Խոստովանեմՙ զվարճանում եմ, երբ հեռուստատեսությամբ մեր փառապանծ ոստիկանությունը լրահոսով ներկայացնում է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր: Գրեթե առանց բացառության բոլորն էլ տան ձեղնահարկում, նկուղում եւ կամ խորդանոցում շա՜տ պատահաբար են գտել հրացաններ, նռնակներ, պարկուճներ: Բոլորն էլՙ հանգուցյալ հայրիկին կամ հորեղբորը պատկանող զինատեսակներ, որոնց ծագումը հայտնի է միայն... հանգուցյալին:
Դեպի Եգիպտոս չվերթներ կազմակերպող հայկական Sky Tour ընկերությունը, ելնելով աշխարհում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակից, մարտի 21-ից իրականացվելիք չվերթները դեպի Եգիպտոս չեղյալ է հայտարարում: Չվերթները կվերսկվեն հունիսի 6-ից: Հայկական մյուս տուրօպերատորը շարունակում է թռիչքները դեպի Եգիպտոս:
Մարտի 5-ին կայացած Պուտին-Էրդողան մոսկովյան հանդիպման ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները փորձել են սոսնձել սիրիական Իդլիբում դիմակայության պատճառով խարխլված հարաբերութունները: Նրանք փոխադարձ ռեւերանսներ են արել միմյանց. Պուտինն ասել է, որ Մոսկվայի համար թանկ են հարաբերությունները Անկարայի հետ եւ անհրաժեշտ է քննարկել ծագող հարցերը, որ հարաբերությունները չփչանան: Էրդողանը նշել է, թե ...
Աշխարհում էլ, Հայաստանում էլ այս շաբաթ կատարվում էին բաներ, որոնք կարեւոր նշանակություն են ունենալու մեր երկրի համար: Չհաշվենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրարանցումը (միգուցե հենց դա էր պետք հաշվի առնել ու վերլուծել, քանի որ,օրինակ, երկու վարակված ունեցող Ինդոնեզիան իր հիվանդներին պատրաստվում է անմարդաբնակ կղզում տեղավորել)` բերեք չտրվենք որեւէ խուճապի եւ խոսենք ...
Փետրվարի 3-ին Իդլիբում, ենթարկվելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի հարձակմանը, թուրքերը կորցրել էին 8 զինծառայող: Փետրվարի 10-ին սպանվեց եւս 5-ը, ապաեւ 2-ը: «Ազգը» նախավերջին համարում անդրադարձել է թուրք զինծառայողների կորուստներին եւ մատնանշել, որ կրած կորուստներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնագիր ներկայացրեց Բաշար Ասատին մինչեւ փետրվարի վերջը զորքերը դուրս ...
Արդեն առիթ եղել է «Ազգի» էջերում անդրադառնալու պետության ձախողման ֆենոմենին, ինչու են պետությունների մի մասը հաջողում, մյուսները ձախողվում: Այս պարզ ճշմարտությունները պետք է հասկանանք, մեր երիտասարդ պետություններինՙ ՀՀ-ին ու ԱՀ-ին, նմանատիպ սխալներից ձերբազատելու եւ առաջ տանելու համար:
Քիմիական զէնքերը, որ ստեղծած են գիտնականները, եւ պատերազմներու ժամանակ օգտագործած են ու կը շարունակեն օգտագործել բանակներ, ամենասատանայական զէնքերն են, որոնց դիմաց աւանդական զէնք ու զրահները անզօր են:
Սիրիայումՙ Իդլիբի նահանգում, ահաբեկիչները փորձել են գրոհ կազմակերպել քիմիական թունանյութերով: Այդ մասին մարտի 4-ին հաղորդել է Սիրիայում «Թշնամական կողմերի հաշտեցման» ռուսական կենտրոնը:
Երկու տարի է, ինչ պարբերաբար լսում ենք վարչապետ Փաշինյանի հայտարարությունները «կոռուպցիայի» եւ «թալանի» դեմ պայքարի եւ դրա արդյունքում պետական բյուջե վերադարձող գումարների մասին: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մինչ օրս կոռուպցիայի համար դատապարտված գոնե մեկ մարդու եւ նրա կողմից գումարի հետ վերադարձման մասին դատական որոշում չկա: Այս կամ այն ...
Փետրվարի 27-ի երեկոյան հեռուստաընկերություններից մեկի եթերոմ հարցազրույց էր մեր դիվանագետներից Արման Նավասարդյանի հետ: Այս անգամ նա անդրադարձավ 2021 թվականին լրացող ռուս-թուրքական պայմանագրերի 100 ամյակին: Նա միանգամայն իրավացիորեն մատնանշում էր, թե 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական (Մոսկվայի) պայմանագիրը, որը հետագայում դրվեց 1921 թվականի հոկտեմբերի 13-ի խորհրդա-թուրքական (Կարսի) ...
Արցախում մարտի 31-ին նախագահ եւ Ազգային ժողով են ընտրելու: Եւ քանի որ կոնկրետ նախագահի թեկնածուները մեկըՙ մյուսից լավն են, հիմա մի բան կարելի է հաստատ ասել. մարտի 31-ին Արցախն ընտրելու է նոր նախագահ, քանի որ գործողՙ Բակո Սահակյանն այլեւս չի առաջադրվել: Այս օրերին թեկնածուները, որոնցից երկուսն, ի դեպ, կանայք են, ...
Դաջվածք կրելը վաղուց արդեն դադարել է լինել միայն ծովահենների, բանտարկյալների, ստրուկների կամ ուխտավորների մենաշնորհը եւ նախասիրությունը: Մարմինը դաջվածքներով զարդարելու ավանդույթը մեզ է հասել դեռեւս վաղ ժամանակաշրջաններից: Սակայն եթե այն ժամանակ ամեն մարդու հասանելի չէր դաջվածք ունենալը, ապա ներկա ժամանակներում դաջվածք կարող են ունենալ բոլորըՙանկախ սեռից, տարիքից ու մասնագիտությունից: Կան մարդիկ, ...
Մադրիդում բնակվող Իվան Գաստանյագան քաղաքագետ է, միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների մագիստրոս (Գրանադայի համալսարան) եւ Միջին Արեւելքի ուսումնասիրությունների փորձագետ (Երուսաղեմի Եբրայական համալսարան): Նրա հետազոտության թեման է «Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ դիվանագիտական եւ հյուպատոսական նամակներում (1914-1925)»: 2018 թվականի ապրիլի 24-ին իսպանական կենտրոնական «Էլ Պաիս» թերթում լույս է տեսել Գաստանյագայի հոդվածը ...
Հունվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի թանգարանում ամփոփվեցին «Տարվա մարդ 2020» մրցույթի արդյունքները: «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթող է ճանաչվել պետերբուրգաբնակ մեր հայրենակից, գործարար, բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը , ում անունը քաջ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, Հայաստանում եւ աշխարհի ...
Մարտի 2-ին Քյոլնից սփռվող Դոյչլանդռադիոյի երրորդ ծրագիրըՙ Deutschlandfunk Nova-ն, ավելի ուշՙ մարտի 3-ին, 4-ին գերմանական մյուս լրատվամիջոցներըՙ մասնավորապես հեղինակավոր «Զյուդդոյչե ցայթունգը» ծանուցեցին նոր գտածոյի մասին. Վենետիկի Մխիթարյան վանքի թանգարանում իտալացի գիտնականը պատահաբար բացահայտել է աշխարհի ամենահին սուրըՙ 5000 տարվա մետաղյա մի իր, որի ծագման վայրը, ինչպես հաղորդեցին, Արեւելյան Անատոլիան էՙ ...
Իտալիայից հետո Եվրոպայում Կորոնավիրուսով ամենամեծաթիվ վարակակիրները Գերմանիայում են, իսկ ԳԴՀ- ում նրանք ամենաշատը ամենախիտ բնակեցված երկրամասումՙ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում են, որտեղ բնակվում եմ: Թեեւ ժամ առ ժամ հետեւում եմ Ռոբերտ Կոխ գիտահետազոտական ինստիտուտի արժանահավատ տվյալներին, բայց թվեր չեմ գրի, քանի որ դրանք ցավալիորեն արագ փոխվում են: Որքան էլ արտաքուստ քաղաքներում ...
Վստահ եմ: Ժամեր անց թե օրեր հետո երկիր Հայաստանը վերջին շրջանին հատուկ հերթական ոգեւորությունը կապրի: Իսկ մինչ այդ բազմահազար վարորդներն ու իրավաբանները տաք քննարկումների մեջ են, փորձում են փակել բոլոր այն օրենսդրական բացերը, որոնք հարկ կլինի լավագույնս շրջանցելով կանոնակարգել շուրջ երկու տարի ձգվող ու ձգձգվող խնդիրը, որն էՙ աջ ղեկով ...
Թուրքիայի վերջին ներխուժումը Սիրիա բացահայտեց Թուրքիայի եւ քրդերի արդեն մեկդարյա խոր հակամարտությունը: Ներխուժումը ցույց տվեց նաեւ, որ քրդերը հերթական անգամ զոհն են դարձել այլ ուժերի (այս անգամՙ Ամերիկայի) աշխարհաքաղաքական նպատակների համար: Քրդերի ընդհանուր թվաքանակը շուրջ 35-40 միլիոն է, որի շուրջ կեսը բնակվում է Թուրքիայում (քրդական աղբյուրները նշում են ավելի մեծ ...
Այն ենթադրությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջ կդնի Սիրիայի հյուսիսում իր ձեռնարկած ռազմական գործողությանը, չարդարացան: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Գարնանային վահան» գործողության ծավալման մասին:
Իդլիբի ճգնաժամի թեժ պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը իր թվիթերյան էջում հանդես է եկել կոչով: Նրա խոսքերովՙ ներկայումս պայքար է ծավալվել Թուրքիայի այսօրվա եւ վաղվա համար եւ տարածաշրջանի իրադարձությունները Թուրքիայի համար պակաս կարեւոր չեն, քան մոտ հարյուր տարի առաջ տեղի ունեցածները, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ ազգային-ազատագրական ...
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին մի սրբավայր է, որի զորությանը մարդիկ հավատում են: Եկեղեցին իր նվիրյալ երկրպագուներն ունի, այստեղ հաճախ են գալիս ուխտավորներ հիվանդություններից ապաքինվելու, զավակ ունենալու կամ կենսական այլ խնդիրների լուծման ակնկալիքներով: