RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1375, Տպվել է` 162, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷԼԵՆ ՉԵՌՆԱՏԻ «ՄԱՐԱՇԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ»

Հ.Ծ.

Ջիհան գետի ձախ ափին գտնվող Մարաշ քաղաքին տարբեր ժամանակներում տիրել են հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները, եւայլն: Լեւոն Բ. թագավորի (1187-1219) օրոք Մարաշը միացվել է Կիլիկիայի հայկական թագավորությանը: XVI դարից այն անցել է օսմանյան Թուրքիային: Մեծ եղեռնի ժամանակ քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը բռնությամբ տեղահանվել են: Նրանց մեծ մասը զոհվել է:

Օրերս, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, այժմ Ալամեդայում (Կալիֆոռնիա) բնակվող Էլեն Սարգիսյան-Չեռնատը լույս է ընծայել իր երկրորդ գիրքը «Մենքՙ հայերս վերապրեցինք: Մարաշի 1920 թվի ճակատամարտը» խորագրով, որ թուրքական եւ ֆրանսիական բանակների միջեւ ընթացող հակամարտության ժամանակաշրջանում ողջ մնացած հայ ականատեսների վկայություններն է պարունակում: «Ես ծանոթ էի մորական կողմի իմ մարաշցի ազգականներիՙ Շամլյանների, Թոփալյանների եւ Բերբերյանների պատմություններին: Ծանոթ էի նաեւ Լիդիա Բաղդիկյանի (որ մեր ազգականը չէր) պատմությանը: Այդ բոլորը ես ներառել եմ իմ գրքում: Առաջին անգամ այդ իրադարձությունների մասին տեղեկացել եմ, երբ դեռահաս էի եւ միշտ ցանկացել եմ, որ աշխարհն իմանա, թե ինչ դաժան վերաբերմունքի եւ հետապնդումների են արժանացել մեր նախնիները օսմանյան եւ հետ-օսմանյան ժամանակահատվածներում», նշել է Չեռնատը գրքի լույսընծայման առիթով:

Նրա նախորդ գիրքըՙ «Դելի (խենթ) Սարգիսը եւ նրա սպիները: Դուստրը դիմակայում է Հայոց ցեղասպանությանը եւ ներկայացնում հոր պատմությունը» խորագրով լույս էր տեսել 2014-ին եւ արժանացել խիստ դրական գրախոսականների:

Հեղինակի եւ իր գրքերի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ձեռք բերել այցելելով http://ellensarkisianchesnut.com կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ