Տեւական ժամանակ է արդեն, որ առօրյա, ընթացիկ, սովորական տեսարանի են վերածվել մարդկանց ձերբակալելու գործողությունները Հայաստանում: Այնքան սովորականՙ որ նման տեսարանների բացակայությունը հեռատեսիլի, համակարգիչների ու հեռախոսների էկրաններից, վստահ եմ, զարմացնելու է մեր հայրենակիցներին, ներսում թե դրսում:
Հունվարի 29-ին եւ 30-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի ՙ եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ...
Պուտինն ուզում է վերականգնել ԽՍՀՄ-ը` ՄԱԿ-ում փորձելով մեծ պետությունների հետ քննարկել ԽՍՀՄ փլուզման հիմքերը: Որպես պետություն մեր անվտանգությանը վերաբերո՞ւմ է դա, իհարկե` այո: Թրամփն առաջարկում է իր կարծիքով դարի գործարքը` իր պատկերացումներով (շահերով) կառուցելով Պաղեստինի եւ Իսրայելի սահմանները: Դա նույնպես մեզ հետ ի վերջո կապ ունի, քանզի Մերձավոր Արեւելքի ու ...
Ամեն տարի հունվարի 28-ին Հայաստանը նշում է Հայոց բանակի ստեղծման հերթական տարեդարձը, ինչը, խոստովանենք, արդեն իրական տոն է դարձել Հայաստանում: Հիշեցնենք նաեւ, որ օրվա ընտրությունը պայմանավորված է 1992թ. նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համապատասխան հրամանով, իսկ տոնակատարությունը սկսվել է նշվել 2001թ.-իցՙ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համապատասխան որոշումից հետո:
Շուտով Սուրիոյ պարտադրուած պատերազմին իննամեակը պիտի նշենք ցաւով ու թեւաթափ, եւ մեր ականջներուն պիտի հասնի պատասխանատուներու միեւնոյն հանկերգըՙ «Պատերազմ չէ եղած, որ չաւարտի»... Իսկապէս, ազգերու պատմութեան մէջ բոլոր պատերազմներն ալ աւարտ ունեցած են, սակայն անոնց տեւողութիւնը նոյնը չէ եղած, պատերազմ եղած է, որ ընդամենը մի քանի օր տեւած է, պատերազմ ...
Առաջիկա ուրբաթ օրը, փետրվարի 7-ին Ֆրեզնոյի պետհամալսարանի բիզնես կենտրոնում տեղի է ունենալու դոկտ. Արի Շեքերյանի դասախոսությունը նվիրված «Վերապրելու չպատմված պատմությունը: Ստամբուլի հայ համայնքը զինադադարի (1918-23 թթ.) տարիներին» թեմային:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործովՙ պարտավորեցնելով Ադրբեջանին հայցվորներին վճարել 60 հազար եվրոՙ որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 2200 եվրոՙ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Այսուհետեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը մաքսային կցորդ կունենա, որի նստավայրը կլինի Վերին Լարսի մաքսային անցակետի մոտակայքում: Կառավարության նիստում մաքսային կցորդ է նշանակվել Արամ Թանանյանը , որը մինչ այս ՊԵԿ նախագահի խորհրդականն էր: Ենթադրվում է, որ այս նշանակումից հետո ավելի համակարգված լուծումներ կստանան այն խնդիրները, որոնք պարբերաբար առաջանում ...
Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ասուլիսն այս անգամ եւս աչքի ընկավ ապատեղեկատվության առատությամբ: Անգամ «վարչապետին ճիշտ չեն զեկուցում» արդարացմամբ հանդես եկողները ոչինչ չունեցան ասելու: Բացի ակնհայտ կեղծ տեղեկատվությունից, նրա ներկայացրած փաստերի մեջ քիչ չէին «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի ...
Կեսարիայի Բաղպինար գյուղում գտնվող պատմական Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին արդեն քանիերորդ անգամ բարբարոսական հարձակման է ենթարկվել, Թուրքիայից տեղեկացնում է «Էրմենի հաբեր» լրատվամիջոցը հունվարի 21-ին: Գանձ որոնողների վանդալիզմի հետեւանքում զգալի վնաս են կրել եկեղեցու պատերի որմնանկարները: Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ գյուղապետ Օմեր Նալբանտը ափսոսանք է հայտնել ...
Թուրքիայում հայկական համայնքի ներկայացուցչիների վարքագիծը սովորաբար առնչվել է վախի մթնոլորտի առկայության հետ: Վախՙ արտահայտվելու եւ գործելու, ինչպես նաեւ ցույց տալու իրենց իսկական ինքնությունը մի հասարակությունում, որտեղ ատելության մութ ուժերը մինչեւ օրս էլ շարունակում են խաթարել մարդկանց մտածողությունը: Այդ վախը արդարացված է: Դրա համար ունենք հիմնավոր պատճառ: Ցեղասպանության հիշողությունը փոխանցվել է ...
- Ձեր գործունեությունը գաղափարական հստակ ուղղվածություն ունիՙ հանրային գիտակցության փոփոխություն, ինչը փորձում եք անել վերլուծական, գեղարվեստական հեղինակային գրականության, հեռուստատեսային հաղորդաշարերի միջոցով. տարիներ առաջ ձեւավորեցիք մտավորականների «Վերելք» ակումբը, ներկայում համանուն հաղորդաշար եք ստեղծել եւ վարում եք: Դրանց ազդեցությունը, արդյունքը ինքներդ ինչպե՞ս եք գնահատում:
ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության եւ մասնավորապես «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զրուցել եմ ժամանակակից գրող, Bohem գրական-երաժշտական խմբի անդամ, մանկավարժ Գոռ Հարությունյանի հետ:
Երբեւէ չի եղել որեւէ հեղափոխություն կամ նույնիսկ պետական հեղաշրջում, որի դրոշին ժամանակի ամենավսեմ կարգախոսները գրված չլինեին: Երբ ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության առաջնորդներից մեկին բարձրացնում էին կառափնարան (քանզի գրեթե բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, ընդսմինՙ ամբոխների հրճվալից աղաղակների ուղեկցությամբ), պարանոցը գիլյոտինի տակ դնելուց առաջ թշվառի աչքին ընկավ խոշոր տառերով գրված ...
Նախորդ դարի 60-ականներից մինչեւ օրս փորձել եմ վերնագրում դրված սույն մտորումներիս արդյունքում հարցի պատասխանն ստանալ, եւ... ապարդյուն: Կախման կետերի տեղում բաց թողած բառը կուզեք մամուլ անվանեք, կուզեք ժուռնալիստիկա, խնդիրը չի պարզվում: Առավել եւսՙ հայաշունչ լրագրության պարագայում, երբ գործը լուր գրելուց բացի նաեւ բացահայտման, վերլուծության, հետազոտման եւ հասարակական ու հանրային այլ ...
Նախանցյալ տարի բովանդակ հայությունը նշեց Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը, սակայն նրա աստանդական կյանքի բազմաթիվ մանրամասներ ցարդ ճշտման եւ հետազոտման կարիք ունեն: Մինչ այժմ քիչ բան է հայտնի այն մասին, թե որտեղ, ինչ պայմաններում է անցկացրել Անդրանիկն իր կյանքի ամերիկյան շրջանը:
Հայաստանից շատ հեռուՙ Մեծ Բրիտանիայում, կոնկրետՙ Ուելսի Սուոնսի քաղաքի` բանաստեղծ Դիլան Մարլայս Թոմասի կենտրոնի մոտ, տեղի է ունենում մի պատմական իրադարձություն: Հանդիպում են հոռետեսն ու լավատեսը: Քանի որ Մեծ Բրիտանիայում բոլոր պապարացիները գործուղվել են Կանադաՙ հետաքննելու, թե ինչով են գիշեր-ցերեկ զբաղված արքայական կոչումներից հրաժարված արքայազնը եւ կինը, ավելի ճիշտՙ ուղղակի ...
«Հեռանկարի ուժը: Ինչո՞ւ ԵՄ անդամակցությունը դեռեւս կարեւոր նշանակություն ունի արեւմտյան Բալկաններում» խորագրով խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ դեպի կենտրոնական եւ արեւելյան Եվրոպա ընդարձակման Եվրոմիության ծրագիրը սկզբից ի վեր հարեւան երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումը համարել էր կարեւոր: Բայց վերջերս արեւմտյան Բալկաններում երկկողմ վեճերի կարգավորումը դարձել է հետագա ընդարձակումների ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքի»ՙ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ծրագրի կարեւոր կետերը հրապարակվել են Սպիտակ տանը Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մամլո ասուլիսում:
Թուրքիայում լավ հայտնի Star gazete թերթը հրապարակել է հետաքրքրաշարժ տեղեկություն: Դրա համաձայն, պաշտոնաթող գնդապետ Ուղուր Աթիլան հայտարարել է, որ բրիտանական «ՄԻ-6» հետախուզությունը Թուրքիայում նոր հեղաշրջում նախապատրաստելու նպատակով բանակցություններ է սկսել երկրի արեւելքում ապրող ցեղերի հետ եւ շատ փող է խոստացել ապստամբությանն օժանդակելու համար»:
Ինչպես նշել էի նախորդ համարներում, Թուրքիան նոր տարին դիմավորեց օրակարգային երկու խնդիրներով, երկուսն էլ առանցքային: Դրանցից առաջինը «Կանալ Ստամբուլն» էր, որի շուրջը ծավալվող իշխանություն-ընդիմություն պայքարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համառության պատճառով վերածվել էր կատարյալ առճակման: Երկրորդը Լիբիա զորք ուղարկելու որոշումն էր, որը նույնպես պայմանավորվեց վերջինի համառությամբ, իհարկե առանց հաշվի ...