RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 930, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՐՈՏ Է ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայաստանում ամենաշատը խոսում են անձեռնմխելի արժեքների մասին` ամենաշատը ոտնահարելով դրանք: Մարդիկ քաղաքական պայքարի սահմաններից դուրս գալով ծաղրում ու քննադատության առարկա են դարձնում իրենց քաղաքական հակառակորդների հարազատներին ու բարեկամներին: Ցավում եմ, որ թեւակոխել ենք մի փուլ, որտեղ 10-12 տարեկան երեխան համացանցի հերոսների լեզվագարությունների զոհ է դառնում` հոր կամ մոր քաղաքական հայացքների պատճառով: Ամենացավալին այն է, որ այդ արատավոր երեւույթի արմատները ջրում են նաեւ նրանք, ովքեր հանդես են գալիս ազգայնականի անունով, եւ խոհեմ մարդու դիրքերից փորձում են մյուսներին խրատել ու կարգի հրավիրել: Մինչդեռ նման քայլի գնացողն ազգային լինել չի կարող, ավելին` դա աղավաղում է մեր անցյալի նկարագիրը: Եթե քաղաքական գործչի կինը/ամուսինը, տղան կամ աղջիկը մտնում է քաղաքական դաշտ եւ սկսում զբաղվել դրանով, արդեն այլ հարց է, բայց դասերով զբաղվող երեխային (առհասարակ երեխային) չի կարելի «պատժել» միայն այն բանի համար, որ նրա հայրը այս կամ այն քաղաքական գործիչն է, մենք էլ համամիտ չենք նրա հետ: Ազնիվ քաղաքական գործչին ու անկաշառ ընդդիմադիր քաղաքացուն այդ վարքագիծը պատիվ չի բերում: Դա անընդունելի ու պարսավելի վարքագիծ է եւ կապ չունի ազնվության ու մարդկայնության հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ