RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



Տեղադրվել է` 2020-01-16 22:43:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2141, Տպվել է` 184, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸՙ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

Ա. Բ.

Նովոսիբիրսկում 2000 թվականից լույս տեսնող «Քննադատություն եւ նշանագիտություն» հանդեսիՙ անցյալ տարեվերջին հրատարակված 2019 թվականի 2-րդ պրակը բացվում է Սերգեյ Փարաջանովին նվիրված հինգ հոդված-ուսումնասիրություններովՙ վերջինիս ծննդյան 95-ամյակի առիթով: Լեւոն Աբրահամյանի (ՀՀ ԳԱԱ Ազգագրության եւ հնագիտության ինստիտուտ) «Նոթեր Փարաջանովի պոետիկայի մասին» հոդվածում հեղինակը քննում է Փարաջանովի ստեղծագործության բանաստեղծականությունը, նրա ավարտված եւ չկայացած ֆիլմերը, կոլաժներն ու կյանքի դրվագները: Մանրամասն վերլուծվում է «Նռան գույնը» ֆիլմը, որտեղ հոդվածի հեղինակը նկարահանվել է դրվագային դերակատարմամբ, ուստիեւ ծանոթ է կինոնկարի ստեղծման մի քանի ներքին ասպեկտներին: Տիգրան Ամիրյանի (Ռուս-հայկական համալսարան) «Տեսողական ինքնագեղարվեստականացման առանձնահատկությունը Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության մեջ» հոդվածում փորձ է արվում հայտնաբերել արվեստագետի ֆիլմերում, կերպարվեստի գործերում, նամակներում ինքնագեղարվեստականացման (աուտոֆիքսացիա) դրսեւորումները: Սվետլանա Սարգսյանի (Երեւանի պետական կոնսերվատորիա) «Երաժշտական ֆենոմենը Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում» ուսումնասիրության մեջ քննվում է երաժշտության եւ կինոյի փոխկապակցվածությունը, արվեստի տեսակներիՙ որոնք հարյուրամյակի ընթացքում դրսեւորել են բազմազան սինթեզ նշանագիտական եւ ֆենոմենոլոգիական մակարդակներում, իսկ դրանց փոխկապակցվածությունը ստեղծում էր դրանց գոյության նոր էական մի ձեւ: Երեւանցի հետազոտող Էլզա-Բաիր Գուչինովայի (Կալմիկիայի գիտահետազոտական կենտրոնի հեռակա գիտաշխատող) «Սեւ արեւ եւ ցանկապատված ազատ տարածք. անազատության պատկերները Սերգեյ Փարաջանովի ու Կաձուկի Յասուոյի գործերում» հոդվածում զուգադրված են խորհրդային բանտային գողգոթայով անցած Փարաջանովի եւ սիբիրյան աքսորավայրում ապրած ճապոնացի նկարիչ Յասուոյի ճակատագրերը: Իսկ Անահիտ Միքայելյանի (Երեւանի Սերգեյ Փարաջանովի թանգարան) «Բանտի ազգագրությունն ըստ Փարաջանովի» հոդվածը նվիրված է արվեստագետի ստեղծագործության բանտային ժամանակահատվածին` 1973-1977 թվականներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ