RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
2020-09-21 16:07:40Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում
2020-09-21 16:06:48Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
2020-09-21 14:37:26Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



Տեղադրվել է` 2020-02-07 12:49:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1589, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

16 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ԳԻՏԱԿՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

Հ.Ծ.

Ստամբուլից «Բիանետ» գործակալությունը հաղորդում է, որ հայազգի Սեւակ Բալըքջիի գործով ամբաստանյալ Կիվանչ Ագաօղլուն 16 տարի 8 ամսվա բանտարկության է դատապարտվել:

Բալըքջին, հիշեցնենք, սպանվել էր 2011 թվի ապրիլի 24-ին, իր զինվորական ծառայությունը Բաթման նահանգի Կոզլուք շրջանում ավարտելուց ընդամենը 20 օր առաջ: Մեղադրող կողմը պարզել էր, որ օգտագործված զենքը թերություններ չէր ունեցել, եւ չէր կարող ինքնաբերաբար կրակել: Դիյարբեքիրի օդուժի զինվորական 2-րդ դատարանը 2013-ին «գիտակցված սպանության» մեղադրանքով ամբաստանյալին 4 տարի, 5 ամիս եւ 10 օրվա բանտարկության էր դատապարտել: Բալըքջիի հարազատները վճռաբեկ դատարան էին դիմել, որը բեկանել էր որոշումը, սակայն մինչեւ վերջնական դատավճիռ արձակելը 2016-ի հուլիսյան դեպքերի (կառավարությունը տապալելու փորձ) կապակցությամբ դատարանը ցրվել էր: Հետագայում Կոզլուքի առաջին ատյանի քրեական դատարանում վերանայվել էր Սեւակի ընտանիքի բողոքը եւ միայն այս տարվա հունվարի երկրորդ կեսին արձակվել 16 տարվա բանտարկության դատավճիռը:

Ժողովրդա-դեմոկրատական (HDP) կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը «Բիանետի» հետ զրուցելիս հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին: «Թուրքիային անհրաժեշտ է ստեղծել հանդուրժողականության առողջ մթնոլորտ, որտեղ ատելությունը եւ դրա հիման վրա կատարված սպանությունները տեղ չունենան: Մենք դեռ չենք հասել դրան եւ պետք է շարունակենք քաղաքական պայքարը մինչեւ կարողանանք ստեղծել այդպիսի մթնոլորտ», ասել է նա:

Նկար 1. Հայազգի Սեւակ Բալըքջի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ