RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



Տեղադրվել է` 2020-01-16 22:43:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 5375, Տպվել է` 190, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՊԱՏՄԻ ԻՐ ԻՄԱՑԱԾԸ...

Գ. Գ.

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից հիմնադրված «Ապագայի կուսակցության» գործադիր խորհրդի անդամ Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ եթե Դավութօղլուն պատմի այն, ինչ գիտի, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվի:

«Եթե Ահմեթ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի ու ինչի միջով անցել է, ապա ոչ վաղ անցյալի ողջ մեր պատմությունը նորից կվերաշարադրվի: Ես դա գիտեմ, որովհետեւ որոշ բաներ լսել եմ, բայց պատմելն իմ գործը չէ», ասել է հայ ազգի գործիչը:

Մահչուփյանի խոսքովՙ Թուրքիայի նախագահ եւ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախվածությունը Ազգայնական շարժում կուսակցությունից (MHP-ԱՇԿ) ավելի շատ է, քան ԱՇԿ-ի կախվածությունը Էրդողանից:

«Այն պարագայում, երբ Էրդողանը մեկուսացված է եւ աշխատում է այնպիսի անտաղանդ թիմի հետ, ինչպիսին հիմա է, չի կարող լավ ռազմավարություն մշակել: Նա ամեն ինչ անելու է իր իմացածի պես: Չպետք է մոռանալ նաեւ իր գործընկերոջը (նկատի ունի ԱՇԿ-ի ղեկավար Դեւլեթ Բահչելիին-խմբ.): Էրդողանը այլեւս չի կարողանում միայնակ որոշումներ ընդունել»,- ասել է Մահչուփյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ