RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-24 11:22:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1331, Տպվել է` 161, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

- 100 տարի առաջ` 1920 թվականին, Հայաստանում արտադրվել է մինչեւ մեկ միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Էլեկտրակայաններում աշխատող մարդկանց թիվը չի գերազանցել 65-ը: 1920թ. Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բաժին էր ընկնում 3.2 ԿՎտժ էլեկտրական էներգիա:

- 1920թ.ին Արցախում շահագործվել է միայն մեկ հիդրոէլեկտրակայան 30 ԿՎտ հզորությամբ: Այն գտնվում էր Շուշի քաղաքի մոտ: Այս տարի կարելի է պատշաճ մակարդակով նշել այս հոբելյանը:

- 1940 թ.ին սկսվեց Սեւան-Հրազդան կասկադի առաջին աստիճանի (Սեւան ՀԷԿ-ի) շինարարությունը: Այն շահագործման հանձնվեց 1949թ:

- 1960թ.ին Անդրկովկասի երեք հանրապետությունների էներգահամակարգերը միացվեցին զուգահեռ աշխատելու համար:

- 50 տարի առաջ, 1970թ.ին, Հայաստանի էներգահամակարգի էլեկտրակայաններում տեղադրված գումարային հզորությունը կազմում էր 1677ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6107,5 միլիոն ԿՎտժ:

- 1970թ.ին շահագործման հանձնվեց Տաթեւի հիդրոէլեկտրակայանը:

- 1980թ.ին հունվարի 5-ին շահագործման հանձնվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը 407,5ՄՎտ հզորությամբ:

- 1980թ.ին Հայաստանում արտադրվել է 13.4 միլիարդ ԿՎտժ էլեկտրական էներգիա: Սպառողներին տրվել է վեց միլիոն Հեկակալորիա ջերմային էներգիա:

- 1990թ.ին Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում շահագործման հանձնվեց 200 ՀԿալ/ժ արտադրողականությամբ կաթսայատունը: Այն ջեռուցել է 845,6 հազար քառակուսի մետր բնակելի մակերես:

- 2010թ.ին Ստեփան Պապիկյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց հայկական էներգետիկական ակադեմիան:

- 2010թ.ին շահագործման հանձնվեց Երեւանի շոգեգազատուրբինային ցիկլով աշխատող արդիական սարքավորումներով կահավորված էներգաբլոկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ