RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1539, Տպվել է` 164, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՆԴԱԼԻԶՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ

Հ.Ծ.

Կեսարիայի Բաղպինար գյուղում գտնվող պատմական Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին արդեն քանիերորդ անգամ բարբարոսական հարձակման է ենթարկվել, Թուրքիայից տեղեկացնում է «Էրմենի հաբեր» լրատվամիջոցը հունվարի 21-ին: Գանձ որոնողների վանդալիզմի հետեւանքում զգալի վնաս են կրել եկեղեցու պատերի որմնանկարները: Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ գյուղապետ Օմեր Նալբանտը ափսոսանք է հայտնել կատարվածի առնչությամբ եւ հույս հայտնել, որ իշխանությունները կվերականգնեն եկեղեցին եւ կդարձնեն դիտարժան վայր զբոսաշրջիկների համար: Ըստ նրա, քանիցս ամուր մետաղյա դռներ եւ կողպեքներ է տեղադրել տվել, բայց վանդալներին հաջողվել է ջարդել դրանք եւ ներս մտնել: Մշակույթի եւ զբոսաշրջության գավառական մասնաճյուղը հայտնել է, որ շրջանի բոլոր եկեղեցիները հաշվառման են ենթարկված եւ նախատեսված են դրանց վերանորոգման աշխատանքները, սակայն նա չի նշել կոնկրետ որեւէ թվական, թե երբ են դրանք սկսվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ