RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2150, Տպվել է` 162, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՀԱԿԱԿՇԻՌ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ»

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված արհեստական կառույցի ձայնն արդեն խաթարում է մեր հանգիստը: Բաքուն ամեն բան անում է, որպեսզի նրանց ձայնը Երեւանում ու բանակցային սեղանի շուրջ լսելի լինի: Ցավոք, ՀՀ ղեկավարությունը ջուր է լցնում նրա ջրաղացին ու տեղի տալիս այդ պահանջներին` առանց հակակշիռ ստեղծելու:

Ես չեմ ուզում պնդել, թե մեր երկրի ղեկավարությունը դիտմամբ է անում այդ ամենը, բայց մեր պետական գործիչները ինչպես ներսում, դրսում նույնպես իրենց խոսքը պարուրում են պոպուլիզմի անթույլատրելի չափաբաժնով ու կամաց-կամաց տանուլ տալիս ամեն ինչ:

Չնայած` խիստ ու հիմնավոր կասկածներ ունեմ, բայց չեմ բացառում, որ գուցե նրանք բոլորից շատ են ուզում խնդիրը հարթել, բայց չեն կարողանում, իվիճակի չեն` վերոբերյալ պատճառներով նաեւ:

«Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածն այսօր Հայաստանի մասով լուրջ արտոնություններ է ստացել հենց քաղաքական անպտղության պատճառով, այնինչ, թե՛ ներսում, թե՛ դրսում, երբեք անդրադարձ չի եղել ո՛չ Հյուսիսային (Դաշտային) Արցախի հայերին, ո՛չ Նախիջեւանին, ո՛չ փաստացի ՀՀ տարածք համարվող Արծվաշենին:

Պաշտոնական Երեւանը պետք է Բաքվի ստեղծած «համայնքին» հակակշիռ ստեղծի րոպե առաջ, որովհետեւ բանակցային մի քանի փուլ արդեն, հերթականությամբ տանուլ է տվել: Վերոհիշյալ հայկական բնակավայրերի բնիկների խնդիրների արծարծումը ոչ միայն տեղին, այլեւ խիստ շահեկան կլիներ բանակցային բոլո՛ր հարթակներումՙ առնվազն ի հակակշիռ «Ադրբեջանական համայնք» հորինվածքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ