RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1039, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵԳԵՆԴԱՐ ԹՈՒՐՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸՙ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ

Հ.Ծ.

Գերմանական «Welt am Sonntag» թերթը հարցազրույց է տպագրել երբեմնի թուրք խոշորագույն գոլ խփող, աշխարհի գավաթի մրցումներում ամենաշատ գոլերի հեղինակ Հաքան Շուքուրի հետ, որն արդեն քանի տարի է, ինչ ապրում է Մ. Նահանգներում: Թերթի համաձայն, քառասունութամյա նախկին ֆուտբոլիստը այժմ «Uber» ընկերությունում տաքսու վարորդ է աշխատում եւ գրքեր է վաճառումՙ ապրուստը հոգալու համար:

«Երբ Ամերիկա գաղթեցի, սկզբում Կալիֆոռնիայում սրճարան բացեցի, բայց նկատեցի, որ տարօրինակ մարդիկ են հաճախում, եւ փոխեցի գործս: Ես ոչինչ չունեմ այժմ: Էրդողանը խլել է ինձանից իմ ազատությունը, արտահայտվելու եւ աշխատելու իրավունքները: Թուրքիայում իմ բանկային հաշիվները սառեցված են, ունեցվածքս առգրավված», նշել է նա, ավելացնելով, որ խզումը կառավարության հետ սկսվել է 2008 թվից, որից հետո սպառնալիքների եւ կեղծ մեղադրանքների թիրախ է դարձել:

1992-2007 թվերին 51 գոլերի հեղինակ եւ 2011-ին Էրդողանի կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր դարձած նախկին հարձակվողին սկսել են հետապնդել իբր Ֆեթուլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու համար: 2017-ին թուրքական պետական լրատվամիջոցները նրան «Ֆեթուլահի ահաբեկչական կազմակերպության (FETO) անդամ» է բնութագրել, չնայած նա 2016-ի պետական հեղաշրջման փորձը դատապարտել էր: Նրան են վերագրել նաեւ Ամերիկայում 3 միլիոնանոց շենքում ապրելու եւ Սան Ֆրանցիսկոյի ամենահարուստ թաղամասերից մեկում գործարարությամբ զբաղվելու «հանցանքները», որ ինքը, բնականաբար, ժխտում է: «Ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ես ինչ դեր եմ խաղացել այդ ձախողված հեղաշրջման մեջ: Ես ոչ մի անօրինական բան չեմ կատարել: Ոչ ահաբեկիչ եմ, ոչ էլ դավաճան», պնդել է Հաքանը:

Առաջին անգամը չէ, նշել է թերթը, որ նախկին ֆուտբոլիստը շոշափել է այս թեման: 2018-ին նա «Նյու Յորք թայմսին» ասել էր. «Չնայած հետաքննող լրատվության միջոցով իմ մասին ստեղծված թյուր կարծիքին, ես սիրում եմ իմ երկիրը եւ իմ ժողովրդին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ