RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1462, Տպվել է` 159, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Հեռանկարի ուժը: Ինչո՞ւ ԵՄ անդամակցությունը դեռեւս կարեւոր նշանակություն ունի արեւմտյան Բալկաններում» խորագրով խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ դեպի կենտրոնական եւ արեւելյան Եվրոպա ընդարձակման Եվրոմիության ծրագիրը սկզբից ի վեր հարեւան երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումը համարել էր կարեւոր: Բայց վերջերս արեւմտյան Բալկաններում երկկողմ վեճերի կարգավորումը դարձել է հետագա ընդարձակումների ամենաշեշտադրված եւ ամենավճռորոշ նախապայմաններից մեկը: Երկկողմ վեճերն այդ շրջանում հաճախ ներառում են սահմանայինՙ մինչ օրս չկարգավորված խնդիրներ, որոնք որպես ժառանգություն մեզ են փոխանցվել նախկին Հարավսլավիայից, որտեղ հանրապետությունների միջեւ սահմանագծումները միշտ չէ, որ ճշգրիտ են եղել:

Չանդրադառնալ այդ հարցերինՙ նշանակում է իսկական խոչընդոտ հանդիսանալ նոր անդամների ինտեգրման գործընթացում: Այլ վեճեր առայժմ քնած կամ կիսաքնած վիճակում են:

Ուղեղների համաեվրոպական շտեմարան համարվող «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդը» (ECFR) նպատակ է հետապնդում համապատասխան երկրների արժեքների պահպանման միջոցով արդյունավետ, բայց անկախ հետազոտություն անցկացնել եւ դրա հիման վրա մշակել նոր մարտավարություն: Այդ շրջանակներում կառույցի այցելու աշխատակիցներից, Բուդապեշտի համալսարանի հասարակական գիտությունների ELTE ֆակուլտետի պրոֆեսորի օգնական Բեատա Հուժկան (Beata Huszka) չկարգավորված խնդիրների իր նոր հայեցակարգն է ներկայացրել ստորեւ:

1 - Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցություններ վարելու ԵՄ-ի ձախողումը կարող է խոչընդոտել Հունաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ «Պրեսպա համաձայնության» (Prespa Agreement) հաջող կիրառմանը: 2020-ի ապրիլին ձեւավորվելիք Հյուսիսային Մակեդոնիայի նոր կառավարությունը կարող է սպառնալիք դառնալ համաձայնության ապագայի համար:

2 - Դժվար է պատկերացնել Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների առաջխաղացումՙ առանց ԵՄ անդամակցության խոստումների, քանի որ այդ խոստումները ուժեղ դրդապատճառ կարող են հանդիսանալ Սերբիայի համար, եւ ԵՄ-ին մոտենալու կարեւոր քայլ (հետագա հեռանկարի իրականացման առումով)ՙ Կոսովոյի համար:

3 - Սերբիայի եւ Չեռնոգորիայի միջեւ կացությունը շատ ավելի նուրբ է, կապված հատկապես Չեռնոգորիայում սերբիական ուղղափառ եկեղեցու գործունեության հետ: Այս կոնտեքստում անհրաժեշտ է, որ ԵՄ-ն եւ իր անդամ երկրները հաշվի առնեն Չեռնոգորիայի կառավարության դիմագրաված մարտահրավերները:

4 - Իսկ ամենազգայունը Ալբանիայի եւ Հունաստանի միջեւ գոյություն ունեցող առափնյա սահմանների վեճն է: Վերջերս այս հարցի լուծումը առավել առաջնային է դարձել Հունաստանի համար:

Եվրոմիությունը սովորաբար չի միջամտում կամ անմիջական մասնակցություն չի ցուցաբերում երկկողմ խնդիրների կարգավորման հարցերում: Բայց անդամացկության պայմանականությունը ուղղորդում է թեկնածու երկրներինՙ կարգավորելու իրենց խնդիրները հարեւանների հետ: Նման մոտեցումը, մեր կարծիքով, ամենաուժեղ դրդապատճառն է, որ կարող է վեճերի կարգավորման հիմք ծառայել եւ երկարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում:

Մամուլի հաղորդագրությունը մասնավորապես արձանագրում է, որ (ա) Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցությունների բանակցային գործընթացի վրա Ֆրանսիայի 2018-ի հոկտեմբերին դրած վետոն թուլացրել է Արեւմտյան Բալկանների քաղաքացիների վստահությունը ԵՄ-ի նկատմամբ: Ապրիլին Հյուսիսային Մակեդոնիայում սպասվող ընտրություները կարող են շրջադարձային դառնալ Հունաստանի հետ այդ երկրի հարաբերություններում, սակայն դրանք նաեւ նոր խնդիրների առաջացման ռիսկեր կարող են պարունակել: (բ) Եթե ԵՄ-ի ազդեցությունը թուլանա, ազգայնական ղեկավարներ կարող են այնտեղ տեղափոխվել եւ սրել հարաբերությունները հարեւան երկրների հետ: (գ) Հյուսիսային Մակեդոնիայի եւ Հունաստանի միջեւ ստորագրված «Պրեսպա համաձայնագրի» ապագան սպառնալիքի տակ է: Խնդիրներ կարող է առաջացնել նաեւ Սերբիական ուղղափառ եկեղեցիների գոյությունը Կոսովոյում եւ Չեռնոգորիայում:

Ուստի ԵՄ-ն ստիպված է ցույց տալ իր պարտավորվածությունը Արեւմտյան Բալկաններում գտնվող երկրներինՙ քաջալերելով նրանց կարգավորելու իրենց առկախ խնդիրները հարեւաների հետ, որպեսզի նրանք դառնան առավել արժանավոր թեկնածուներ անդամակցության համար եւ, միաժամանակ, որպեսզի ուժեղացնեն անվտանգությունը իրենց տարածաշրջանում:

Ներկայիս իր ընդարձակման քաղաքականությունը հիմնական վերանայման ենթարկելու գործընթացում է գտնվում Եվրոմիությունը, չմռոանալով անշուշտ, որ բազմաթիվ նոր հնարավորություններ կարող են բացվել Արեւմտյան Բալկաններում խնդիրների կարգավորման արդյունքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ