RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 513, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԻ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Ավելի քան քառասուն տարի անգլիացի արտասահմանյան թղթակից Ռոբերտ Ֆիսքը Միջին Արեւելքի բարդ, հաճախ մռայլ իրականությունը ներկայացրել է Արեւմուտքի ընթերցողներին, աշխատակցելով նախ լոնդոնյան «Թայմս», ապաՙ 1989-ից սկսյալ «Ինդիփենդենտ» պարբերականներում: Տորոնտոյում հրատարակվող «Գլոբ էնդ Մեյլ» (Globe and Mail) թերթի թղթակից Սայմն Հուպտը տեղեկացնում է, որ Կանադայի ազգային վավերագրական ֆիլմերի վարչությունը վերջերս «This Is Not a Movie» (Սա կինո չէ) խորագրով ֆիլմ է թողարկել, որի ռեժիսորն է Յունգ Չանգը : Ֆիլմը պատմում է Ֆիսքի մեծագույն սխրագործությունների մասինՙ Սիրիայի պատերազմի առաջնային գծից մինչեւ Լիբանանում պաղեստինցի փախստականների Սաբրա եւ Շաթիլա ճամբարները, Իսրայելից մինչեւ Սերբիա, Բոսնիա եւ Հյուսիսային Իռլանդիա:

«Գլոբ Էնդ Մեյլի» թղթակցի հետ Բեյրութում զրուցելիս Ֆիսքը մեկնաբանել է ֆիլմըՙ ասելով, որ ճշգրտորեն է ներկայացված ինքը: «Փոքր տարիքից երազել եմ դառնալ կինոքննադատ, գրել տեսածս ֆիլմերի մասին: Քաղաքական իրադարձությունները շատ բան են սովորեցրել ինձ: Ամերիկայում մարդիկ, որոնք երբեւէ չեն եղել Միջին Արեւելքում, գրում են այնտեղ տեղի ունեցող դեպքերի մասինՙ հենվելով youtube-ի, պետքարտուղարության կամ այլ կազմակերպության զեկույցի վրա: Ես դրանք կանվանեմ «Աղճատված լրատվամիջոցների ինստիտուտ»: Մինչեւ ինքդ դեպքի վայրում չլինես եւ չխոսես մարդկանց հետ, դու չես կարող ճշգրիտ ներկայացնել կատարվածը: Ես դրան եմ հավատում եւ այդ սկզբունքով շարժվում: Անձնական կյանքիս մասին չեմ սիրում խոսել: Նախընտրում եմ հակամարտությունների ժամանակ խոսել երկու կողմերի ներկայացուցիչների հետ, բայց հաճախ դա շատ դժվար եւ վտանգավոր է: Ես հանդիպել եմ Օսամա Բեն Լադենի հետ: Փոխզիջումների չեմ գնում: Կարծիքս այն է, որ Միջին Արեւելքում կողմերը դաժան պատերազմ են վարում եւ դա սարսափելի է: Մենք պետք է փորձենք խոսել բոլոր կողմերի հետ»:

Հիշեցնենք, որ Ֆիսքը արժանացել է բազմաթիվ մրցանակների իր հետաքննական հոդվածների, հարցազրույցների եւ թղթակցությունների համար: Հայոց ցեղասպանության հարցում նա հետեւողականորեն դատապարտել է Թուրքիային եւ վերջինիս գազանությունների դիմաց աչք փակող արեւմտյան պետություններին: 2017 թ.ին նա հրավիրվել է Բոստոն եւ ստացել Թեքեյան Մշակութային միության մրցանակն ու դրամական պարգեւը:

Նկար 1. Ռոբերտ Ֆիսք, Յունգ Չանգը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ