RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



Տեղադրվել է` 2020-01-16 22:43:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2194, Տպվել է` 190, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է երեք ենթակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա: Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է երեք աստիճանից: Գումարային տեղակայված էլեկտրական հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան միջին նախագծային արտադրանքըՙ 1.16 միլիարդ կՎտժ:

1970 թ. գործարկվել է համակարգի առաջնեկըՙ Տաթեւ ՀԷԿ-ը, 1978թ-ինՙ Շամբը, իսկ 1989 թ-ինՙ Սպանդարյան ՀԷԿ-ը:

Տաթեւ ՀԷԿ-ը համակարգի առաջնեկն է: Ճնշումային առումով կայանը առաջինն էր նաեւ նախկին ԽՍՀՄ-ում: Կայանի հիմնական կառույցներն ենՙ գլխամասային հանգույց, դերիվացիոն թունել, օրական կարգավորիչ ջրամբար, տուրբինային խողովակաշար, կայանային հանգույց:

Գլխամասային հանգույցի մեջ մտնում է պատվարը, ջրամբարը, ջրընդունիչը եւ ջրթափ կառույցը: Պատվարը կառուցված է տեղական նյութերով, ավազակավային էկրանով: Այն ունի 41 մետր բարձրություն, 107 մետր երկարություն: Ջրամբարն ունի 13.6 միլիոն խորանարդ մետր օգտակար տարողություն: Ջրընդունիչի հաշվարկային թողունակությունը կազմում է 25մ3/վրկ, տեղակայված է Որոտան գետի ձախ ափին, ունի հարթ կրկնակի անցքերով փականներ:

Ջրթափ կառույցը բաղկացած է վեց թունելախորշերից եւ մարգարտածաղկի տեսքով ջրընդունիչից: Գումարային թողունակությունը կազմում է 348 մ3/վրկ:

Դերիվացիոն թունելն ունի 18 կիլոմետր երկարություն: Փաստացի թողունակությունը կազմում է 23 մ3/վրկ: Առբերիչ ջրանցքի ձախ կողմին տեղակայված է ոռոգման նպատակով ջրընդունիչը: Ջրավազանն ունի 80 հազար խորանարդ մետր տարողություն, ջրի մակարդակը հասնում է 1306,54 մետրի:

Ջուրը 1900 մետր ընդհանուր երկարությամբ ճնշման խողովակաշարով հասնում է կայան: ՀԷԿ-ի շենքի մոտ խողովակաշարը բաժանվում է երեք մասի եւ յուրաքանչյուրը 11 մ3/վրկ թողունակությամբ միանում կայանի ագրեգատներին:

Կայանի շենքը գտնվում է Որոտան գետի ձախ ափին, հաշվարկային ճնշումը 568,8 մ է, ունի երեք ագրեգատ, 157,2 ՄՎտ գումարային հզորություն, 630 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան հնարավոր արտադրությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ