RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1131, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ.....

ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ

2019-ը Մայր համալսարանի պատմության մեջ կմնաՙ որպես խավարի տարի: Տարիներ անց այդ խավարի մասին կպատմվի ու նաեւ կպատմվիՙ ինչպես էին մի քանի տասնյակ համալսարանականներ, սովորական, ոչնչով չառանձնացող մարդիկ, այդ թվում ուաանողներ, փոքրիկ լույսի շողի դեր էին վերցրել իրենց ուսերին ու փորձում էին ցրել խավարը: Երբ խավարը ամբողջովին ցրվի, խոստանում եմՙ հանրությունն այս ամենը կկարդա կամ կլսի թեկուզ հենց իմ շուրթերից: Համալսարանի դեմ դեռեւս 2017-ից սկսված արշավը իր գագաթնակետին հասավ 2019թ.ին, երբ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը: Այո՛, նշանակվեց, չնայած ընտրություն եղավ, սակայն, ինչպես հետագայում հենց ինքըՙ ռեկտորի պաշտոնակատարն էր խոստովանում, դա քաղաքական որոշման արդյունքում եղած նշանակում էր: Հանուն այս նշանակմանՙ Գեւորգյանն կոխեց-անցավ այնպիսի արժեքների վրայով, ինչպիք են ընկերությունը, նվիրումը, համալսարականի պատիվը, ակադեմիական ազատությունը... Օրերս այս ամենն ունեցավ ավելի քան տրամաբանական ավարտ. իշխանությունները, օգտագործելով Գեւորգյանին իրենց համար անցանկալի անձանց համալսարանից դուրս անելու, այլակարծությունը ճնշելու, համալսարանին ակադեմիական ազատությունից զրկելուՙ նրան դեն շպրտեցին: Այժմ, երբ եկավ նոր ռեկտոր ընտրելու ժամանակը, իշխանությունները պարզ հասկացրին, որ Գեւորգյանն իրենց պետք չէ ու որ նրան ռեկտորի պաշտոնում այլեւս չեն ուզում տեսնել: Այս ամենի արդյունքում Գեւորգյանը ոչ միայն կորցրեց իր պաշտոնը, այլեւ համալսարանականի պատիվը, համալսարանականների հարգանքը ու շատ այլՙ զուտ մարդկային արժեքներ:

Այս պատմությունը պիտանի է ու պիտի պատմվի, որպեսզի վաղվա համալսարանականները հասկանանՙ ի՞նչ է նշանակում դավաճանել Մայր բուհին: Ոչ ոք. նման զանցանք գործող որեւէ մեկը անպատիժ չի մնում ու չի մնալու: Երբե՛ք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ