտրոնը, համալսարանի Մերձավոր Արեւելքի, Հարավային Ասիայի եւ Աֆրիկյան ուսումնասիրությունների բաժանմունքը եւ «ՆԱԱՍՐ» հայկական հետազոտությունների կենտրոնը:

Դադոյանը, ըստ «Միրոր-Սփեքթեյթրի», հայագիտական, փիլիսոփայական, արվեստաբանական թեմաներով բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել: Հեղինակ է, կամ համահեղինակ մոտ մի տասնյակ ուսումնասիրությունների, այդ թվումՙ «Ֆաթիմյան ժամանակաշրջանի հայերը: Մշակութային եւ քաղաքական փոխազդեցությունները Միջին Արեւելքում (1997-ին), «Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայից մինչեւ Անթիլիաս: Քաղաքական պատմության ներածություն» (2003-ին) եւ «Հայերը միջնադարյան իսլամական աշխարհում: Փոխազդեցությունների օրինակներՙ 7-ից 14-րդ դարեր» (2011-2013-ին) հատորների: Հաջորդ գիրքը արծարծելու է իր դասախոսության թեման, որն իր կարծիքով շատ քիչ է ուսումնասիրված, հակառակ որ կան եզակի արձանագրություններ փոխադարձ գործակցությանՙ 660-ական թվականից սկսած, որոնք իր թարգմանություններով ներկայիս հասանելի են դարձել գիտաշխատողներին: Նրա նպատակն է համապարփակ, քննադական ուսումնասիրության ենթարկել հիմնականում երեք գլխավոր թեմաներՙ ա) Մարգարեի եւ իսլամի ըմբռնումը, կամ միջնադարյան հայ Մահմետը եւ իր օրենքները, բ) «Pax Islamica» գրավոր արձանագրությունը (7-րդից 20-րդ դար) եւ գ) Ղուրանը գրականության մեջ կամ հայկական ղուրանները, նրանց լուսանցագրություններն ու հավելվածները (1680-2014):

Հավելյալ մանրամասնություններով հետաքրքրվողները կարող են դիմել պրոֆ. Խաչիկ Մուրադյանինՙ այցելելով Km3253@Columbia.edu կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

AZG Daily #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ