RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2201, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՍ ԼՈՒՐՋ, ԿԵՍ ԿԱՏԱԿ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դեպի ո՞ւր, Հայաստան

Վստահ եմ: Ժամեր անց թե օրեր հետո երկիր Հայաստանը վերջին շրջանին հատուկ հերթական ոգեւորությունը կապրի: Իսկ մինչ այդ բազմահազար վարորդներն ու իրավաբանները տաք քննարկումների մեջ են, փորձում են փակել բոլոր այն օրենսդրական բացերը, որոնք հարկ կլինի լավագույնս շրջանցելով կանոնակարգել շուրջ երկու տարի ձգվող ու ձգձգվող խնդիրը, որն էՙ աջ ղեկով ավտոմեքենաների մուտքը հանրապետություն, դրանց անարգել շահագործումը:

Հարցն այն է, որ իրավաբանները չեն կարողանում որեւէ փաստաթուղթ գտնել, որով կարգավորվում է ձախակողմյան ղեկով ղեկավարվող ավտոմեքենաների խնդիրը: Այդպիսին պարզապես չկա եւ ցանկության պարագայում բոլոր այդ ավտոմեքենաները կարելի է օրենքից դուրս հայտարարել: Բայց ոչ մեկի մտքով դա չի անցնում: Այնպես որ պարզ չէ, թե ինչու այս խտրականությունը կիրառվեց տեխնիկական միջոցի աջ կողմում տեղադրված ղեկի հանդեպ, այն ապօրինի հռչակվեց: Ամբողջ երկրներ կան, ուր ոչ միայն միլիոնավոր ավտոմեքենաներն են աջ կողմում տեղադրված ղեկով շահագործվում, այլեւ մայրուղիների ընթացքն է մեզ համար անսովոր: Եվ ոչ մի խնդիր, ավտոմեքենաներն ընթանում ու սլանում են, վարորդները երթեւեկից բավականություն ու հաճույք են ստանում, մայրուղիները կառուցողներին ու շահագործողներին օրհնում:

Մեզանում մի փոքր այլ է, ինչպես ընդունված է ասելՙ մերն ուրիշ է, ընդհանրապես ուրիշ: Հիշենք իզմ-երից հրաժարվելու վարչապետական խոսքը, ՀՀ կառավարության երկրի ղեկավարման աջ թե ձախ կողմնորոշման բացակայությունը, ընդունված որոշումների սովորական դարձած չեղարկումները, տրվող տարօրինակ արտոնությունները, ինչ-ինչ ոլորտներ գերակա հայտարարելու պարտավորությունները մոռանալը: Ունկնդրելով իշխանության բարձրագույն ներկայացուցիչներինՙ ցանկանում ես հավատալ, որ նրանց հաջողվում է լավագույնս հարաբերվել թե՛ ձախ կողմնորոշում ունեցող երկրների ղեկավարների, թե՛ արմատական աջակողմյան ազատ շուկայական դավանանք ունեցող քաղաքական գործիչների հետ: Կառավարման այս ոճը, երբ պարզ չէ պետության մասնակի թե որոշիչ դերը տնտեսական գործընթացներում, դատաիրավական համակարգի քաղաքականացվածության աստիճանը, դաշնակիցների հետ ոխերիմ բարեկամության մակարդակը, տարօրինակից մինչեւ զավեշտալի է, յուրօրինակ գործընթաց, որը երբեմն քաղաքականություն է անվանվում. արա ինչ ուզում ես եւ վերջ: Այնպես որ, երբ պարզ չէ թե՛ ասելիքդ, թե՛ անելիքդ ու պահվածքդ, ասածդ կոմպլիմենտարիզմ որակիր, արածդ դիվերսիֆիկացիա հռչակիր, քանզի միեւնունն էՙ հայկական բառարաններում այդօրինակ հասկացություններ չկան, ամեն ինչ տեղը տեղին է:

Ահա այսօրինակ մտորումներով ու «տառապանքս փորձ ունի» մոտեցումներով առաջնորդվող մեր ակտիվ հայրենակիցներից ոմանք իրավա-խորհրդակցական քայլեր են ձեռնարկում հայաստանյան հանրության որոշակի մասին անհանգստացնող, ժառանգներին էլ դրանցից հեռու պահող դարակազմիկ մի խնդրի լուծման ուղղությամբ, որն էՙ անվերապահ կանոնակարգել ավտոմեքենաների ղեկի տեղադրման խնդիրը: Առաջարկ է ձեւավորվում ղեկը տեղադրել... ավտոմեքենայի առաջնամասի կենտրոնում, ոչ աջ, ոչ ձախ կողմերում, այլ հենցՙ կենտրոնում: Ոմանք առաջարկը գուցե անհեթեթ որակեն, անլուրջ համարեն, սակայն մեզանում ծագող խնդիրների հանդեպ նման դրսեւորումների պակաս կարծես չկա:

Եվ խնդրեմ. որոշ խորհրդատու իրավաբաններ հաստատում են, որ տվյալ պարագայում ոլորտը վերահսկող կառույցի ներկայացուցչի կազմած ապօրինության վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ դատարանում էապես խոցելի կլինի, իրենք կհաստատեն ու կպնդեն, որ աջ դռնից ղեկի դիմաց հայտնվելու դեպքում ղեկն աջակողմյան է, ձախ կողմից մոտենալու պարագայում ձախակողմյան: Այնպես որ միշտ կարելի է զուգահեռներ անցկացնել կառավարման ու կյանքի այլ ոլորտներում ընթացող գործընթացների հետ, ուր ասենք գերակա է համարվում յուրօրինակ արտահանումը ավտոմեքենաների, սուրճի թե առողջապահական պաշտպանիչ դիմակների տեսքով, մի այլ դեպքումՙ բյուջեի մասին օրենքը պարբերաբար շրջանցելն ու վերաբաշխելը, երրորդ պարագայում արտերկրներից ներդրողների փնտրտուքը, երբ սեփական քաղաքացիներն են պատրաստ բաժնետիրական ընկերություններում ներդրումներ կատարել: Արդեն իսկ պարզ է նաեւ, որ ղեկատեղադրման նախապատրաստվող խնդիրը տեղ չի գտնի վարչապետական առաջիկա ասուլիսի հարյուրյակում: Ինչ մնում է ՀՀ քաղաքացու տեսլականին, երազանք է թվում 2030-ին ՀՀ-ում ասենք էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել 30 մլրդ կվտժամի, որտեղ գերակշռողը լինեն գերժամանակակից հողմաէներգետիկան եւ արեւային կայանները: Եթե կայացած Հայաստան ենք երազում, մեկ բնակչի հաշվով էլարտադրությունը հարկ է առաջիկայում հասցնել տարեկան 7-8 հազար կվտժամի, ներկայիս միջին եվրոպական ցուցանիշի, ուր առանձին երկրներ անգամ 20-25 հազար կվտժամ արդյունք ունեն, երբ ՀՀ ներկայիս արտադրությունը հազիվ 2,5 հազար կվտժամ է, հիմնականում ներկրվող էներգակիրների արդյունքում: Էեկտրական էներգիան զարգացում է, տնտեսության հուսալի կայացում, հզոր Հայաստանի երաշխիք:

Թե դեպի ուր է շարժվում Հայաստանը, իրոք դժվար է գուշակել, առավել եւսՙ նշել: Եթե միակուսակցական մի համակարգի ստեղծման, ապա պետք է նկատել, որ չին բարեփոխիչ Դեն Սյաոպինն այն ուղեկցեց ազատ շուկայական հարաբերությունների բոլոր կանոնների պահպանմամբ, երբ մեզանում գործարար միջավայրի սկզբունքներից մեկը համարվող բանկային գաղտնիքը փորձ է արվում գաղտնազերծել, եթե մոնոպոլ-կոռուպցիոնազերծ համակարգի ենք ձգտում, դրանք գրեթե չկան Կաստրո եղբայրների կառուցած երկրում, որտեղ չկան նաեւ մարդկանց կյանքի ու կենցաղի քիչ թե շատ ցանկալի պայմաններ: Իսկ եթե մի պահ ընդունենք իշխանությունների այն մոտեցումը, թե մեր մարդկանց աղքատությունը նրանց գլուխներում է, որը պարզապես վիրավորանք է սեփական քաղաքացիների հանդեպ, անհարգալից պահվածք ՀՀ սահմանադրության սոցիալական որակվող գնահատականի հանդեպ, ծագող հարցը, թե արդյո՞ք այսօրինակ որակումը նաեւ բումերանգի ազդեցություն չունի, տրվում է ինքնաբերաբար:

Դեպի ո՞ւր Հայաստան հարցը թե կողմնորոշումն անշուշտ լրագրային էջի թեմա չէ, այն լրջագույն ուսումնասիրում ու քննարկում է ենթադրում, որն իշխանափոխության երրորդ տարվա նախաշեմին էլ որեւէ ձեւով չի ուրվագծվում: Ընդհանրական խոսքերն ու խոստումները կշարունակեն առ ոչինչ մնալ, քանզի տեսանելի չէ մոտ ու մոտակա Հայաստանի իրական տեսլականը:

Պարտադրված առայժմ նշում ենքՙ ավա՜ղ:

03.03.2020 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ