RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1686, Տպվել է` 160, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՈՒՂՂԵԼՈՒ ԱՅՆ». ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս

Քարվաճառում կառուցվող ՀԷԿ-ի ու դրա շուրջ բարձրացած աղմուկի մասին զրուցել եմ բնապահպան-ակտիվիստ, «Խարույկ» արշավախմբի հիմնադիր Գեղամ Օհանյանի հետ:

- Գեղամ, արդեն մի քանի օր է, ինչ Քարվաճառում մեծ աղմուկ է բարձրացել` կապված Թարթառ գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարության հետ, Ալեքսանդր Քանանյանը նույնիսկ հացադուլ է հայտարարել: Ի՞նչ գիտեք այդ մասին:

- Ճիշտն ասած Արցախի բռնաբարվող բնության մասին վաղուց եմ տեղյակ, երբ դեռ բանակում ծառայելուս տարիներին, ձմռանը, թաց, ու առողջ ծառերը հատում եւ բերում էին զորամասը տաքացնելու նպատակով:

Բնականաբար մենք պետք է չմոռանանք, որ Արցախը իր սահմանի գրեթե ողջ երկայնքով ունի ռազմաճակատ եւ շրջապատված է թշնամի զորքով: Այսինքն արցախաբնակ հայը մի փոքր այլ կերպ է նայում կյանքին, եւ առաջնայնությունները արցախցու մոտ ավելի շատ պաշտպանական են ու ռազմական:

- Վերջին տարիներին Դուք համարյա բնապահպանական բոլոր ակցիաների կիզակետում եք: Եթե իրավիճակը սրվի, պատրա՞ստ եք կանգնել նաեւ Քանանյանի կողքին:

- Չգիտեմ, կանգնել ասելով ինչ նկատի ունեք, բայց օրեր առաջ փոքրիկ հոդվածով եմ հանդես եկել ֆեյսբուքյան իմ էջում եւ զորակցությունս հայտնել Քանանյանին:

Ինչպես արդեն նշեցի վերեւում, Արցախում, բնակիչները այլ կերպ են մտածում եւ այն պայքարի տարբերակները, որոնք մենք կիրառում ենք Երեւանում, ըստ իս Արցախում բնական շունչ չեն ստանա եւ չեն գրավի մարդկանց սրտերը:

- Կառավարությունն այստեղ անելիք ունի՞, թե՞ ոչ: Նա պե՞տք է ուշադրություն դարձնի մտավորականի այդ ծայրահեղ քայլին ու փորձի շտկել հարցը: Ինչ կարծիք ունեք այս մասին:

- Կառավարությունը ոչ թե պետք է արձագանքի մտավորականի ծայրահեղ քայլին, այլ այդ մտավորականի բարձրացրած հարցին: Խնդրի լուծումը բնականաբար իշխանությունների մտքի թռիչքին է սպասում:

Բայց երբ իշխանությունը ճակատագրական սխալ է թույլ տալիս, ժողովուրդը գալիս է ուղղելու այն, մենք այսօր ունենք դրա վառ օրինակը Ամուլսարում:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ Թարթառ գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի վերաբերյալ իր բողոքի ձայնն է բարձրաձջել քարվաճառցի մտավորական Ալեքսանդր Քանանյանը: Չկարողանալով իշխանությունների ուշադրությունը հիրավիրել երեւույթի վրա, օրեր առաջ մտավորականը անժամկետ հացադուլ է հայտարարել:

Այս պահի դրության ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ-ի ղեկավարությունը որեւէ կերպ չեն արձագանքել:

Խմբ. կողմից.- Տեղեկացնենք, որ ոչ միայն բնապահպանները, այլեւ ոչ քիչ թվով մասնագետներ նույնպես դժգոհ են ՀԷԿ-ի կառուցումից, հատկապես Թարթառի ջրերը խողովակների միջով մղելու գործընթացից: Նրանց կարծիքով, ՀԷԿ-ի կառուցումը տնտեսապես էլ արդարացված չէ. «փոքր շահՙ մեծ կորուստներով» բնորոշումն են տալիս այդ նախագծին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ