RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1684, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ ԻՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Տասնամայկաներ առաջՙ մինչեւ անցյալ դարավերջը, Երեւանի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետների ուսանողները համալսարանական միջավայրում, այսպես ասած, գիտական ճաշակ, մոտեցում ու հասարակական տրամադրություններ թելադրողներ էին: Նրանց համախմբվածությունն ու պատվախնդրությունը պետության ղեկավարությանը ստիպում էր բազմաթիվ զիջումների (հիմնականում` կրթական, մշակութային) գնալ: Իսկ թե այսօրՙ տասնամյակներ անց, ինչ է կատարվում այդ ֆակուլտետներում, ամենալավը սարսափ ժանրի գրողները կներկայացնեն:

Հիմա այնտնեղ սովորում են ուսանողներ, որոնց մեծ մասն արժանի չէ նստել (սկսած ինձանից) այն աթոռներին, որոնց վրա նստել է այդ պատվախնդիր ու համախմբված սերունդը, սերունդ, որի սրտում «չաթալ օսկոր կար». «այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի»:

Ինչ խոսք, ամեն սերունդ երեւան է բերում նաեւ գաղափարական թափոններ: Օրինակՙ հիշյալ սերնդի գաղափարական թափոններն էին, որ դարավերջին քանդեցին մեր երկիրը, քանդեցին բառի ամենուղիղ իմաստով: Հանուն մասնավորիՙ հողին հավասարեցրին այն ամենը, որի հետք ամբողջինն էր լինելու: Բայց նույն սերունդի ճնշող մեծամասնությունն ավելի հայ գտնվեց, քան միայն հայկական ազգանուն ունեցողները: Նրանք էլ մեր ազգի սերուցքն էին, որ ոչինչ չխնայեցին հանուն հայրենիքի ազատության ու ապահովության:

Իսկ այսօրվա ուսանողը, որ պահապանն ու խնամակալը պետք է լինի հայոց լեզվի ու մշակույթի, կարծեսՙ երես է թեքել եւ լայն առումով, թող ներվի ասել, թքած ունի այդ ամենի վրա, ասել է թեՙ թքած ունի սեփական ինքնության, տեսակի վրա: Նրա աչքի առաջ երկրորդական պլան է մղվում լեզուն ու պատմությունը, բայց ոչ մի լայն արձագանք, ոչ մի խղճմտանք, ոչ մի հարգանքի տուրք այն մարդկանց հիշատակի առաջ, ովքեր այդ ամենը դարերի խորքից մեզ են փոխանցել: Եթե 30-40 տարի առաջ նյութը միջոց էրՙ մշակույթ պահպանելու համար, հիմա, լավագույն դեպքում, մշակույթն է միջոցՙ նյութ ձեռք բերելու համար:

Բոլորը հերթով դիպլոմներ են ստանում, որոնց մեջ, ըստ նախասիրության գրված է` բանասեր, պատմաբան, մանկավարժ, մշակութաբան եւն, բայց նրանցից համարյա ոչ ոք բանասեր կամ պատմաբան չէ, առավել եւս` մանկավարժ: Ահա գալիքի հայագիտության ողջ թշվառությունը... ո՛չ, պերճանք չկա, կա միայն թշվառություն. պերճանքը չհաղթահարեց 2000-ականները:

Իհարկե, այս սերունդ էլ ունի իր սերուցքը, բայց քիչ է, քիչ, տիղմը տարածվել ու գրավել է ամեն բան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ