RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1960, Տպվել է` 181, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵՑ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԳԵՏ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Փետրվարի 27-ին մահկանացուն է կնքել անվանի հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:

Ս. Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին: Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է: 1978 թվականին ավարտել է Երեւանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը: 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքովՙ բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափագրում եւ նկարագրում էր հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով: Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում եւ ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Կարապետյանը հայտնի էր որպես հարեւան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վատ վերաբերմունքի քննադատ: Նա կարծում էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին եւ 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին:

Իր գիտական գործունեության ընթացքում հեղինակել է տասնյակ հատորներ ու հոդվածներ:

Ծրագրում էր առաջիկա տարիներին ավարտին հասցնել Հայաստանի պատմության 36 հատորյակը:

Սամվել Կարապետյանը կյանքից հեռանալովՙ անավարտ թողած բազմաթիվ աշխատություններ, որոնք պետք է լույս տեսնեին:

Հայ մշակույթի նվիրյալի մասին առավել մանրամասնՙ թերթի հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ