RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1108, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը լիբանանահայության կրթական համակարգին օգնության ձեռք մեկնելու իր քաղաքականությանը նոր դրսեւորումներ է հաղորդել, ինչպես տեղեկանում ենք «Ազգ»ին ուղարկված հաղորդագրության մեջ: Երեք նոր ծրագրեր են մշակվել այդ ուղղությամբ, որոնցից առաջինն ու գլխավորը հայկական դպրոցներին նպաստ հատկացնելու ծրագիրն էՙ ի հավելումն վերջերս լիբանանահայ դպրոցների ուսուցիչներին շուրջ 170 հազար դոլար հատկացնելու քայլի, որի մասին գրել էինք նախապես: Այս նոր ծրագրով այդ դպրոցներին խրախուսվում է բարեփոխելու իրենց մանկավարժական համակարգը, շեշտը դնելով արեւմտահայերենի որակյալ ուսուցման վրա:

Երկրորդ ծրագրում ընդգրկված է լինելու տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների որակի բարձրացումըՙ շարունակական վերապատրաստման միջոցով, դարձյալ արեւմտահայերենի կիրառմամբ:

Երրորդը «Հայերենի օժանդակ դասընթացի ծրագիրն» է, որի նպատակն է մասնակիցների արեւմտահայերեն լեզվամտածողության, նրանց լեզվական, մշակութային, վերլուծական եւ քննական լեզվամտածողական հմտության զարգացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ