RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020



Տեղադրվել է` 2020-01-30 22:36:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1794, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հ.Ծ.

Առաջիկա ուրբաթ օրը, փետրվարի 7-ին Ֆրեզնոյի պետհամալսարանի բիզնես կենտրոնում տեղի է ունենալու դոկտ. Արի Շեքերյանի դասախոսությունը նվիրված «Վերապրելու չպատմված պատմությունը: Ստամբուլի հայ համայնքը զինադադարի (1918-23 թթ.) տարիներին» թեմային:

Միջոցառումը մաս է կազմելու գարնանային դասախոսությունների շարքին, որը փորձելու է բացահայտել, թե ինչպես հայերը վերակազմավորվեցին եւ պաշտպանեցին իրենց գոյությունը զինադադարի տարիներին: Մինչ այժմ չօտագործված հայկական եւ օսմանյան մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրությունները նոր լույս են սփռելու պատմության այդ քիչ ուսումնասիրված ժամանակաշրջանի վրա: 1918-ի Մուդրոսի զինադադարը նոր էջ բացեց օսմանահայության պատմության մեջ, որը վերապրելու նոր հույս պարգեւեց: Ստամբուլի փողոցներում հայերի հետ հույներ եւ հրեաներ դուրս եկան մասնակցելու տոնակատարություններին:

Շեքերյանը վերոնշյալ համալսարանում այցելու դասախոս է նշանակվել գարնանային կիսամյակի համար: Նա Օքսֆորդի համալսարանի արեւելյան ուսումնասիրությունների ֆակուլտետն է ավարտել: 2018-19 ուսումնական տարում Ուիսկոնսին-Մադիսոն համալսարանի գիտխորհրոդի անդամ է ընտրվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ