Չորս օրից մեր երկիրը թեւակոխելու է մի նոր փուլ, որը, առանց գուշակ լինելու հավակնության, դառնալու է ազգային անմիաբանության խորացման, տեւականացման շրջան, որի համար մեր հետագա սերունդները ամաչելու են, անշուշտ եթե մինչ այդ ապաքինված լինեն ատելության վարակից: Հիսուն օրեր ատելավառ քարոզչության եւ հակաքարոզչությանՙ Մեծ երգիծաբանի հայտնի հերոսի ասածի պեսՙ «խաւարը լուսոյ ...
Փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ օրակարգում ներառված է նաեւ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը:
«Ազգ»ի հիմնադիր կազմի անդամ, խմբագիր, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության գործավար, այնուհետեւ Ռումինիայում արտակարգ եւ լիազոր դեսպան, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանի սույն հոդվածը արծարծում է իսկապես կարեւորագույն հարց, որին մեր թերթը անդրադարձել է նախկինում, եւ որը, տարիներ անց, դեռեւս մնում է անլույծ: Մեր կողմից նույնպես ակնկալում ենք բարձրագույն իշխանությունների լրջագույն ...
«Չպարզված հանգամանգներում» մահացած երկու զինծառայողի մահվան լուրն այս անգամ անտարբեր չթողեց շատերին`տարին նոր է սկսվում, սա առաջին նման լուրը չէր, նախորդել էին ձնահյուսի պատճառով մահացած երեք զինծառայողի դեպքը, այսպես կոչված` «էլիտար» զորամասի դեպքը, որի առիթով կան ձերբակալվածներ: Նոր լուրը հունից հանեց շատերին: Մարդկանց համար անընդունելի է հենց այդ «չպարզված հանգամանքներում» ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիայի հանրապետություն: Նա հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ելույթ է ունենալու կառավարող մեծամասնության մասնակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամում: Երեկ վարչապետը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի Բունդեսթագիՙ նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: ՀԻշեցնեքՙ Բունդեսթագը վավերացրել է Հայաստան- ԵՄ համաձայնագիրը:Շոյբլեից վարչապետը Հայաստանի դատաիրավական ...
Սուրիական Իտլիպը դարձեալ զինեալ բախումներու թատերաբեմ դարձած է: Սուրիական բանակը կը փորձէ Թուրքիոյ հովանաւորութեամբ եւ օժանդակութեամբ գործող ահաբեկիչներու այդ որջը ազատագրել, իսկ Էրտողանը դժգոհ է եւ կը թելադրէ, որ սուրիական բանակը չփորձէ մօտենալ թրքական դիրքերուն:
Փետրվարի 10-ին նախագահ Ասադի բանակի ստորաբաժանումները Իդլիբ քաղաքի հարավում 7 օրվա ընթացքում երկրորդ անմիջական հարձակումը ձեռնարկեցին թուրքական շարասյան կամ դիտակետերի վրա, վնասազերծելով 5 թուրք զինծառայողի, 5-ին էլ վիրավորեցին:
Միջազգային դիտորդները ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում են քաշմիրյան եւ կորեական խնդիրների տեսանկյունից, որոնցում ռազմականացված կողմերը մշտապես գտնվում են պատերազմի եզրին:
Ավելի քան քառասուն տարի անգլիացի արտասահմանյան թղթակից Ռոբերտ Ֆիսքը Միջին Արեւելքի բարդ, հաճախ մռայլ իրականությունը ներկայացրել է Արեւմուտքի ընթերցողներին, աշխատակցելով նախ լոնդոնյան «Թայմս», ապաՙ 1989-ից սկսյալ «Ինդիփենդենտ» պարբերականներում: Տորոնտոյում հրատարակվող «Գլոբ էնդ Մեյլ» (Globe and Mail) թերթի թղթակից Սայմն Հուպտը տեղեկացնում է, որ Կանադայի ազգային վավերագրական ...
Այն, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն արդար եւ թափանցիկ չէին կարող անցնել, գիտե ոչ միայն այդ երկրում բնակվողը: Դիտորդներն էլ հաստատել են այդ փաստը, բայց երկրում գործող ԶԼՄ- ները, ինչպես նշում է գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- ի «Օրվա համայնապատկեր» հաղորդման հեղինակներիցՙ Մոսկվայի թղթակից Զիլվիա Շթյոբերը , մեջբերել ...
Իսկ Հայաստանում մարդիկ ավելի հաճախ այո՞ են ասում, թե՞ ոչ: Դե, այսինքն կոռուպցիային, պատերազմին, ազգակործան-ազգամիջյան գունազարդումներին, որի հիմնադիրը հավանաբար վառ երեւակայութուն չի ունեցել, քանի որ ներկապնակում գույները սեւ ու սպիտակ են միայն: Կամ խանութում, փող տալիս, ամուսնուն, կնոջը, սիրածին, զավակին, ծնողին մենք ավելի շատ այո՞ ենք ասում, թե՞ՙ ոչ: Իմ ...
2020թ. թավշյա «հեղափոխության» երրորդ տարին է եւ նախկին իշխանություններից մնացած տնտեսական իներցիան արդեն մոտ է զրոյի, ինչը նշանակում է, որ զարգացման համար նոր իշխանությունները պետք է մշակեն առաջընթացի սեփական ռազմավարությունը: Այս պահին գործնական քայլեր չեն կատարվում ՀՀ-ում տնտեսական նոր քաղաքականնություն մշակելու համար, փոխարենը բարձրագոչ հայտարարությւոններ են արվում տնտեսական հեղափոխության մասին:
2015 թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունը համաձայնություն ձեռք բերեց, որ մինչեւ 2019 թ.-ը երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի քանի հարյուր ապրանքների, այդ թվում մեքենաների համար գործեն հին մաքսային դրույքաչափերը: Եվ ահա 2019 թ.-ը ավարտվեց, իսկ այս տարվանից Հայաստան ավտոմեքենաներ ներկրողներիՙ ֆիզիկական անձանց համար գործում են ԵԱՏՄ ...
Փետրվարի 5-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում լրագրող Պետրոս Ղազարյանի զրուցակիցը Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր: Մի հարցում լիովին համաձայն էի պարոն Մարուքյանի հետ: Նա գտնում էր, որ մենք այժմ ավելի կարեւոր խնդիր չունենք, քան ներազգային համերաշխության հասնելն է: Պնդում էր, թե այժմ հասարակության մեջ առկա թշնամանքի ...
Տասնամայկաներ առաջՙ մինչեւ անցյալ դարավերջը, Երեւանի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետների ուսանողները համալսարանական միջավայրում, այսպես ասած, գիտական ճաշակ, մոտեցում ու հասարակական տրամադրություններ թելադրողներ էին: Նրանց համախմբվածությունն ու պատվախնդրությունը պետության ղեկավարությանը ստիպում էր բազմաթիվ զիջումների (հիմնականում` կրթական, մշակութային) գնալ: Իսկ թե այսօրՙ տասնամյակներ անց, ինչ է կատարվում այդ ֆակուլտետներում, ամենալավը սարսափ ժանրի ...
Բարձր սննդարարության, գերազանց համային հատկությունների, լավ յուրացվելու եւ հագեցնելու, պատրաստման դյուրինության եւ էժանության շնորհիվ հացը շատ երկրներում ստացել է լայն տարածում: Հացն առատորեն պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, հանքային նյութեր: Այն հիմնականում պատրաստում են ցորենի,աշորայի, նաեւ եգիպտացորենի ու գարու ալյուրից:
Քաղաքական ուժերից ով չի ալարում` իրեն հարմար ձեւով շահարկում է Արցախի ազատագրված տարածքները վերադարձնել-չվերադարձնելու խնդիրը: Սակայն կան մարդիկ, որոնք իրենց գործով արդեն իսկ առարկայական պատասխան են տալիս այդպիսի շահարկումներին, ծանրակշիռ փաստերով համալրելով այդ տարածքների հայկական պատկանելության ու ծագումնաբանության ապացույցները եւ այդպես փաստելով, որ հայկական տարածքները չեն կարող առեւտրի առարկա լինել: ...
Այս տարի լրացավ Բաքվի ջարդերի, հայաթափության երեսուն տարին: Թե ի՞նչ եղան Բաքվի, Սումգայիթի փախստական հայերը, ի՞նչ ճակատագրի են արժանացել նրանք: Թերեւս այս մտահոգությունն էր համախմբել եվրոպատգամավորներինՙ ականատեսներից լսելու, առավել մանրամասն տեղեկանալու սարսափների միջով անցած մեր հայրենակիցների վկայությունները:
Հայոց ցեղասպանության կարեւոր եւ անհերքելի վկայություններից են այդ տարիներին Օսմանյան կայսրությունում տարբեր առաքելություններով գտնված օտարերկրացիների հուշերը: Դրանցից առանձնանում եւ մեծ հետաքրքրություն են ներկայացնում 1913-1916 թվականներին Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը, որոնք առանձին գրքով լույս են տեսել 1918 թվականին, իսկ մեկ տարի անցՙ Ենովք Արմենի հայերեն ...
Ինչպես բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում, այնպես էլ մեզանում հասարակությունը միաշերտ չի եւ հիմնականում բաղկացած է երեք մեծ խմբերից` հարուստներ, աղքատներ եւ սրանց արանքում լողացող միջին խավերից: Իհարկե, դրանք էլ իրենց հերթին, կախված ունեցվածքի չափից, ունեն իրենց ենթաշերտերը: Հենց ունեցած տնտեսական հնարավորություններով են պայամանավորված դրանցից յուրաքանչյուրի վերաբերմունքը գաղափարական դաշտում եւ ...
2019-ը Մայր համալսարանի պատմության մեջ կմնաՙ որպես խավարի տարի: Տարիներ անց այդ խավարի մասին կպատմվի ու նաեւ կպատմվիՙ ինչպես էին մի քանի տասնյակ համալսարանականներ, սովորական, ոչնչով չառանձնացող մարդիկ, այդ թվում ուաանողներ, փոքրիկ լույսի շողի դեր էին վերցրել իրենց ուսերին ու փորձում էին ցրել խավարը: Երբ խավարը ամբողջովին ցրվի, խոստանում եմՙ ...
Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը լիբանանահայության կրթական համակարգին օգնության ձեռք մեկնելու իր քաղաքականությանը նոր դրսեւորումներ է հաղորդել, ինչպես տեղեկանում ենք «Ազգ»ին ուղարկված հաղորդագրության մեջ: Երեք նոր ծրագրեր են մշակվել այդ ուղղությամբ, որոնցից առաջինն ու գլխավորը հայկական դպրոցներին նպաստ հատկացնելու ծրագիրն էՙ ի հավելումն վերջերս լիբանանահայ դպրոցների ուսուցիչներին շուրջ 170 հազար դոլար հատկացնելու ...
Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկացի եւ ռուսաստանցի զինվորականների միջեւ տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ ստացված հաղորդումներից հետո (այնտեղ է գտնվում Ղամիշլի բնակավայրը), Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել պահպանել հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ԱՄՆ-Ռուսաստան համաձայնագրերը:
Պատմական զուգահեռների անցկացման բուն մեթոդը հնարավորություն է տալիս ամփոփել նախորդ պատմական փորձըՙ այն համեմատելով ներկայիս փորձի հետ: Թուրքիան այն երկրներից է, որը խորհրդածությունների հարուստ նյութ է ընձեռում այն իմաստով, որ պատմական կերպարների կլոնավորումը գրեթե սովորական երեւույթ է դարձել:
«Նախօրոք երբեք չեմ մտածել, թե ինչ եմ անելու: Սիրում եմ տեսնել, թե իմ փորձառությունը ինքնահոսի ուր կտանի ինձ: Չեմ վախենում անհայտությունից», հայտարարում է գրաֆիկական դիզայներ Սթիփ Ալթանը: Նա դեմ է այն կարծիքին, թե յուրաքանչյուր հաջողված պատմության ետին կա լավ մշակված ծրագիր: Նա իր ճանապարհը հարթում է համարձակությամբ մուտք գործելով «անհայտ ...
Գերմանական «Welt am Sonntag» թերթը հարցազրույց է տպագրել երբեմնի թուրք խոշորագույն գոլ խփող, աշխարհի գավաթի մրցումներում ամենաշատ գոլերի հեղինակ Հաքան Շուքուրի հետ, որն արդեն քանի տարի է, ինչ ապրում է Մ. Նահանգներում: Թերթի համաձայն, քառասունութամյա նախկին ֆուտբոլիստը այժմ «Uber» ընկերությունում տաքսու վարորդ է աշխատում եւ գրքեր ...